Ժաննա Անդրեասյանին դատի եմ տվել. Սեմյոն Բաբայան

Տեսանյութեր

Այսօր լրանում է ԿԳՄՍ նախարարին տրված 72 ժամը, որպեսզի նա 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի խոտանման որոշում հրապարակի, ինչպես նաեւ սեփական դիմումի համաձայն հրաժարական տա: Սա էին պահանջում նրանից մի շարք գիտնականներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ ու հանրային դեմքեր` նախարարության դիմաց երկու օր առաջ տեղի ունեցած ակցիայի ժամանակ: Իսկ «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ոչ թե ժամանակ է տալիս ԿԳՄՍ նախարարությանն, այլ դատի է տվել: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ դիմել է վարչական դատարան` վարչարարության, մշակույթի եւ կրթության ուղղությամբ կատարվող օրենքի հետ կապված խնդրահարույց մի քանի դրվագներով:

— Երբ թղթաբանությունը կազմվում էր վարչական դատարան դիմելու համար, ի զարմանս ինձ` պարզվեց, որ կան դիմումներ, որոնց պատասխան չի տրվել կամ պատասխանը եղել է փաստաթղթաշրջանառության ակնհայտ կոպիտ խախտումներով, որի մասով բողոք եմ գրել ե՛ւ նախարարության, ե՛ւ կառավարության դեմ` նշելով, որ վարչարարությունն այն մարմնում, որ պետք է լիներ օրինակելի, զրո մակարդակի վրա է: Նույնիսկ տարբեր վարչություններում տարբեր վարչարարություն են կիրառում: Ըստ իմ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ դատողության` սա արվել է նախապես պլանավորված, որպեսզի խուսափեն դատական պրոցեսներից:

— Պարոն Բաբայան, ակնհայտ է, որ, օրինակ, 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում առկա խնդիրների վերաբերյալ անգամ հանրային լայն արձագանքից հետո` ԿԳՄՍ նախարարը պատրաստ չէ գնալ զիջումների: Հետեւապես, հնարավոր համարո՞ւմ եք, որ այս խնդիրները կարող են լուծվել իրավական ճանապարահով:

— Ես տեսնում եմ իրավական լուծումներ: Ավելին` տեղյակ եմ, որ բացի ինձնից` նաեւ եւս երեք անձ դիմել է դատարան: Իհարկե, ավելի արդյունավետ կլիներ, որ մարդիկ համախմբված լինեին եւ գործեին մի «ֆրոնտով»: Ցավոք, մեր հասարակությունը երբ հասնում է դանակը ոսկորին, նոր է զարթնում: Մինչդեռ բարձրաձայնված խնդիրների հետ կապված` առաջին շահառուն ծնողներն են, աշակերտները, ուսուցիչները եւ դպրոցի տնօրենները: Ու ընդամենը չորս գործով է հայց ներկայացված, հազարից մինչեւ երկու հազար լավ փաստաբան ունենք, նրանք պարտավոր էին այդ գործողություններն անել: Միայն իրավաբանական եւ հասարակության ճնշմամբ է հնարավոր այս հարցը լուծել եւ կանխել հետագա ավելի վատ քայլերը, որոնք կատարվում են թուրքական փողի ներգործությամբ եւ արտաքին ճնշումով: Ի վերջո, եթե ազգը ասում է` ո՛չ, կամակատարները մի պահ պարտավոր են նաեւ կանգ առնել եւ կանգ կառնե՛ն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275020&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ