Ուկրաինայում ներքին պայթյունի կոճակը սեղմեցին

Վերլուծություն

Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք նա­խօ­րեին ծա­վալ­վե­ցին Ուկ­րաի­նա­յում, ե­կան հու­շե­լու, որ այն սպաս­վող ներ­քին պայթ­յու­նը, ո­րը դար­ձել էր միան­գա­մայն ռեալ, ար­դեն իսկ սկս­ված է: Ա­մեն դեպ­քում, նա­խա­գահ ­Զե­լենս­կին փոր­ձեց կա­տա­րել իր քայ­լը, թեեւ ա­սել, թե իր ո­րոշ­մամբ, դա եւս սխալ կլի­ներ:

ԼՈՆԴՈՆԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ

­Բայց նախ բուն փաս­տե­րը: ­Նա­խօ­րեին շրջա­նա­ռութ­յան մեջ հայտն­վե­ցին լու­րեր, որ նա­խա­գահ ­Զե­լենս­կին Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նից ա­զա­տել է ­Զա­լուժ­նիին: ­Պաշ­տո­նա­կան հաս­տա­տում այդ պա­հին չե­ղավ, թեեւ ուկ­րաի­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում տա­րած­ված լու­րե­րի հա­մա­ռութ­յու­նը հաս­տա­տում էր, որ նման հրա­մա­նա­գիր ի­րա­կա­նում գո­յութ­յուն ու­նի: Ա­ռա­վել եւս, որ կար նաեւ փո­խա­րի­նո­ղի ա­նու­նը՝ Անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար ­Կի­րիլ ­Բու­դա­նով:

Դ­րան հա­ջոր­դե­ցին` հե­ռաց­րել է-չի հե­ռաց­րել թե­մա­յով «դա­ժան» հա­մա­ցան­ցա­յին քննար­կում­ներ, մին­չեւ որ ­Զե­լենս­կու գրա­սեն­յա­կից կի­սա­բե­րան հայտ­նե­ցին` դեռ հե­ռաց­ված չէ: ­Դա մեկ բան էր հու­շում՝ ո­րո­շու­մը կա, սա­կայն ­Զե­լենս­կին ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով հա­պա­ղեց այն հրա­պա­րա­կել: Ա­սենք, մի շարք տե­ղե­կաց­ված աղբ­յուր­ներ եւս սկսե­ցին ակ­նար­կել, որ այդ­պես էլ կար՝ ստո­րագր­ված, բայց չհրա­պա­րակ­ված հրա­մա­նա­գիր, եւ դա ա­ռաջ քա­շեց տե­ղի ու­նե­ցա­ծի մա­սին ա­մե­նա­հա­վա­նա­կան եւ շատ էա­կան վար­կած, ո­րը բա­ցի նե­րուկ­րաի­նա­կա­նից, շատ ա­վե­լի խո­րը ի­մաստ ու­նի՝ այլ ու նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նի մատ­նանշ­մամբ:

Այս­պես, ուկ­րաի­նա­կան քա­ջա­տեղ­յակ աղբ­յուրն այդ պատ­մութ­յու­նը կա­պում է բրի­տա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ: ­Բայց այս­տեղ կա մի փոքր նա­խա­պատ­մութ­յուն: Այն, որ ­Զե­լենս­կու եւ ­Զա­լուժ­նու հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ծայ­րա­հեղ սրված են, նոր բան չէ: ­Հայտ­նի են նաեւ այդ հա­կա­մար­տութ­յան «ստվե­րա­յին» կող­մերն ու հիմ­քե­րը: ­Զա­լուժ­նին, լի­նե­լով զին­վո­րա­կան եւ պա­տե­րազ­մա­կան հար­ցե­րում շատ ա­վե­լի պրագ­մա­տիկ, ան­գամ մի­ջազ­գա­յին մա­մու­լով խո­սեց այն մա­սին, որ ներ­կա տեմ­պե­րով Ուկ­րաի­նան հաղ­թա­նա­կի ո­րե­ւէ ռեալ շանս չու­նի, եւ շատ ա­վե­լի մեծ կո­րուստ­ներ չու­նե­նա­լու հա­մար պետք է մտա­ծի բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին: ­Սա, չմո­ռա­նանք, այն թեզն է, ո­րը նաեւ ա­մե­րի­կա­ցի­ներն են ա­ռաջ տա­նում, եւ պա­տա­հա­կան չէ, որ ­Զա­լուժ­նին այս պա­հին ու­նի Ուկ­րաի­նա­յում ­Վա­շինգ­տո­նի աչ­քին ­Զե­լենս­կուն փո­խա­րի­նե­լու հար­մար հիմ­նա­կան ֆի­գու­րան­տը: Ի տար­բե­րութ­յուն ա­մե­րի­կա­ցի­նե­րի, բրի­տա­նա­ցի­ներն էն գլխից են ա­ռաջ տա­նում «մին­չեւ վեր­ջին ուկ­րաի­նա­ցին» պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու թե­զը: ­Դա հիմ­նա­վոր­վեց, երբ հայտ­նի դար­ձավ, որ ժա­մա­նա­կին հենց նախ­կին վար­չա­պետ ­Ջոն­սոնն է ձա­խո­ղել ­Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րը՝ ձեռ­նա­մուխ լի­նե­լով ­Զե­լենս­կուն ֆի­նան­սա­վո­րե­լու հա­մար ա­րեւմտ­յան կոա­լի­ցիա­յի ստեղծ­մա­նը: ­Դա ցույց տվեց նաեւ գոր­ծող վար­չա­պետ ­Սու­նա­կը, ով այն ֆո­նին, երբ Ա­րեւ­մուտ­քը սկսել էր միա­բե­րան խո­սել ­Զե­լենս­կուն խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յուն­ներ պար­տադ­րե­լու մա­սին, ցու­ցադ­րա­բար մեկ­նեց ­Կիեւ ու ինչ-որ փո­խօգ­նութ­յան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րեց: Այդ պայ­մա­նա­գի­րը, ի­հար­կե, ի­րե­նից մեծ ար­ժեք չի ներ­կա­յաց­նում: ­Սա­կայն դա ցու­ցադ­րա­կան ազ­դակ էր, որ ­Լոն­դո­նը կանգ­նած է պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու թեզն ա­ռաջ տա­նող ­Զե­լենս­կու թի­կուն­քին:

­Բայց չնա­յած ­Լոն­դո­նի նման քա­յին, ­Վա­շինգ­տո­նը ցույց տվեց, որ դա­դա­րեց­նում է Ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վո­րու­մը, եւ ե­թե Բ­րի­տա­նիան այդ­քան ցան­կա­նում է, թող իր վրա վերց­նի: ­Լոն­դո­նը փոր­ձեց ԵՄ օ­ղակ­նե­րի մի­ջո­ցով ֆի­նան­սա­վո­րու­մը թող­նել Եվ­րո­պա­յի վրա: ­Բայց չնա­յած մի շարք «ա­ֆե­րիս­տա­կան» քայ­լե­րի, Եվ­րո­պան այդ­պես էլ նման բեռ չի վերց­նում: Իսկ ­Դա­վո­սի վեր­ջին հա­մա­ժո­ղո­վը ցույց տվեց, որ ան­գամ բրի­տա­նա­կան մաս­նա­վոր հատ­վա­ծը չի գնա ­Զե­նելս­կուն ֆի­նան­սա­վո­րե­լու, քա­նի որ դա հա­մա­րում է փո­ղե­րի ա­նի­մաստ վատ­նում:

­Սա­կայն ­Լոն­դո­նի հա­մար խնդիրն այս­տեղ այլ է եւ չա­փա­զանց գլո­բալ: Ե­թե ­Վա­շինգ­տոնն ի­րոք հետ քաշ­վի ուկ­րաի­նա­կան, ա­պա նաեւ այլ գլո­բալ հա­կա­մար­տութ­յուն­նե­րը ֆի­նան­սա­վո­րե­լուց, սկսի ա­ճել ­Ռու­սաս­տա­նի դե­րը, ­Գեր­մա­նիան եւ Ֆ­րան­սիան վե­րա­դառ­նան ­Մոսկ­վա­յի հետ տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան դաշտ, ա­պա հան­րա­գու­մա­րում Բ­րի­տա­նիան հայտն­վում է հա­մաշ­խար­հա­յին գլո­բալ շար­ժի ճամ­փեզ­րին հայտն­վե­լու ռեալ վտան­գի ա­ռաջ: Այ­սինքն, հա­նուն սե­փա­կան «ա­պա­հով ա­պա­գա­յի» պետք է որ ԱՄՆ-ն­ այս պա­հին հան­կարծ խա­ղից դուրս չգա: ­Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ան­կախ ա­մեն բա­նից, Թ­րամ­փը, ե­թե հան­կարծ վե­րա­դառ­նա իշ­խա­նութ­յան, խոս­տա­նում է ինք­նա­կամ հետ քաշ­վել: Ու քա­նի դեռ ­Բայ­դենն է իշ­խա­նութ­յան, պետք է մի բան ա­նել: ­Միայն թե ­Բայ­դենն էլ այս պա­հին իր ներ­քին ծան­րա­գույն խնդիր­ներն ու­նի, պետք է հիմ­նա­կան ու­ժերն այն­տեղ կենտ­րո­նաց­նել: Ու հենց դա էլ տա­նում է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից եւ մյուս հա­կա­մար­տութ­յուն­նե­րից ինչ-որ բա­նակ­ցա­յին տար­բե­րա­կով դուրս պրծնե­լու գա­ղա­փա­րին, որն էլ նե­րա­մե­րիկ­յան պայ­քա­րում կներ­կա­յաց­վի, որ­պես ձեռք­բե­րում՝ ­Բայ­դե­նի ներ­կա վար­կա­նի­շը փրկե­լու հույ­սով:

Արդ­յուն­քում, ­Կիե­ւում ­Վա­շինգ­տոնն ու ­Լոն­դոնն ու­նեն միան­գա­մայն հա­կա­դիր շա­հեր, որն էլ ար­տա­հայտ­վում է ­Զե­լենս­կու եւ ­Զա­լուժ­նիի այդ պայ­քա­րի տես­քով:

ԵՐԲ ՏԵՐԵՐՆ ԻՐԱՐ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Այս­պի­սով, ուկ­րաի­նա­կան հի­շա­տակ­ված աղբ­յուր­նե­րը վստահ են, որ օգտ­վե­լով ԱՄՆ-ի` այս պա­հին ­Տե­խա­սի հետ կապ­ված ներ­քին խա­ռը վի­ճա­կից, բրի­տա­նա­ցի­ներն ան­ցան հար­ձակ­ման՝ փոր­ձե­լով չե­զո­քաց­նել Զա­լուժ­նիին: Ու ե­թե ­Զե­լենս­կին լիա­կա­տար վե­րահս­կո­ղութ­յուն ստա­նա բա­նա­կի նկատ­մամբ, ա­պա նրա պաշ­տո­նան­կութ­յան եւ ռուս­նե­րի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ո­րե­ւէ տար­բե­րակ ­Վա­շինգ­տո­նին չի մնա: Ի­հար­կե, դա ­Զե­լենս­կու հա­մար եւս փրկութ­յան ու­ղի է. նա լավ հաս­կա­նում է, որ ցան­կա­ցած ել­քով խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի դեպ­քում լիո­վին կորց­նում է Ա­րեւ­մուտ­քի հա­մար անհ­րա­ժեշտ լի­նե­լու ֆունկ­ցիան, ո­րից հե­տո  անձ­նա­կան ա­պա­հո­վութ­յան հա­մար ո­րե­ւէ մե­կը քոռ կո­պեկ ան­գամ չի ծախ­սի: Ու այդ դեպ­քում դեմ առ դեմ է մնա­լու պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով բա­զում զո­հեր եւ զրկանք­ներ տե­սած ուկ­րաի­նա­ցի­նե­րի հետ:

Աղբ­յու­րը նաեւ տե­ղե­կաց­նում է, որ լա­վա­գուն տար­բե­րակ են հա­մա­րել, որ ­Զա­լուժ­նին հա­մա­ձայն­վի ինք­նա­կամ հե­ռա­նալ, հենց բրի­տա­նա­ցի­ներն են նրա հետ կա­պի մեջ մտել, ա­ռա­ջար­կել են մեծ փո­ղեր եւ աշ­խար­հի մի տա­քուկ անկ­յու­նում լավ պաշ­տոն` դի­վա­նա­գի­տա­կան ան­ձեռնմ­խե­լիութ­յամբ: ­Կարճ ա­սած` գնա-վա­յե­լի: ­Սա­կայն բա­նակ­ցութ­յուն­ներն արդ­յունք չեն տվել, քա­նի որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը ժա­մա­նա­կին մի­ջամ­տել են: Արդ­յուն­քում, պաշ­տո­նան­կութ­յան մա­սին լու­րեր գո­նե ե­րեկ, օր­վա ա­ռա­ջին կե­սի դրութ­յամբ այդ­պես էլ մնա­ցին չհաս­տատ­ված, թեեւ ­Զե­լենս­կին դեռ շա­րու­նա­կում է օ­պե­րա­ցիան: ­ Բանն այն է, որ նա այս քայ­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում հա­տել է կար­միր գի­ծը եւ հի­մա հաս­կա­նում է, որ նրանք ար­դեն կա­րող են իր հան­դեպ քայ­լե­րի գնալ` ­Զա­լուժ­նիին հա­նե­լու փոր­ձե­րը չկրկնե­լու հա­մար, պնդում է աղբ­յու­րը: Այ­սինքն, այ­սօր-վա­ղը դեռ ա­նակն­կալ­ներ լի­նե­լու են:

ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ

­Վա­շինգ­տո­նի եւ ­Լոն­դո­նի այդ ներ­քին պայ­քա­րի խնդրին դեռ կվե­րա­դառ­նանք, հաշ­վի առ­նե­լով, որ դրա տար­րե­րը նկատ­վում են ոչ միայն Ուկ­րաի­նա­յում, այլ նաեւ ­Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ հենց մեր տա­րա­ծաշր­ջա­նում: ­Սա­կայն մինչ այդ, ամ­փո­փենք ուկ­րաի­նա­կան թե­ման:

Ի­հար­կե, ­Կիե­ւի այս ներ­քին հա­կա­սութ­յուն­նե­րը հենց այն­պես չէ, որ ի հայտ ե­կան: ­Վա­շինգ­տո­նի հոգ­նա­ծութ­յու­նը Ուկ­րաի­նա­յից, խո­շոր հաշ­վով, սկսե­ցին սրվել ռազ­մաճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րից ել­նե­լով: Այ­սինքն, ե­թե ուկ­րաի­նա­կան բա­նա­կը պարտ­վում է, ա­պա ­Բայ­դե­նի հա­մար դա վե­րած­վում է լուրջ վար­կա­նի­շա­յին ան­կում­նե­րի նե­րա­մե­րիկ­յան պայ­քա­րում: Ու մնում է պարտ­վող կող­մից կա­մաց-կա­մաց հետ քաշ­վել՝ գո­նե նրա հետ չխոր­տակ­վե­լու հա­մար:

­Հենց այդ խնդիրն է, որ ներ­կա փու­լում գնա­լով էլ ա­վե­լի է խո­րա­նում: ­Դա­վո­սից հե­տո, երբ ար­դեն վերջ­նա­կա­նա­պես ակն­հայտ էր, որ հա­նուն սե­փա­կան մոր­թու, ­Զե­լենս­կին ոչ մի դեպ­քում բա­նակ­ցութ­յուն­նե­րի չի ու­զում գնալ, ռու­սա­կան ու­ժե­րի հա­մընդ­հա­նուր հար­ձա­կում­նե­րը վերսկս­վե­ցին նոր տեմ­պե­րով: Ե­րեկ­վա դրութ­յամբ կար նման պատ­կեր: ­Հիմ­նա­կան՝  Ավ­դեեւ­կա­յի հատ­վա­ծում ռու­սա­կան ու­ժե­րը վեր­ջին օ­րե­րին գրա­վել են քա­ղա­քի ողջ հա­րա­վա­յին հատ­վա­ծը, որ­տեղ, ի դեպ, կայն 2014թ.-ից կա­ռուց­ված ուկ­րաի­նա­կան ամ­րութ­յուն­նե­ր: Ե­րեկ էլ սկսվեց հա­րա­վից դե­պի քա­ղա­քի կենտ­րո­նա­կան ուղ­ղութ­յամբ հեր­թա­կան մասշ­տա­բա­յին հար­վա­ծը: ­Շա­րու­նակ­վում են նաեւ մար­տե­րը քա­ղա­քի ամ­բող­ջա­կան շրջա­փակ­ման հա­մար: ­Կարճ ա­սած, Ավ­դեեւ­կան սպուն­գի նման շա­րու­նա­կում է ներծ­ծել ուկ­րաի­նա­կան ռե­զերվ­նե­րը, եւ այն, որ դրանք ար­դեն սպառ­վում են, ցույց է տա­լիս ընդ­հա­նուր պատ­կե­րը: ­Մասշ­տա­բա­յին հար­ձա­կում է ըն­թա­նում նաեւ ­Խար­կո­վի մար­զում՝ մար­զի ա­ռանց­քա­յին բնա­կա­վայ­րե­րից մե­կի, Ուկ­րաի­նա­յի եր­րորդ մայ­րա­քա­ղա­քի հա­մա­րում ու­նե­ցող ­Կուպ­յանս­կի ուղ­ղութ­յամբ: Այս­տեղ՝ ­Կուպ­յանս­կից հա­րավ-ա­րե­ւելք՝ ­Տո­բաեւ­կա բնա­կա­վայ­րի հատ­վա­ծում ռու­սա­կան ու­ժե­րը վեր­ջին օ­րե­րին խո­րը ճեղ­քում­ներ կա­րո­ղա­ցան ու­նե­նալ, գործ­նա­կա­նում վե­րահս­կո­ղութ­յան տակ են վերց­նում դե­պի ­Կուպ­յանսկ տա­նող ողջ բարձ­րա­դիր գո­տին: ­Զու­գա­հեռ հար­ձա­կում է ըն­թա­նում նաեւ ­Կուպ­յանս­կի հյու­սի­սում, եւ ակն­հայ­տո­րեն, ռե­զերվ­նե­րի պա­կա­սի խնդիրն այս դեպ­քում ար­դեն շատ ա­վե­լի շո­շա­փե­լի է ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մոտ: ­Ռուս­նե­րը մասշ­տա­բա­յին հար­ձա­կում են ի­րա­կա­նաց­նում նաեւ ­Չա­սով ­Յա­րի (­Բախ­մու­տից ա­րե­ւելք), ­Սե­ւերս­կի, հա­րա­վում՝ Ուգ­լե­դա­րի ուղ­ղութ­յամբ: Ու ա­մե­նուր նույն՝ ռե­զերվ­նե­րի եւ զի­նամ­թեր­քի ա­ճող խնդի­րը ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մոտ ակն­հայտ է:

Այն դեպ­քում, երբ ա­ռա­ջին իսկ խո­շոր բնա­կա­վայ­րի, հատ­կա­պես՝ Ավ­դեեւ­կա­յի ան­կու­մը կտրուկ մե­ծաց­նե­լու է նե­րուկ­րաի­նա­կան ա­ռանց այդ էլ պայ­թող լար­վա­ծութ­յու­նը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=275054&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ