Ինչու հանկարծ ԱՄՆ դեսպանատունը որոշեց սրել պատերազմական թեզը

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նատ­ան վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով ար­գե­լում էին ի­րենց աշ­խա­տա­կից­նե­րին եւ նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րին «հրա­տապ կա­րի­քի բա­ցա­կա­յութ­յան պա­րա­գա­յում այ­ցե­լել» հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին բնա­կա­վայ­րեր, նա­եւ, որ սահ­մա­նա­յին ճա­նա­պարհ­նե­րի «ո­րոշ հատ­ված­ներ կա­րող են վե­րահսկ­վել ան­ցա­կե­տե­րով կամ փակ լի­նել ճա­նա­պար­հորդ­նե­րի հա­մար ա­ռանց նա­խազ­գու­շաց­ման», պա­տա­հա­կան չէ, որ մեծ աղ­մուկ ա­ռաջ բե­րեց: Թե­րեւս, այդ հայ­տա­րա­րութ­յու­նը, մեղմ ա­սած, տա­րօ­րի­նակ էր նաեւ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար, հաշ­վի առ­նե­լով, որ զու­գա­հե­ռա­բար ՀՀ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Սու­րեն Պա­պիկ­յա­նը Հ1-ի ե­թե­րով սահ­մա­նի հետ կապ­ված, պար­զա­բա­նեց. «Վեր­ջին մի քա­նի ա­միս­նե­րին ի­րա­վի­ճա­կը կա­րե­լի է բնո­րո­շել հա­րա­բե­րա­կան կա­յուն»:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԷՐ

Այն, որ ներ­կա­յումս ի­րոք այն ծայ­րա­հեղ լար­վա­ծութ­յու­նը, ո­րը ժա­մա­նա­կին քա­նիցս տե­սել ենք, այս պա­հին չկա, հաս­տա­տում են նաեւ սահ­մա­նա­յին տար­բեր հատ­ված­նե­րի ոչ պե­տա­կան աղբ­յուր­նե­րը: Եվ այս ա­ռու­մով պարզ հարց է ա­ռաջ գա­լիս՝ իսկ ին­չո՞ւ ա­մե­րիկ­յան դես­պա­նա­տու­նը հան­կարծ ո­րո­շեց նման հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես գալ, որն ա­մեն մե­կի մոտ էլ կա­րող է տպա­վո­րութ­յուն ա­ռա­ջաց­նել, թե՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը մի բան գի­տեն, ե­թե ա­սում են, ու­րեմն վի­ճա­կը լար­ված է: Պատ­կե­րը չփո­խեց ան­գամ նույն դես­պա­նա­տան հա­ջոր­դող պար­զա­բա­նու­մը, թե գի­տեք՝ «ԱՄՆ դես­պա­նութ­յու­նը մեղ­մաց­րել է ուղ­ևո­րութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ սահ­մա­նա­փա­կում­ներն աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար։ Նա­խորդ ծա­նուց­մամբ ներ­կա­յաց­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րի հա­մե­մատ այս­տեղ զգու­շա­ցում­նե­րը մեղ­մաց­ված են»: Այ­սինքն, հի­մա էլ ա­սում են, թե սահ­մա­նա­յին լար­վա­ծութ­յու­նը մի բան էլ մեղմ­վել է, եւ մենք էլ մեղ­մում ենք մեր աշ­խա­տա­կից­նե­րի նախ­կին սահ­մա­նա­փա­կում­նե­րը: Լավ, բայց ե­թե մեղ­մում եք, ին­չո՞ւ եք այդ մա­սին պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ հրա­պա­րա­կում, ա­ռա­վել եւս, որ այն ուղղ­ված է դես­պա­նա­տան աշ­խա­տա­կից­նե­րին: Պարզ տրա­մա­բա­նութ­յուն է, որ ա­մեն մի հիմ­նար­կութ­յուն, հաս­տա­տութ­յուն իր աշ­խա­տա­կից­նե­րի վար­վե­լա­կար­գը կար­գա­վո­րող հրա­հանգ­նե­րը տա­րա­ծում է ներ­քին հրա­հան­գա­վո­րում­նե­րով եւ ոչ թե պաշ­տո­նա­կան հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով: Ա­ռա­վել եւս, երբ խոս­քը վե­րա­բե­րում է այն­պի­սի նուրբ հար­ցի, ինչ­պես կոնկ­րետ դեպ­քում է՝ սահ­մա­նա­յին հան­դար­տութ­յա­նը, նոր պա­տե­րազմ լի­նել-չլի­նե­լուն: Այ­սինքն, ԱՄՆ դես­պա­նա­տան շե­ֆութ­յու­նը չէ՞ր գի­տակ­ցում, թե նման հայ­տա­րա­րութ­յուն­ներն ինչ նյար­դա­յին ռեակ­ցիա են ա­ռա­ջաց­նե­լու. այդ­քան էլ միա­միտ չեն, որ չգի­տակ­ցեն: Ու ե­թե գի­տակ­ցում են եւ նման քայ­լի են գնում, ա­պա դա մեկ բա­նի մա­սին է հու­շում՝ դի­տա­վո­րութ­յան: Այ­սինքն, դի­տա­վո­րութ­յամբ փոր­ձում են Հա­յաս­տա­նում սրել նոր պա­տե­րազ­մի մա­սին մռայլ տրա­մադ­րութ­յուն­ներ կամ, դրա­նով հան­դերձ, ա­սենք, միա­ժա­մա­նակ ազ­դակ են հղում Բաք­վին, թե, մենք ըն­դա­մե­նը մեր աշ­խա­տա­կից­նե­րին հետ ենք քա­շում սահ­մա­նից, որ ոչ մի բան չտես­նենք եւ չլսենք, կա­րող եք` ինչ ու­զում եք, ա­նեք: Ու այս­տեղ ար­դեն այլ հարց է ա­ռաջ գա­լիս. իսկ ին­չո՞ւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, որ մի ո­րո­շա­կի ժա­մա­նակ հան­գիստ նստած էին, հան­կարծ ո­րո­շե­ցին նման դի­տա­վոր­յալ քայ­լեր կա­տա­րել:

Ն­կա­տենք, որ միայն ԱՄՆ դես­պա­նա­տու­նը չէ, որ այս պա­հին փոր­ձում է նո­րից սրել պա­տե­րազմ լի­նել-չլի­նե­լու թե­ման: Օ­րի­նակ, ա­մե­րիկ­յան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր վեր­լու­ծա­կան կենտ­րոն­նե­րից մե­կը՝ Council on Foreign Relations-ը, եւս այս օ­րե­րին ներ­կա­յաց­րեց 2024 թվա­կա­նի հա­մար իր տա­րե­կան կան­խա­տե­սու­մը՝ նշեով, որ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան նոր պա­տե­րազ­մը հա­վա­նա­կան է, սա­կայն ԱՄՆ-ի հա­մար չու­նի ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն: Եվ այս­պես շա­րու­նակ, ուլտ­րա­լի­բե­րալ թե­ւից հնչող նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի պա­կաս չկա: Այս ա­մե­նի ի­մաս­տը, թե­րեւս, բա­ցատ­րում է մեկ այլ ուլտ­րա­լի­բե­րալ գոր­ծի­քի՝ Fitch Group ա­մե­րիկ­յան վար­կա­նի­շա­յին ըն­կե­րութ­յան մաս կազ­մող Fitch Solutions վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի փոր­ձա­գետ­նե­րի կար­ծիքը` այս տա­րի հնա­րա­վոր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին. «Մենք կար­ծում ենք, որ Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը կա­րող է ստո­րագր­վել ար­դեն 2024 թվա­կա­նի ա­ռա­ջին կե­սին…»: Իսկ թե ինչ պայ­ման­նե­րով, սույն կա­ռույ­ցը նման պատ­կեր է փոր­ձում հրամց­նել. «Մենք շատ հա­վա­նա­կան ենք հա­մա­րում, որ հա­մա­ձայ­նա­գի­րը կնե­րա­ռի դրույթ­ներ, ո­րոնք ու­ժե­ղաց­նե­լու են Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղութ­յու­նը Զան­գե­զու­րի մի­ջանց­քի ստեղծ­ման վրա, ո­րը տա­նում է դե­պի Նա­խիջ­եւան էքսկ­լավ»:

ԻՆՉՆ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵԼ ԼՈՆԴՈՆԻՆ

­Փոր­ձենք նախ հաս­կա­նալ, թե ինչ է ակ­նար­կում Fitch-ը: Ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ, ինչ­պես հայտ­նի է, Ա­րեւ­մուտ­քի միջ­նոր­դութ­յամբ հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներ չեն ըն­թա­նում, ու տե­սա­նե­լի չէ ո­րե­ւէ նա­խադր­յալ, որ այդ հար­թա­կը կվերս­կի գոր­ծել: ԱՄՆ-ն հիմ­նա­կա­նում ԵՄ-ի մի­ջո­ցով փոր­ձում է ճնշել Բաք­վին՝ վե­րա­դառ­նալ ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին դաշտ: Սա­կայն փաստն այն է, որ դրա արդ­յուն­քում Բաք­վի եւ Բր­յու­սե­լի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հաս­նում են թշնա­ման­քի, բայց չնա­յած դրան, Բր­յու­սելն այդ­պես էլ ո­րե­ւէ ռեալ ճնշու­մա­յին մի­ջոց չի կի­րա­ռում: Ա­սենք, ի՞նչ պետք է ա­նեն, ադր­բե­ջա­նա­կան գա­զից հրա­ժար­վե՞ն: Եվ այն պա­հին, երբ նաեւ Վա­շինգ­տո՞նն է դե­պի Եվ­րո­պա գա­զի ար­տա­հա­նու­մը սահ­մա­նա­փա­կող գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­տա­րում՝ ել­նե­լով Տե­խա­սին պատ­ժե­լու ցան­կութ­յու­նից: Չէ, Եվ­րո­պան հա­զիվ թե Ա­լիե­ւի գա­զից հրա­ժար­վի ու այլ ռեալ ճնշու­մա­յին քայ­լեր էլ պար­զա­պես չու­նի: Ա­սենք, այս ա­մե­նը գա­լիս է նրա­նից, որ Ա­լիե­ւը կորց­րել է Վա­շինգ­տո­նի հան­դեպ վա­խը: Չ­նա­յած, աշ­խար­հում ար­դեն այն­քան շատ երկր­ներ են սկսել Վա­շինգ­տո­նից չվա­խե­նալ, որ Ա­լիե­ւի տրա­մա­բա­նութ­յան հիմ­քե­րը դժվար չէ հաս­կա­նալ:

­Բայց, ե­թե ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կից հույ­սեր չկան, ի՞նչ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սին է խո­սում Fitch-ը: Չ­նա­յած, դա եւս հաս­կա­նա­լը դժվար չէ. բա­ցի ա­րեւմտ­յա­նից, կա միայն մեկ բա­նակ­ցա­յին հար­թակ՝ ռու­սա­կա­նը, որ­տեղ, դա­տե­լով ՌԴ ԱԳՆ-ի եւ նա­խա­րար Լավ­րո­վի մի շարք հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, Ա­լիե­ւը պատ­րաստ է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել, եւ ա­մեն ինչ կախ­ված է Նի­կո­լից: Ու ե­թե Fitch-ը կար­ծում է, որ ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին հնա­րա­վոր է պայ­մա­նագ­րի կնքու­մը, դա պարզ ակ­նարկ է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի կար­ծի­քով՝ Նի­կոլն ի վեր­ջո կգնա ռու­սա­կան հար­թակ: Իսկ այս­տեղ, ին­չը եւս ռուս­նե­րը բազ­միցս են հայ­տա­րա­րել, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հիմ­քը Պուտին-Ա­լիեւ-­Փա­շին­յան ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րերն են, այդ թվում՝ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նագ­րի կո­մու­նի­կա­ցիա­նե­րին վե­րա­բե­րող 9-րդ կե­տի կի­րառ­մամբ: Հի­շեց­նենք, այդ կե­տով սահ­ման­վում է Ս­յու­նի­քի կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կում ռուս­նե­րի կող­մից անվ­տան­գութ­յան վե­րահս­կո­ղութ­յամբ: Հենց դա է, որ ի սկզբա­նե Նի­կո­լին ար­գե­լում են ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ու հի­մա էլ պա­տա­հա­կան չէ, որ Fitch-ը փոր­ձում է ա­ռա­ջին պլան մղել «Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղութ­յու­նը Զան­գե­զու­րի մի­ջանց­քի նկատ­մամբ ու­ժե­ղաց­նե­լու» կար­գա­խո­սը: Ի­րա­կա­նում բո­լորն են հաս­կա­նում, որ ռուս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յու­նը ոչ մի մի­ջանցք էլ չի են­թադ­րում: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ Ս­յու­նի­քը, խո­շոր հաշ­վով, նաեւ ԵՏՄ-ի սահ­մանն է: Գու­մա­րած, պարզ տրա­մա­բա­նութ­յամբ, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը, դրա թուրք-ա­զե­րիա­կան տրա­մա­բա­նութ­յամբ, որ­քան որ Հա­յաս­տա­նին, ոչ պա­կաս էլ Ռու­սաս­տա­նին եւ Ի­րա­նին է հար­վա­ծում: Նաեւ, որ հենց ա­մե­րի­կա­ցի­նե­րին է պետք թուրք-ա­զե­րիա­կան տրա­մա­բա­նութ­յամբ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», բայց նաեւ պայ­մա­նով, որ Մեղ­րիի հատ­վա­ծի «կոնտ­րո­լը» կմնա Վա­շինգ­տո­նին: Իսկ ե­թե ոչ, այդ հատ­վա­ծի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը ռուս­ներն ի­րա­կա­նաց­նեն, դա Վա­շինգ­տո­նի, ա­սենք նրա­նից էլ ա­ռաջ՝ Լոն­դո­նի հա­մար նշա­նա­կում է կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խո­շոր պար­տութ­յուն:

­Շատ պարզ պատ­կեր է, ո­րը գոր­ծում է 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ից ի վեր, եւ ո­րին Նի­կո­լի «կուլ գնա­լու» պատ­ճա­ռով հա­յա­թափ­վեց Ար­ցա­խը: Ու, չնա­յած այդ ա­մե­նին, այն բա­նից հե­տո, երբ Ա­լիե­ւը հրա­ժար­վեց ա­րեւմտ­յան հար­թա­կից, տե­ւա­կան ժա­մա­նակ Նի­կո­լը հայտն­վել է խո­րը փակու­ղու մեջ: Եվ Fitch-ը հենց դա է ակ­նար­կում, որ փա­կու­ղուց դուրս գա­լու հա­մար Նի­կո­լը կա­րող է գնալ Մոսկ­վա՝ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու՝ Վա­շինգ­տոն-­Լոն­դո­նի հի­շա­տակ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պար­տութ­յու­նով հան­դերձ:

­Պետք է մի բան ա­նել, բայց այն կո­պիտ սխա­լը, որ թույլ տվեց Բ­րի­տա­նիան, ռեալ քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րն էա­պես սահ­մա­նա­փա­կել է: Խոս­քը` Ար­ցա­խի հա­յա­թափ­ման մա­սին է, ո­րով Ա­րեւ­մուտ­քը սե­փա­կան ձեռ­քով ոչն­չաց­րեց Ա­լիե­ւի վրա ազ­դե­լու հիմ­նա­կան լծա­կը՝ դրա դի­մաց չհաս­նե­լով ան­գամ Ար­ցա­խից ռու­սա­կան ու­ժե­րի դուրս­բեր­մա­նը: Թող­նե­լով ռու­սա­կան ու­ժե­րին, Ա­լիեւն էն գլխից ակ­նար­կեց, որ նա­խընտ­րում է գործ ու­նե­նալ Մոսկ­վա­յի հետ: Իսկ Նի­կո­լը, կրկնենք, այդ ի­րա­վի­ճա­կում հայտն­վեց խո­րը փա­կու­ղում եւ կա­րող է ստիպ­ված լի­նել գնալ Մոսկ­վա: Ընդ ո­րում, այն աղմ­կոտ ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը, ո­րոնք տես­նում ենք վեր­ջին օ­րե­րին, գա­լիս են հու­շե­լու, որ ներ­քին ու­ժա­յին հա­մա­կար­գի նկատ­մամբ Փա­շին­յանն ու­նի կա­յուն վե­րահս­կո­ղութ­յուն, սո­րո­սա­կա­նութ­յա­նը չհա­ջող­վեց հաս­նել նրա կադ­րե­րի պաշ­տո­նան­կութ­յա­նը: Իսկ դա նշա­նա­կում է, որ Նի­կո­լից ա­զատ­վե­լը հի­մա եւս Ա­րեւ­մուտ­քի հա­մար ի­րա­տե­սա­կան չէ: Ի­հար­կե, կա­րե­լի է նաեւ ներ­հա­յաս­տան­յան ցնցում­ներ հրահ­րել, փոր­ձել Ա­լիե­ւին հրա­պու­րել՝ պա­տե­րազմ սկսել: Միայն թե, Ա­լիե­ւը պա­տե­րազմ սկսել-չսկսե­լու հա­մար նա­յում է ոչ թե դե­պի Վա­շինգ­տոն, այլ՝ Մոսկ­վա եւ Թեհ­րան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275580&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ