Ինչպե՞ս եղավ, որ Իրանը սկսեց Մեղրիում ճանապարհ կառուցել

Վերլուծություն

­­Հա­յաս­տա­նի շուրջ ծա­վալ­վող ներ­կա ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=275860&l=am), վեր­ջին ժա­մա­նակ­ներս հե­տաքր­քիր ազ­դակ­ներ են գա­լիս նաեւ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նից: ­Նախ, օ­րերս մի շարք հե­տաքր­քիր ազ­դակ­ներ հղեց ­Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պան ­Մեհ­դի ­Սոբ­հա­նին: ­Բա­ցի ստան­դարտ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից՝ ­Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան խախտ­ման ան­թույ­լատ­րե­լիութ­յան մա­սին, դես­պա­նը նաեւ հա­տուկ ընդգ­ծեց. «­Ներ­կա պայ­ման­նե­րում ­Հա­յաս­տա­նից ­Սեւ ծով, ի հա­մե­մատ Ադր­բե­ջա­նով ճա­նա­պար­հի, 2 օր շուտ ենք հաս­նում»: Այ­սինքն, ­Հա­յաս­տա­նով անց­նող ճա­նա­պար­հը Ի­րա­նի ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րի գո­տում է, ա­ռա­վել եւս, երբ, ըստ դես­պա­նի, ­Հա­յաս­տանն Ի­րա­նին խոս­տա­նում է դյու­րի­նաց­ված պայ­ման­ներ: ­Վեր­ջա­պես, ­Հա­յաս­տա­նը նաեւ ԵՏՄ-ի սահ­մանն է Ի­րա­նի հա­մաը, ո­րը ­Միութ­յան հետ ար­դեն ու­նի ա­զատ ա­ռեւտ­րի պայ­մա­նա­գիր:

­­Թեհ­րա­նի այս ազ­դակ­նե­րից հե­տո էլ ե­րեկ պաշ­տո­նա­պես հաս­տատ­վեց, որ սկսվում է «Հ­յու­սիս-­­Հա­րավ» հա­յաս­տան­յան ճա­նա­պար­հա­յին մի­ջանց­քի Տ­րանշ-4-ի՝ ­Քա­ջա­րան-Ա­գա­րակ (Ի­րա­նի սահ­ման) 32կմ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը: ­Հի­շեց­նենք, այս նա­խագ­ծում կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պութ­յունն է ի­րա­նա­կան եր­կու շի­նա­րա­րա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րի ՝ «Abad Rahan Pars International Group»-ի եւ «Tunnel Sadd Ariana» միա­վո­րու­մը‚ եւ այժմ ի­րա­կա­նաց­նում է մո­բի­լի­զա­ցիոն-նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ, կա­ռուց­վում է շի­նա­րա­րի բա­զան‚ ներ­մուծ­վում է շին­տեխ­նի­կա եւ այլն: ­Մի կողմ թող­նենք այս եւ դրան հա­ջոր­դող ­Քա­ջա­րան-­­Սի­սիան ճա­նա­պա­րհա­հատ­ված­նե­րի կա­ռուց­ման տնտե­սա­կան բա­ղադ­րի­չը, ո­րը եւս շատ կա­րե­ւոր է ինչ­պես ­Հա­յաս­տա­նի, այն­պես էլ՝ Ի­րա­նի հա­մար: Այս պա­հին ա­ռաջ­նա­յին է խնդրի քա­ղա­քա­կան կող­մը. այս նա­խագ­ծով ­Թեհ­րա­նը ազ­դակ է հղում, թե՝ Ս­յու­նի­քը ոչ թե պար­զա­պես Ի­րա­նի շա­հե­րի գո­տին է, այլ որ Ի­րանն ար­դեն այս­տեղ է, շի­նա­րա­րութ­յուն է ի­րա­կա­նաց­նում: Դ­րա­նով էլ, որ ա­մեն մի թուրք-ա­զե­րիա­կան մի­ջանցք ու­ղիղ հար­ված է ոչ թե միայն ­Հա­յաս­տա­նի, այլ նաեւ Ի­րա­նի շա­հե­րին:

Ու կա նաեւ այս մե­դա­լի հա­կա­ռակ ե­րե­սը. ­Վա­շինգ­տո­նի հա­մար, մեղմ ա­սած, հա­զիվ թե հա­ճե­լի լի­նի փաս­տը, որ Ի­րանն ինչ-որ ճա­նա­պարհ­նե­ր է կա­ռու­ցում Ս­յու­նի­քում, ո­րը ԱՄՆ-ն­ եւս հա­մա­րում է իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի գո­տին: ­Հաշ­վի առ­նե­լով, որ Ի­րա­նի ներ­կա­յութ­յունն ար­դեն իսկ ­Վա­շինգ­տո­նի հա­մար իր շա­հե­րին հար­ված է: Եվ երբ եր­կար ար­գե­լա­փա­կու­մից հե­տո, ­Հա­յաս­տա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Ի­րա­նին գործ­նա­կա­նում թույլ տվեց զբաղ­վել այդ շի­նա­րա­րութ­յամբ, ա­պա դա եւս հե­տաքր­քիր մտքե­րի տե­ղիք է տա­լիս:

Թե­րեւս պա­տա­հա­կան չէր նաեւ Մոսկ­վա­յի ռեակ­ցիան: Այս­պես, նախ ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան հան­կարծ հի­շեց. «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նը եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը անվ­տան­գութ­յան ո­լոր­տում եւ ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ա­ռու­մով ու­նեն հու­սա­լի երկ­կողմ ի­րա­վա­կան դաշտ… Եր­կու երկր­ներն էլ միմ­յանց հան­դեպ պար­տա­վո­րութ­յուն­ներ ու­նեն՝ նե­րառ­յալ ինք­նիշ­խա­նութ­յան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան պաշտ­պա­նութ­յու­նը»: Նաեւ, ըստ Զա­խա­րո­վա­յի՝ Ե­րե­ւա­նը ՀԱՊԿ շրջա­նակ­նե­րում գտնվում է հա­վա­քա­կան ե­րաշ­խա­վոր­նե­րի ներ­քո, այդ թվում՝ հնա­րա­վոր ագ­րե­սիա­յի դեպ­քում. «Եվ այս ա­ռու­մով ՀԱՊԿ-ի շրջա­նակ­նե­րում ակ­տիվ փոխ­գոր­ծակ­ցութ­յան վե­րա­դար­ձը  բխում է ա­ռա­ջին հեր­թին հենց Հա­յաս­տա­նի շա­հե­րից»:

Ա­պա նաեւ ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րար Ա­լեք­սանդր Պան­կի­նը հայ­տա­րա­րեց. «Կոչ ենք ա­նում Ե­րե­ւա­նին՝ գոր­ծըն­կեր­նե­րին հրա­պա­րա­կա­յին հու­զա­կան հար­ձա­կում­նե­րի եւ կազ­մա­կեր­պութ­յան  քննա­դա­տութ­յան փո­խա­րեն սկսել հա­սու­նա­ցած հար­ցե­րի քննար­կու­մը քա­ղա­քա­կան եւ փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դակ­նե­րում»:

­Միամ­տութ­յուն կլի­ներ մտա­ծել, թե Թեհ­րանն ու Մոսկ­վան Հա­րա­վա­յին Կով­կա­սում գտնվում են հա­կա­դիր շա­հե­րի ո­լոր­տում, եւ Իրա­նի ու Հա­յաս­տա­նի մի­ջեւ նշված զար­գա­ցում­նե­րը Ռու­սաս­տա­նում խան­դի նո­պա են ա­ռաջ բե­րել՝ ստի­պե­լով հի­շել «եր­կու երկր­նե­րի` միմ­յանց հան­դեպ պար­տա­վո­րութ­յուն­նե­րի» մա­սին: Ի­րո­ղութ­յու­ննե­րը հու­շում են, որ, ընդ­հա­կա­ռա­կը, կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ կա ռուս-ի­րա­նա­կան սինխ­րոն գոր­ծո­ղութ­յուն­նե­ր, եւ այս հեր­թա­կան հու­շում­նե­րը Հա­յաս­տա­նը ստա­նում է միաս­նա­կան Մոսկ­վա­յից եւ Թեհ­րա­նից: Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275861&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ