Ուր էլ գնա Նիկոլը մի Հակոբ գտնվելու է, որ իրեն հիշեցնի՝ մենք չենք հանձնվում. Պէրպէրեան

Տեսանյութեր

«Իրավունքն» անդրադարձել էր նրան, որ Նիկոլ Փաշինյանի տիկինոջ` Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձը երեւանյան օբյեկտներից «Դառգետ»-ում անցնցում չի անցել: Հարակից սեղաններից մեկում նստած է եղել քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐՊԷՐԵԱՆԸ եւ վանկարկել` «Արցա՜խ, Արցա՜խ, Արցա՛խ…»: Իսկ թե ինչ է տեղի ունեցել հետո` պարզեցինք հենց Հ. Պերպէրեանից «Իրավունք TV»-ի տաղավորում:

—  Փետրվարի 1-ին Փաշինյանները նշում էին Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձը, նույն վայրում հայտնվեցիք եւ Դուք: Ինչպե՞ս ստացվեց այդպես եւ ի՞նչ եղավ:

— Արդեն աշխատանքային ժամս ավարտվել էր այդ նույն օբյեկտում, որտեղ ես աշխատում եմ, բայց ես մնացել էի աշխատավայրում, հաց էի ուտում եւ գարեջուր խմում: Նկատեցի, որ ԱԱԾ աշխատակիցներ են մուտք գործում, դուրս գալիս, հասկացա, որ ինչ-որ մի «կարեւոր» անձնավորություն է գալու: Ինձ հետաքրքիր էր, թե ով է գալու, որ այսքան անվտանգության աշխատակիցներ կան: Որոշ ժամանակ անց ներս մտավ Նիկոլ Փաշինյանը` որդու` Աշոտիկի հետ, իսկ հետո ներս մտան նաեւ ընտանիքի մյուս անդամները` Աննա Հակոբյանը, աղջիկները եւ աներձագը: Իրենք նստեցին ներքեւի սրահում, որտեղ այդ օրը համերգ էր լինելու: Ես ուզում էի ներկա գտնվել այդ համերգին ու երկար մտածում էի` արժե՞ մնալ, թե` ոչ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ներկայությունն իմ վրա ազդում է, նույն օդը չեմ կարողանում շնչել, ինչ ինքն է շնչում: Բայց քանի որ ես իմ աշխատանքը հատուկ այնպես էի կազմակերպել, որ այդ օրը ազատ լինեմ եւ մասնակցեմ համերգին, որոշեցի մնալ եւ ինքս ինձ ասացի` նա իմ պլանները չի փոխելու: Իսկապես շատ լավ համերգ էր: Եվ երբ արդեն վերջացրել էին իրենց խրախճանքը` Աննա Հակոբյանի ծննդյան կապակցությամբ, այնպես եղավ, որ հենց իմ սեղանի կողքով էր անցնում Նիկոլ Փաշինյանը: Սկսեցի վանկարկել` «Արցա՛խ, Արցա՛խ, Արցա՛խ»: Ինքն իհարկե  շատ վատ ընդունեց այդ փաստը, կանգնեց մի քանի վայրկյան, ինձ նայեց, ուզում էր պատասխանել, բայց չկարողացավ որեւէ բան ասել: Այստեղ հատկանշականն այն է, որ ես չասացի` «դավաճան», «սյունյաց ողջույն» չտվեցի, չասացի` թուրք, բոլորիս էլ պարզ է, որ նա այդ խոսքերից չի նեղվում: Մինչդեռ պարզվեց` «Արցախ» բառից շատ լավ էլ նեղվում է: Իմ այս արարքով մի փոքր սփոփվեցի` այն պարզ պատճառով, որ ցույց տվեցի` որտեղ էլ գնա ինչ-որ մի Հակոբ կամ ոչ Հակոբ լինելու է, որ իրեն հիշեցնի` մենք պահանջատեր ենք, չենք հանձնվում, Արցախին էլ տեր ենք: Այդքանով պետք է սահմանափակվեր այս պատմությունը, բայց, ցավոք, ուրիշ ուղղությամբ գնաց` մի աշխատողի պատճառով:

— Մամուլում անմիջապես տարածվեցին լուրեր, որ «Արցախ» ասելու համար` Ձեզ ազատել են աշխատանքից: Ի՞նչ կասեք այս մասին:

— «Արցախ» բառից Հայաստանում ոչ ոք չի նեղվում, ընդամենը նեղվում է մի խումբ, որը Նիկոլ Փաշինյանն է ու իրեն շրջապատած անձինք: Անտարբերներ կան, բայց նեղվողներ այդ բառից չկան: Իրականում խնդիրը մի աշխատողի հետ էր, որն, այսպես ասած, քաղաքականությամբ չի զբաղվում: Նա զուտ դիտարկել էր կատարվածը, թե դրանով հաճախորդին նեղացրել եմ: Իր համար կապ չուներ, թե այդ հաճախորդն ով է, երեւի, տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում մեր շուրջ, տեղյակ չէ, որ ցեղասպանվում ու հայրենազրկվում ենք: Նա ուղղակի մտածում էր, թե ես` որպես իրենց աշխատակից, նեղացրել եմ հաճախորդին եւ, համապատասխանաբար, պետք է ինձ աշխատանքից ազատել:

— Բայց չէ՞ որ Դուք այդ պահին եւս հաճախորդ էիք, որովհետեւ միջադեպը տեղի է ունեցել ոչ Ձեր աշխատանքի ընթացքում:

— Ամեն դեպքում, ներկայացնում եմ այդ օբյեկտը, եւ նա այդ պահին որոշել էր, որ աշխատանքից պետք է ինձ ազատի: Ես շտապեցի գրառում անել այդ մասին սոցցանցում, որը կարծում եմ` իմ կողմից սխալ էր: Պետք է մի քիչ համբերատար լինել, որովհետեւ երբ տնօրինությունը եւ սեփականատերն իմացան տեղի ունեցածի մասին, անմիջապես ասացին, որ ես աշխատանքից չեմ ազատվել, թյուրիմացություն է տեղի ունեցել, վերադառնամ իմ սովորական աշխատանքին:

— Փաստորեն, հիմա շարունակո՞ւմ եք աշխատել նույն օբյեկտում:

— Քանի որ ձմեռվա շրջան է, եւ հանրային սննդի կետերում գործն այդքան էլ շատ չէ, փորձում ենք մեր արձակուրդներն այդ ժամանակահատվածում վերցնենք: Իսկ սա հարմար պահ էր, որպեսզի ես մեկ շաբաթ արձակուրդ վերցնեի, որից հետո շարունակելու եմ իմ աշխատանքը:

— Այդուհանդերձ, վստա՞հ եք, որ աշխատանքի վերադառնալու հետ կապված խնդիր չի լինի:

Չեմ կարծում, թե աշխատանքի հետ կապված խնդիր կլինի: Հնարավոր է` ճնշումներ լինեն իշխանությունների կողմից, թե` Հակոբը պետք է աշխատանքից ազատվի, բայց սեփականատիրոջ կամքին հավատում եմ, որ չի ենթարկվի ճնշումների: Ամեն դեպքում, եթե նույնիսկ ենթարկվեն ճնշումների, պատրաստ եմ դիմում գրել եւ դուրս գալ, որովհետեւ արդեն վեց տարի է` այս կռվի մեջ եմ, առաջին անգամ չէ, որ աշխատանքից ազատում են:

— Աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համա՞ր…

— Զանգում են, վախեցնում, թե հանեք Հակոբին գործից, այլապես խնդիրներ կունենաք: Այդպիսի դեպքեր շատ են եղել ինձ հետ, խնդիր չկա կդիմանանք: Ինձ համար կարեւորն այն է, որ Նիկոլը երբեք չմտածի, որ կարող է Արցախը հանձնի, ու ոչ ոք իրեն բան չասի: Որտեղ էլ գնա, առնվազն մի հոգի պետք է հիշեցնի իրեն, թե ով է ինքը: Ի դեպ, «Դառգետ»-ում ովքեր ներկա էին այդ ժամանակ, Փաշինյանների գնալուց հետո մոտեցան ինձ, շնորհակալություն հայտնեցին եւ ասացին, որ իրենց փոխարեն էլ ես արեցի այն, ինչ պետք էր: Սա ցույց է տալիս, որ հասարակության մեջ կա այն գիտակցումը, որ մենք Նիկոլի հետ գնում ենք դեպի կործանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275528&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ