ԴԵՊԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՐԹՎԱԾ Է ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԿՈՉԵՐՈՎ

Վերլուծություն

ԴԵՊԻ  ՆՈՐ  ՊԱՏԵՐԱԶՄ  ՏԱՆՈՂ  ՃԱՆԱՊԱՐՀԸ  ՀԱՐԹՎԱԾ  Է  ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԿՈՉԵՐՈՎ

­Ժա­մա­նա­կին թա­գա­վոր­նե­րն ու­նե­նում էին հա­տուկ ծաղ­րա­ծու­ներ, ով­քեր ա­սում էին հան­րութ­յան հա­մար հա­մար­ձակ կամ ան­թույ­լատ­րե­լի մտքեր: Այդ­պես թա­գա­վոր­նե­րը ստու­գում էին հան­րութ­յան ար­ձա­գան­քը` արդ­յոք այս կամ այն միտ­քը հնա­րա­վոր է անց­կաց­նել անցն­ցում, թե այն կհան­դի­պի կա­տա­ղի դի­մադ­րութ­յան: Հե­տա­գա­յում այս մե­թո­դը ստա­ցավ «Օ­վեր­տո­նի պա­տու­հա­ն» ան­վա­նու­մը, երբ բա­ցար­ձա­կա­պես ա­նըն­դու­նե­լի մտքե­րը այս կամ այն լու­սանց­քա­յին գործ­չի բե­րա­նով  ի հայտ էին գա­լիս հան­րութ­յան մեջ եւ հե­տա­գա­յում այդ պա­տու­հա­նից ա­վե­լի ու ա­վե­լի ընդ­լայն­վում էր գա­ղա­փա­րա­կան գրո­հը հա­սա­րա­կութ­յան դեմ: Ա­հա այս­պի­սի դե­րա­կա­տա­րութ­յուն է տրված ԱԺ պատ­գա­մա­վոր ՔՊ-ա­կան Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նին, ո­րի մի­ջո­ցով ՔՊ-ա­կան­նե­րը փոր­ձար­կում են ա­մե­նա­մեր­ժե­լի գա­ղա­փար­նե­րն ու ծրագ­րե­րը:

Ո՞Ր ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԸՍՏ  ՆԻԿՈԼԻ

Օ­րերս այս կեր­պա­րը հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նը ոչ միայն հայ  ժո­ղովր­դի, այ­լեւ այլ ժո­ղո­վուրդ­նե­րի պատ­մա­կան հայ­րե­նիքն է: Եվ ա­պա շա­րու­նա­կեց  այն  հիմ­նա­վո­րել, թե. «Հա­յաս­տա­նում ապ­րում են ոչ միայն հա­յեր, այլ նաեւ պատ­մա­կա­նո­րեն ապ­րել եւ ապ­րում են  այլ ազ­գեր, ո­րոնց պե­տութ­յունն էլ է Հա­յաս­տա­նը»: Ս­րա­նով Ա­ղա­զար­յա­նը հիմ­նա­վո­րում է իր վե­րա­դաս­նե­րի նա­խա­ձեռ­նած ու հե­ռու գնա­ցող փո­փո­խութ­յունը, ո­րով «Հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յու­ն» դպրո­ցա­կան ա­ռար­կան պետք է վե­րան­վան­վի «Հա­յաս­տա­նի պատ­մութ­յու­ն»: Ինքն ի­րե­նով ա­ռա­վել քան տա­րօ­րի­նակ նա­խա­ձե­նութ­յուն մի ժո­ղովր­դի հա­մար, որ իր պատ­մութ­յան բա­վա­կա­նին մեծ հատ­վա­ծում չի ու­նե­ցել պե­տա­կա­նութ­յուն: Ե­թե խո­սում ենք Հա­յաս­տան պե­տութ­յան մա­սին, ա­պա այն գո­յութ­յուն  ու­ներ մին­չեւ 11-րդ դա­րը եւ ա­պա վեր­ջին 106 տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Ս­տաց­վում է, որ Հա­յաս­տա­նի պատ­մութ­յու­նը չի ու­սում­նա­սի­րե­լու հայ ժո­ղովր­դի պատ­մա­կան զար­գա­ցու­մը 11-րդ դա­րից մին­չեւ 20-րդ դա­րը: Ա­վե­լին,  նման  մո­տեց­ման  դեպ­քում Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րում բնիկ հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յու­նը նույն­պես դա­դա­րե­լու է ու­սում­նա­սի­րութ­յան ա­ռար­կա լի­նե­լուց: Չեն ու­սում­նա­սիր­վե­լու նաեւ նա­խի­ջե­ւա­նա­հա­յութ­յան եւ վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից հե­տո ար­ցա­խա­հա­յութ­յան պատ­մութ­յու­նը:

Ոչ ոք չի էլ ժխտում Հա­յաս­տա­նում ապ­րող ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի ի­րա­վունք­նե­րը: Սա­կայն ի՞նչն է պատ­ճա­ռը, որ քպա­կան­նե­րը մեր­ժում են հայ ժո­ղովր­դի` որ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տիտ­ղո­սա­յին ազ­գի ի­րա­վուն­քը` իր ե­րե­խա­նե­րին սո­վո­րեց­նել իր իսկ պատ­մութ­յու­նը, ընդ ո­րում, ան­կախ նրա­նից,  թե այ­սօր­վա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան սահ­ման­նե­րը որ­տե­ղով են անց­նում, ա­ռա­վել եւս, որ նի­կո­լա­կան­նե­րը այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում կողմ­նո­րոշ­վել այդ հար­ցում եւ ա­նընդ­հատ նո­րա­նոր տա­րածք­ներ փո­խան­ցում են ադր­բե­ջան­ցի­նե­րին:

Ի­րա­կա­նում Նի­կո­լի ու նրա «Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նի»  դե­րը ստանձ­նած ա­ղա­զար­յան­նե­րի նպա­տա­կը մո­ռա­ցութ­յան տալն է ե՛ւ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նը, ե՛ւ Ցե­ղաս­պա­նութ­յու­նը, ե՛ւ Ար­ցա­խը, ե՛ւ Նա­խի­ջե­ւա­նը: Սա ի­րենց պաշ­տո­նա­կան գիծն է, ո­րը ո՛չ էլ թաքց­նում են: Այս­պես, Ա­ղա­զար­յա­նը հայ­տա­րա­րում է. «Երբ ե­ղել է Ցե­ղաս­պա­նութ­յուն, այն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն գո­յութ­յուն չի ու­նե­ցել, ու ըստ այդմ` ին­չու՞ պի­տի պա­հան­ջա­տեր լի­նենք ու­րիշ պե­տութ­յու­նից, որ իր մեջ գտնվող մի ժո­ղովր­դի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­րել է ցե­ղաս­պա­նութ­յու­ն»: «Մի ժո­ղովր­դի» մա­սին խո­սե­լիս նա  նկա­տի ու­նի հայ ժո­ղովր­դին: Այս­պի­սի բա­ռեր կա­րող էր ա­սել միայն թուր­քը, եւ հարց է ծա­գում` ի՞նչ ազ­գութ­յան է պատ­կա­նում Ա­ղա­զար­յա­նը, որ հայ ժո­ղովր­դին ան­վա­նում է «մի ժո­ղո­վուր­դ»: Եվ ի՞նչ ազ­գութ­յան են պատ­կա­նում Նի­կո­լը, ո­րը չի վի­րա­վոր­վում է «թուր­ք» բա­ռից եւ իր ամ­բողջ խու­ժա­նա­պե­տութ­յու­նը:

«Ար­ցա­խի հար­ցը ան­ձամբ ինձ հա­մար այ­լեւս փակ­ված է»,- շա­րու­նա­կում է ընդ­լայ­նել «Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նը» Ա­ղա­զար­յա­նը` կա­տա­րե­լով իր շե­ֆի հանձ­նա­րա­րա­կա­նը: Այ­սինքն` սրանք հան­ցա­վոր ու դա­վա­ճա­նա­կան ճա­նա­պար­հով նվի­րե­ցին Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին, որ­պես­զի հի­մա էլ հայ­տա­րա­րեն, որ այդ հար­ցը փակ­ված է: Սա­կայն, երբ նի­կո­լա­կան­նե­րը հայ­տա­րա­րում են, որ Հա­յաս­տա­նը ոչ միայն հայ ժո­ղովր­դի, այ­լեւ պատ­մա­կա­նո­րեն այլ ժո­ղո­վուրդ­նե­րի հայ­րե­նիքն է, ու­նեն եւս մեկ թա­քուն ու սար­սա­րա­փե­լի հա­կա­հայ­կա­կան նպա­տակ: Այդ հա­կա­գի­տա­կան, բա­ցար­ձակ անգ­րա­գետ եւ ա­պուշ մտքով սրանք փոր­ձում են ձայ­նակ­ցել Ա­լիե­ւին: Ինչ­պես սահ­մա­նադ­րութ­յան, Ար­ցա­խի, անկ­լավ­նե­րի հար­ցում, այդ­պես էլ ադր­բե­ջան­ցի­նե­րին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րածք­նե­րում վե­րաբ­նա­կեց­ման հա­մար Նի­կո­լը, ըստ ե­րե­ւույ­թին, տվել է իր հա­մա­ձայ­նութ­յու­նը: Եվ երբ Ա­լիե­ւը բազ­միցս պա­հանջ է ներ­կա­յաց­րել ադր­բե­ջան­ցի­նե­րին Հա­յաս­տա­նում բնա­կեց­նե­լու վե­րա­բեր­յալ, բնա­կա­նա­բար, ի­մա­ցել է, որ այս պա­հան­ջը նույն­պես Նի­կոլի կող­մից կա­տար­վե­լու է: Ըստ լու­րե­րի` այս­պի­սի պա­հանջ նույն­պես գրա­վոր ներ­կա­յաց­վել է Հա­յաս­տա­նին եւ պետք է նե­րառ­վի այդ տխրահռ­չակ ու չարչրկ­ված խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տում: Հենց դա է նպա­տա­կը, որ նի­կո­լա­կան հա­կա­հայ­կա­կան ռե­ժի­մի ծաղ­րա­ծու­նե­րին հանձ­նա­րար­ված է հայ­տա­րա­րել, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը նույն­պես պատ­մա­կա­նո­րեն բնակ­վել են Հա­յաս­տա­նի Հա­նար­պե­տութ­յան տա­րած­քում, եւ սա նույն­պես նրանց պատ­մա­կան հայ­րե­նիքն է: Ա­հա այն կեղ­տոտ, ստոր նպա­տա­կը, որ դրել է իր առ­ջեւ նի­կո­լա­կան ռե­ժի­մը, ու ո­րը 30 ար­ծա­թի դի­մաց այ­սօր ծամծ­մում են ծաղ­րա­ծու­նե­րը:

ՆԻԿՈԼԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

­Նի­կո­լը  և  իր ՔՊ-ա­կան նա­զիր-վե­զիր­նե­րը կաշ­վից դուրս են գա­լիս, որ­պես­զի հա­ճո­յա­նան թուրք ա­զե­րի­նե­րին եւ Ա­րեւ­մուտ­քին: Բա­նա­կի օր­վա կա­պակ­ցութ­յամբ Նի­կո­լի խայ­տա­ռակ ճա­ռում վեր­ջինս անտ­րա­մա­բա­նա­կան հա­մա­ռութ­յամբ շա­րու­նա­կում է ա­ռաջ տա­նել այն թե­զը, թե Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յու­նը կա­պա­հով­վի, ե­թե Հա­յաս­տա­նը չու­նե­նա ո­րե­ւէ հա­վակ­նութ­յուն իր իսկ պատ­մա­կան եւ ոչ միայն պատ­մա­կան, այ­լեւ ըստ օ­րենսդ­րութ­յան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան մաս կազ­մող տա­րածք­նե­րի վրա. « Անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման տե­սա­կե­տից ա­ռանց­քա­յին եր­կու գոր­ծոն ևս պի­տի ընդգ­ծեմ՝ ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը և վար­վող քա­ղա­քա­կա­նութ­յուն­նե­րի լե­գի­տի­մութ­յու­նը՝ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի տե­սա­կե­տից:

­Լե­գի­տի­մութ­յունը, ըստ այդմ, Հա­յաս­տա­նի ար­տա­քին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման կար­ևո­րա­գույն գոր­ծոն պի­տի լի­նի: Ի՞նչ նկա­տի ու­նեմ: Այն, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յունն ինքն ի­րեն պետք է նույ­նա­կա­նաց­նի այն տա­րած­քի հետ, ո­րի վրա և ճա­նաչ­վել է մի­ջազ­գա­յին հան­րութ­յան կող­մից: Այն է` Հայ­կա­կան ԽՍՀ տա­րած­քը, ո­րը նույ­նա­կան է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ինք­նիշ­խան տա­րած­քի հետ: Մենք պետք է հստակ և­ ա­ներկ­բա ար­ձա­նագ­րենք, որ որ­ևէ այլ տա­րած­քի նկատ­մամբ որ­ևէ հա­վակ­նութ­յուն չու­նենք և չենք ու­նե­նա­լու, և սա պետք է դառ­նա Հա­յաս­տա­նի ար­տա­քին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ռազ­մա­վա­րա­կան հիմ­քը»:

­Նի­կո­լը այդ­պես էլ չի կա­րող հաս­կա­նալ, որ իր այդ թե­զը վերջ­նա­կան­պես կոր­ծան­վել է, եւ ինչ­քան ա­վե­լի շատ է զի­ջում Ադր­բե­ջա­նին, այդ­քան շատ է բաց­վում Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի ա­խոր­ժա­կը: Նի­կո­լի մե­կը մե­կից ցնո­րա­բա­նա­կան ա­ռա­ջարկ­նե­րը Ադր­բե­ջա­նին` զոր­քե­րի հա­յելա­յին հետ­քա­շում, սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի փո­խա­դարձ վե­րահս­կում, իսկ այժմ նաեւ ա­վե­լա­ցավ «չհար­ձակ­ման մա­սի­ն» պայ­մա­նագ­րի ստո­րագ­րում, Ադր­բե­ջա­նի մոտ միայն քմծի­ծաղ ու խղճա­հա­րութ­յուն են ա­ռա­ջաց­նում: Սա­կայն Նի­կո­լը շա­րու­նա­կում է դրանք ա­նի­մաստ եւ ան­տե­ղի կրկնել, ի­րա­կա­նում չքննար­կե­լու, խու­սա­փե­լու հա­մար այն հիմ­նա­կան հար­ցե­րից, ո­րոնք ա­ռաջ են քաշ­ված Ադր­բե­ջա­նի կող­մից հա­ղոր­դակ­ցութ­յան ու­ղի­նե­րի վե­րա­բեր­յալ: Ա­հա այս ան­գամ էլ եւս Նի­կո­լը հայ­տա­րա­րեց. «…անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի մի քա­նի մե­խա­նիզմ­ներ ենք ա­ռա­ջար­կել Ադր­բե­ջա­նին: Օ­րի­նակ` զոր­քե­րի հա­յե­լա­յին հետ­քա­շում Հայ­կա­կան ԽՍՀ և Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ ադ­մի­նիստ­րա­տիվ սահ­մա­նի նկատ­մամբ: …­Մենք նաև սահ­մա­նի դե­մի­լի­տա­րի­զա­ցիա, այ­սինքն՝ ա­պա­ռազ­մա­կա­նա­ցում ենք ա­ռա­ջար­կել Ադր­բե­ջա­նին: Նաև սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի փո­խա­դարձ վե­րահսկ­ման մե­խա­նիզմ, նաև չհար­ձակ­ման մա­սին պայ­մա­նագ­րի ստո­րագ­րում, ե­թե կպարզ­վի, որ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րա­գու­մը սպաս­վա­ծից ա­վե­լի եր­կար ժա­մա­նակ է պա­հան­ջե­լո­ւ»:

­Նի­կո­լը այժմ ինքն էլ է հաս­կա­նում, որ Ադր­բե­ջա­նը չի գնա­լու խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­մա­նը, սա­կայն ի­րա­կան ո­րե­ւէ քայլ` Ադր­բե­ջա­նի հետ պայ­մա­նա­վոր­վե­լու ուղ­ղութ­յամբ տա­րա­ծաշր­ջա­նում կո­մու­նի­կա­ցիա­նե­րը բա­ցե­լու ա­ռու­մով, չի կա­տա­րում եւ դրա փո­խա­րեն զի­ջում է ա­մեն ինչ` տա­նե­լով դե­պի նոր պա­տե­րազմ:

Խն­դիրն այն է, որ ժա­մա­նա­կին Նի­կո­լը ստո­րագ­րել է փաս­տա­թուղթ, որ բաց­վող ճա­նա­պարհ­նե­րը վե­րահս­կե­լու է Ռու­սաս­տա­նը: Դա նրան ար­գե­լել են իր ա­մե­րիկ­յան ու անգ­լիա­կան կար­գադ­րիչ­նե­րը: Հենց դա է պատ­ճա­ռը, որ Նի­կո­լը շա­րու­նա­կում է հա­կա­ռու­սա­կան հիս­տե­րիկ քա­րոզ­չութ­յու­նը եւ կրկին հայ­տա­րա­րել է իր ա­րեւմ­տայն վե­րա­կա­ցու­նե­րին, որ պատ­րաստ է հրա­ժար­վել Ռու­սաս­տա­նի հետ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րից. «…­ անվ­տան­գա­յին հա­մա­կար­գե­րի, դրանց գոր­ծու­նա­կութ­յան բա­նաձ­ևե­րի մա­սին մե­զա­նում ար­մա­տա­ցած պատ­կե­րա­ցում­ներն ա­ղե­տա­լի խաղ խա­ղա­ցին մեր գլխին և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան հա­մար չկա այլ տար­բե­րակ, քան անվ­տան­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դի­վեր­սի­ֆի­կա­ցու­մըե: Այս­պի­սով, Նի­կո­լը, ո­րը մի­տում­նա­վոր եւ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փչաց­րեց հայ-ռու­սա­կան ու ՀԱՊԿ-ի հետ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, հենց ռուս­նե­րին շա­րու­նա­կում է մե­ղադ­րել իր իսկ կող­մից Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին նվի­րա­բե­րե­լու մեջ: Այս, քիչ թե շատ ու­ղեղ ու­նե­ցող մար­դու հա­մար, ծի­ծա­ղե­լի ու սնանկ քա­րոզ­չութ­յու­նը տա­լիս է իր պտուղ­նե­րը: Գտն­վում են նրանք, ով­քեր այդ­պի­սի քա­րոզ­չութ­յան ազ­դե­ցութ­յան տակ կա­տա­րում են քստմնե­լի ա­րարք­ներ, ինչ­պես ոմն Շի­րին­յա­նը, ո­րը պղծեց Լե­նինգ­րա­դի շրջա­փակ­ման մեջ սո­վի ու մահ­վան մատն­ված ե­րե­խա­նե­րի հու­շար­ձա­նը: Ի­հար­կե, այս­տեղ ակն­հայտ է իշ­խա­նութ­յուն­նե­րի գրե­թե ան­թա­քույց ա­ջակ­ցութ­յու­նը, հա­կա­ռակ դեպ­քում Հա­յաս­տա­նի հա­կա­հե­տա­խու­զութ­յու­նը պետք է, որ ար­դեն պար­զած լի­ներ, թե որ երկ­րի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի մատն է խա­ռը այս ա­մե­նում:

Ա. Հով­հան­նիս­յան

 

https://iravunk.com/sim/?p=275047&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ