Հերթական ազդակները Մոսկվայից. գնդակը Նիկոլի դաշտում է

Վերլուծություն

­Նա­խօ­րեին Ի­ջե­ւա­նի սահ­մանին տե­ղի ու­նե­ցավ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի եւ Շա­հին Մուս­տա­ֆաե­ւի հեր­թա­կան հան­դի­պու­մը: Թեեւ պաշ­տո­նա­պես հա­մար­վում է, թե նրանք զբաղ­վում են սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով, սա­կայն քիչ չեն նաեւ պնդում­նե­րը, թե ոչ միայն:

Ա­սել, թե սրանք մեր­կա­պա­րա­նոց խո­սակ­ցութ­յուն­ներ են, միամ­տութ­յուն կլի­ներ: Չ­մո­ռա­նանք, Նի­կոլն ինքն է քա­նիցս հաս­տա­տել, որ, այս­պես ա­սած, «կա­ռա­վա­րութ­յան աշ­խա­տա­կազ­մը» զբաղ­վում է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված քննար­կում­նե­րով: Եվ դա­տե­լով փաս­տից, որ ներ­կա­յումս Բա­քուն հրա­ժար­վել է ա­րեւմտ­յան հար­թա­կում բա­նակ­ցե­լուց, այն, որ Գ­րի­գոր­յանն ու ՆԳ նա­խա­րար Միր­զո­յա­նը տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ հան­դի­պում­ներ չեն ու­նե­նում, դժվար չէ կռա­հել, որ միակ հար­թա­կը, որ­տեղ հան­դի­պում­նե­րը շա­րու­նակ­վում են, դա Գ­րի­գոր­յան-­Մուս­տա­ֆաեւ խո­ղո­վակն է: Եվ հենց դա էլ տրա­մա­բա­նութ­յուն է տա­լիս հի­շա­տակ­ված խո­սակ­ցութ­յուն­նե­րին, որ բա­ցի սահ­մա­նա­զա­տու­մից, այս խո­ղո­վա­կով այլ թե­մա­ներ եւս քննարկ­վում են: Իսկ սա հե­տաքր­քիր է նա­եւ այն ի­մաս­տով. չ­մո­ռա­նանք, որ փոխ­վար­չա­պետ­նե­րի ձե­ւա­չա­փը` ՌԴ-ի հետ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի «պրո­դուկտ» է՝ Գ­րի­գոր­յա­նի, Մուս­տա­ֆաե­ւի եւ ՌԴ փոխ­վար­չա­պետ Օ­վեր­չու­կի ներգ­րավ­մամբ: Ներ­կա հան­դի­պում­նե­րին, ի­հար­կե, Օ­վեր­չու­կը չի մաս­նակ­ցում, բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ դրա­նով այս ձե­ւա­չա­փի ծա­գում­նա­բա­նութ­յու­նը փոխ­վում է: Ընդ ո­րում, Բա­քուն հրա­ժար­վե­լով մյուս ձե­ւա­չա­փե­րից, բայց նաեւ մաս­նակ­ցե­լով հենց այս՝ Գ­րի­գոր­յան-Մուս­տա­ֆաեւ ձե­ւա­չա­փով հան­դի­պում­նե­րին, թե­րեւս հենց ձե­ւա­չա­փի նույն ծա­գում­նա­բա­նութ­յունն է հաշ­վի առ­նում՝ այս­տեղ չկա Ա­րեւ­մուտք:

Ա­մեն դեպ­քում` այն, որ նաեւ Գ­րի­գոր­յան-­Մուս­տա­ֆաեւ ձե­ւա­չա­փով այս հեր­թա­կան հան­դիպ­ման ի­րա­կան քննար­կում­նե­րի օ­րա­կար­գը դար­ձավ յոթ փա­կի տակ պահ­վող գաղտ­նիք, իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի: Ե­թե պարզ­վի, որ ի­րոք այս­տեղ քննարկ­վում են «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված դե­տալ­ներ, ա­պա ա­րեւմտ­յան կու­րա­տոր­ներն ու նրանց հա­յաս­տան­յան կա­տար­ա­ծու­նե­րը, թե­րեւս, կանց­նեն մասշ­տա­բա­յին գրո­հի՝ ի­րենց շրջան­ցող նման ա­մեն մի քննար­կում բա­ցա­ռե­լու հա­մար: Ինչ­պես ԱԳՆ-նե­րի բա­նակ­ցա­յին խո­ղո­վա­կի պա­րա­գա­յում  է, երբ Միր­զո­յա­նին ար­դեն ա­մե­նաու­ղիղ ձե­ւով են Մոսկ­վա­յում Բայ­րա­մո­վի հետ հան­դիպ­ման հրա­վեր­ներ հղվում, բայց նա այդ­պես էլ այդ հրա­վեր­նե­րը «չի տես­նում»: «Սա ոչ այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պար­հա­յին քար­տեզ է Բաք­վի եւ Ե­րե­ւա­նի հաշ­տեց­ման հա­մար, եւ այն, ի թիվս այլ բա­նե­րի, նե­րա­ռում է խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­իր »: Հի­շեց­նենք, օ­րերս Նի­կո­լը հեր­թա­կան ա­ռա­ջար­կով էր դի­մել Ադր­բե­ջա­նին՝ չհար­ձակ­ման պայ­մա­նա­գիր կնքել, ե­թե խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով փա­կու­ղի մտնի: Ընդ ո­րում` փաս­տը, որ երբ դեռ միայն վեր­ջերս Նի­կո­լը մշտա­պես խո­սում էր, թե «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ան­պայ­ման կիլ­նի, հի­մա էլ՝ ե­թե «փա­կու­ղի մտնի», ա­պա դա ար­դեն իսկ նշա­նա­կում է այն, ին­չը քա­նիցս են­թադ­րել ենք՝ Ա­րեւ­մուտքն ի զո­րու չէ Ադր­բե­ջա­նին բանակ­ցա­յին սե­ղա­նի մոտ տա­նել, եւ հի­մա պար­զա­պես ար­գե­լա­փա­կում է, որ հան­կարծ Նի­կո­լը չգնա Մոսկ­վա, եւ հի­մա վեր­ջինս ան­ցել է «փա­կու­ղի մտնի» տրա­մա­բա­նութ­յա­նը: Միայն թե դա ա­մե­նից ա­ռաջ փա­կու­ղի է հենց Նի­կո­լի հա­մար, ուր նա մտել է Ա­րեւ­մուտ­քի «թանկ խա­թեր հա­մար»: Նաեւ այն ա­ռու­մով, որ նաեւ պետք է բա­ցատ­րի, թե ինչ­պե՞ս ե­ղավ, որ այդ­քան վստահ էր «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցում, բայց ա­հա պարզ­վում է, որ այն «փա­կու­ղի մտավ»: Նաեւ պետք է բա­ցատ­րի, թե ի՞նչ կլի­նի երկ­րի հետ այն բա­նից հե­տո, երբ զի­ջեց այն ա­մե­նը, ինչ կա­րող էր, ու հի­մա էլ ոչ մի «խա­ղա­ղութ­յան օ­րա­կարգ» չկա: Էլ չենք ա­սում, որ Նի­կո­լի այդ զի­ջում­նե­րի արդ­յուն­քում է, որ Ա­լիեւն անկ­լավ­ներ է պա­հան­ջում, այ­սինքն՝ «իր տա­րածք­նե­րը ա­զա­տագ­րե­լու» հիմ­քով նա դեռ կա­րող է ռազ­մա­կան ա­վանտ­յու­րա­նե­րի դի­մել: Ընդ ո­րում, հենց նույն զի­ջում­նե­րի պատ­ճա­ռով Նի­կոլն այդ դեպ­քում Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան մա­սին թեզն ա­ռաջ տա­նել այդ ի­րա­վի­ճա­կում չի կա­րող. ինքն է անկ­լավ­նե­րը (ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րի քար­տեզ­նե­րի հա­մա­ձայն) ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի մաս, ինչ­պես որ Ար­ցա­խը: Մինչ­դեռ եւս մեկ մեծ կամ փոքր սահ­մա­նա­յին բա­խում, երբ ար­դեն ան­գամ Վազ­գե­նը նրան հա­զիվ թե կա­րո­ղա­նա փրկել: Եվ երբ Ադր­բե­ջա­նից ան­գամ չար­ձա­գան­քե­ցին չհար­ձակ­վե­լու մա­սին պայ­մա­նագ­րի ա­ռա­ջար­կին, այդ բո­լոր հե­ռան­կար­նե­րը դառ­նում են շատ ա­վե­լի ռեալ:

Ընդ ո­րում, դե­պի ռու­սա­կան հար­թակ թեք­վե­լու նույն­պի­սի կոչ կա­րե­լի է հա­մա­րել նաեւ ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հար­ցե­րով հա­տուկ դես­պան Վիկ­տոր Վա­սի­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նը, Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յու­նը, այդ թվում՝ ռազ­մա­տեխ­նի­կա­կան ո­լոր­տում, հնա­րա­վոր չի թվում ա­ռանց ՀԱՊԿ-ում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան: Նաեւ, արդ­են ու­ղիղ մատ­նանշ­մամբ, թե. «Շատ ա­ռում­նե­րով այս ի­րա­վի­ճա­կը ե՛ւ արեւմտ­յան երկր­նե­րի ճնշման, ե՛ւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յան ու բնա­կիչ­նե­րի հաս­կա­նա­լի է­մո­ցիա­նե­րի արդ­յունք է»: Կարճ ա­սած, Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է, միայն թե այդ ո­րոշ­ման ժա­մա­նա­կա­ցույցն ա­րա­գո­րեն սպառ­վում է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275273&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ