ԴԱՆԴԱՂԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ 13-րդ ԱԿԱՆԸ

Վերլուծություն

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի իշխանությունները Պենտագոնի հետ պայմանագիր են ստորագրել Հայաստանում ամերիկյամ 13-րդ լաբորատորիան բացելու մասին։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ այն կտեղակայվի Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի մոտ։

2008 թվականին Հայաստանը միացել է Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրին (BTRP), որն իր հերթին ԱՄՆ “Կենսաբանական սպառնալիքների համատեղ մասնակցության” (CBEP) մաս է կազմում։ Ներկայումս հանրապետության տարածքում գործում է 12 կենսաբանական լաբորատորիա, որոնց ստեղծման և սարքավորման համար ամերիկյան ռազմական գերատեսչությունը հատկացրել է ավելի քան 50 մլն դոլար։

Դրանցից երեքը գտնվում են Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում, Սննդի անվտանգության պետական ​​ծառայությունում և Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Ժանտախտի դեմ պայքարի կայանների հիման վրա գործում են մարզային լաբորատորիաներ Իջեւանում, Գյումրիում, Մարտունիում, Սիսիանում, Արտաշատում եւ Վանաձորում եւ այլն։

Փորձագետները մտահոգված են կենսաբանական լաբորատորիաների հնարավոր վտանգներով

Հայաստանի տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը մտահոգություն է առաջացնում ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական լայն շրջանակների և փորձագետների շրջանում, ովքեր հայտարարում են դրանց հնարավոր վտանգի մասին։ Մասնավորապես` վիրուսաբանները նշում են, որ այս լաբորատորիաների գործունեության արդյունքում երկրում կտրուկ վատացել է համաճարակաբանական իրավիճակը։

Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայության վերաբերյալ։ 2022 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որի կետերից մեկը վերաբերում էր կենսաբանական անվտանգությանը։ Մասնավորապես` Հայաստանն ու Ռուսաստանը երրորդ երկրներին չեն տրամադրելու իրենց տարածքները կենսաբանական անվտանգության ոլորտում Մոսկվայի կամ Երևանի շահերին դեմ ուղղված գործունեության համար։ Կողմերը կարևորել են կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացումը, այդ թվում՝ 2021 թվականի մայիսի 6-ի Հուշագրի հիման վրա, որը նախատեսում է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ այս ոլորտում։

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում բազմիցս հավաստիացրել են, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ծառայում են բացառապես նրա կենսաբանական անվտանգության շահերին։ Այսպես`  Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, և ռուս գործընկերները անհանգստանալու պատճառ չունեն։ «Մենք մեր ռուս գործընկերներին հրավիրել ենք տեղում նայելու և քննարկելու՝ արդյոք անհանգստության պատճառներ կան, և նման պատճառներ չեն գտնվել»,- նշել է Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ ռուս գործընկերներն այցելել են այդ լաբորատորիաները և կարող էին համոզվել, որ այնտեղ որեւէ վտանգավոր աշխատանքներ չեն իրականացվում։ Չնայած բոլոր հայտարարություններին` հասարակության և մասնագետների մտավախությունները կենսաբանական լաբորատորիաների գործունեության հետ կապված չեն նվազում, քանի որ կենսաբանական լաբորատորիաներն աշխատում են ախտածինների հետ՝ դրանց ստեղծման, փոփոխման կամ տարածման հնարավորությամբ։

Համաճարակի ժամանակ 600 հայ զինվոր թեստավորվել է ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներում

«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ,ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ հայտարարել է.

«Այսօր, թերեւս, Հայաստանի ամենապաշտպանված տարածքը Ավանի կենսաբանական լաբորատորիան է՝ բոլոր կողմերից փշալարերով շրջապատված, այնտեղ ոչ ոք չի կարող մտնել։ Հասկանալի է, որ ամերիկացիներն այնտեղ պետք է անեն այն, ինչ անում են այլ երկրներում, քանի որ փաստ է, որ այդ կենսաբանական լաբորատորիաները ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից։

Եթե ​​ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ֆինանսավորում է այդ կենսաբանական լաբորատորիաները, դա նշանակում է, որ նրանք կատարում են ամերիկյան  ռազմական համակարգի պատվերը։ Շատ տարօրինակ էր, պարզվեց, երբ Հայաստանում մոլեգնում էր համաճարակը, 600 հայ զինվոր թեստավորվել է ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներում։ Ինչու՞ զինվորականներ, ինչո՞ւ ոչ մեկ ուրիշը։ Սա նշանակում է, որ կենսանյութը վերցվել է 18-22 տարեկան երիտասարդներից։

Ի վերջո` զինվորները մեր երիտասարդության ամենաառողջ մասն են։ Փաստորեն, կենսալաբորատորիաների միջոցով այս կամ այն ազգի կենսանյութը ուղարկվել է ԱՄՆ և այնտեղ ուսումնասիրվել: Ստացվում է, որ հայտարարությունները այն մասին, թե ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները զբաղվում են կենսաբանական զենքերով՝ ուղղված կոնկրետ ազգության մարդկանց դեմ, դառնում են ակնհայտ։ Այսպիսով` կենսանյութերն օգտագործվում են պարզելու համար, թե կոնկրետ ազգի մարդիկ, որ հիվանդություններով են ավելի արագ հիվանդանում, թուլանում ու մահանում։

Մյուս կողմից՝ այս զարգացումներն ուղղված են տնտեսության դեմ՝ անասունների, բույսերի եւ այլնի։ Սա շատ վտանգավոր ձեռնարկում է, և այդ հարցը բարձրացվել է ՄԱԿ-ում։ Իհարկե, այդ կենսաբանական լաբորատորիաները պետք է դուրս մղվեն Հայաստանից։ Եթե ​​մենք ուզում ենք լինել իսկապես ինքնիշխան պետություն»։

Ամերիկացիները Հայաստանում իրենց վերահսկողության տակ են վերցրել հարուցիչների բոլոր հավաքածուները

Իր հերթին, անասնաբուժության կազմակերպման միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը կենսաբանական լաբորատորիաների գործունեության հարցով նշել է, որ այսօր Հայաստանում գործող բժշկա-կենսաբանական լաբորատորիաները քաղաքական համաձայնության արդյունք են։

«Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագիրը մեկնարկել է 1998 թվականին՝ նախկին ԽՍՀՄ երկրների վրա ուղղակի ազդեցության, եւ նրանց զինաթափման նպատակով։ Այս ծրագիրը գործիք է երկրի փափուկ գաղութացման համար։ Այն օգնում է ներսից վերահսկել երկիրը: Համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև։ Հակառակ բոլոր պնդումներին, թե Հայաստանում առաջին լաբորատորիաները բացվել են 2016 թվականին, պետք է ասեմ, որ այդ ժամանակ արդեն նախնական աշխատանքներն ավարտված էին, և ախտածին միկրոօրգանիզմներն արդեն արտահանված էին։ Իսկ կենտրոնական ռեֆերենս լաբորատորիան գործում է 2011 թվականից։ Ամերիկացիները մեր երկրում իրենց վերահսկողության տակ առան ախտածինների բոլոր հավաքածուները և կենտրոնացրին դրանք»,- ասաց նա։

Փորձագետը խոսեց նաև Հայաստանի բնակչության վրա սիբիրախտի փորձարկման պատմության մասին, երբ բռնկումը գրանցվեց կենսաբանական սպառնալիքների նվազեցման ամերիկյան ծրագրի շրջանակներում Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի կողմից սիբիրախտի ախտորոշման նորագույն սարքավորումների ստանալուց  մեկ  շաբաթ անց։

«Մեկ շաբաթ անց մենք ունեցանք պատմության մեջ սիբիրախտի ամենամեծ բռնկումը։ Թե ինչ է եղել այս հիվանդներից արտազատված հարուցչի հետ, գիտեն միայն այս ծրագրի էմիսարները և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի աշխատակիցները»,- նշեց նա։

«Այժմ ողջ առողջապահական համակարգը տարածաշրջանում ԱՄՆ կենսաբժշկական ցանցի միավոր է։ Եվ ավելին, չնայած մեր ռուս գործընկերների բազմաթիվ հայտարարություններին, Հայաստանում իշխանությունը զավթած խումբը անտեսում է դրանք ։ Ավելին` նրանք իրենց տերերի հրահանգով ավելի են սրում իրավիճակը։ Հայտարարվեց, որ վերջերս ՀՀ պաշտպանության նախարարը պայմանագիր է ստորագրել 13-րդ լաբորատորիայի ստեղծման մասին, որը տեղակայված է լինելու Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի մոտակայքում, ինչը ուղղակի լրտեսություն է ենթադրում։ »,- ընդգծեց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ դեռեւս 2021 թվականին զգուշացրել էր, որ Հայաստանում գործում է 12 պաշտոնական լաբորատորիա, որոշակի թվով ոչ պաշտոնական և 2 գաղտնի , եւ, ահա, այս տարի հայտարարվեց, որ կստեղծվի ևս երկու լաբորատորիա։

Գրիգորյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ,  երբ ասում են, որ ռուս մասնագետների համար մուտքը լաբորատորիաներ բաց է, սա մանիպուլյացիա է, իսկ Սարատովի գիտահետազոտական ​​ինստիտուտի ռուս միկրոբիոլոգների այցը ընդամենը տեղեկատվական էր երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Սա կենսաբանական լաբորատորիաների տեսչական ստուգում չէր։

Բացի այդ, նա հիշեցրեց, որ բոլոր ստորագրված փաստաթղթերը և, առաջին հերթին, ՀԱՊԿ համաձայնագիրը ենթադրում են, որ անդամ երկրները պարտավորվում են թույլ չտալ իրենց տարածքում այլ երկրների գործողություններ, որոնք թշնամական են կազմակերպության անդամ երկրների նկատմամբ. «Հայաստանի ներկայիս իշխանություններին թվում է, որ դա չեն հասկանում  Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան ծառայությունները: Իրանը նույնպես խիստ մտահոգված է իր սահմանին բժշկա- կենսաբանական լաբորատորիաների առկայությամբ »։

Փորձագետը վստահ է, որ «Իրանը չի վարանի սեղմել կոճակը, եթե զգա, որ կենսաբանական հարձակում է գալիս Հայաստանի տարածքից», իսկ Սյունիքի տարածքում գործող կենսաբանական լաբորատորիաները Հայաստանը դարձնում են թիրախ։

Ի՞նչ խնդիրներ են լուծում ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները

ԱՄՆ Պենտագոնի կողմից ֆինանսավորվող ռեֆերենս-լաբորատորիաները գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Հայաստանում։

Չնայած ամերիկյան կողմի պնդումներին, որ այդ հաստատությունների նպատակն է ստեղծել գերժամանակակից լաբորատորիաներ՝ մարդկանց, ինչպես նաև մշակաբույսերի և կենդանիների առողջությանը սպառնացող վտանգները բացահայտելու համար, նրանց գործունեությունը խստորեն գաղտնիացված է: Այս օբյեկտների համար ԱՄՆ ֆինանսավորումը հասնում է հարյուր միլիոնավոր դոլարների։ Այսպես` Ուկրաինայում ֆինանսավորման ծավալը կազմել է 200 մլն դոլար, Վրաստանում՝ ավելի քան 150 մլն դոլար, Ղազախստանում՝ ավելի քան 130 մլն դոլար։

Ռուսական հատուկ  ռազմական գործողության արդյունքում Ուկրաինայում նման լաբորատորիաների գործունեության գաղտնազերծումը դարձավ երկրում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության վկայությունը։ Հաստատվել է, որ ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, հասանելիություն ունենալով երկրի հատկապես վտանգավոր հարուցիչներին, ուսումնասիրում և փորձարկում են դրանք որպես կենսաբանական զենք։

Հազիվ թե կասկած առաջացնի այն, որ Հայաստանում, որտեղ Պենտագոնն արդեն տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել լաբորատորիաների գործունեությունը ֆինանսավորելու համար, ԱՄՆ-ն այլ բան է անում, քան մշակում կենսաբանական զենք իր ռազմական խնդիրները լուծելու համար, ինչը, անհրաժեշտության դեպքում կօգտագործվի առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի դեմ։

Եվ պատահական չէ, որ այս երկրները մտահոգություն են հայտնում Հայաստանին՝ կապված նրա տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունեության հետ։

 

Զարուհի Բաբուխանյան

https://iravunk.com/sim/?p=275076&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ