Ռաիսիի թուրքական այցի հավանական «անակնկալները»

Վերլուծություն

Այն, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հնա­րա­վո­րինս կա­յուն լու­ծում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=274531&l=am) պետք է փնտրել ոչ թե Ա­րեւ­մուտ­քում, այլ հենց տա­րա­ծաշր­ջա­նում եւ, մաս­նա­վո­րա­պես՝ «3+3» ձե­ւա­չա­փով, օ­րերս հեր­թա­կան ան­գամ այդ մա­սին հայ­տա­րա­րեց  ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը: Ու դրա­նում ճշմար­տութ­յուն միան­շա­նակ կա:

Այ­սինքն, ինչ­քան էլ հի­մա խոս­վի տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գե­րա­կա­յութ­յուն­նե­րից, թե Մոսկ­վան չի ու­զում զի­ջել իր պատ­մա­կան գե­րիշ­խա­նութ­յու­նը, կամ որ Վա­շինգ­տո­նը փոր­ձում է փո­խա­րի­նել նրան, սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ կան նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին այլ շա­հեր, ո­րոնք նույն Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը, ան­գամ շատ ցան­կա­նա­լու դեպ­քում, չեն կա­րող շրջան­ցել: Կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում իր շա­հերն ու­նի Ի­րա­նը, Թուր­քիան, ան­գամ՝ Իս­րա­յե­լը, եւ դրանք ինչ­քան էլ տա­րան­ջատ­վեն կամ սինխ­րո­նաց­վեն Ռու­սաս­տա­նի կամ ԱՄՆ-ի շա­հե­րի հետ, մեկ է, գո­յութ­յուն ու­նեն եւ հա­մա­ռո­րեն ա­ռաջ են տար­վում: Ու չմո­ռա­նանք, որ խոսքն այն տրա­մա­չա­փի երկր­նե­րի մա­սին է, ո­րոնք ի զո­րու են ի­րենց շա­հերն ա­ռաջ տա­նել՝ ան­գամ Մոսկ­վա­յի եւ Վա­շինգ­տո­նի հետ մրցակ­ցե­լու կամ հա­մա­գոր­ծակ­ցե­լու պայ­ման­նե­րում:

Եվ ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, երբ տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռանց­քա­յին երկր­նե­րը մտա­ծում են, թե մեր սե­փա­կան մրցակ­ցութ­յու­նը կամ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը պետք է ինք­ներս լու­ծենք՝ ա­ռանց դրսի ու­ժե­րին հաշ­վի առ­նե­լու, հենց դա է, որ ԱՄՆ-ի հա­մար էա­պես բար­դաց­րել է մաս­նա­վո­րա­պես հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­ցում միանձն­յա լու­ծող դառ­նա­լու եւ դրա հաշ­վին՝ տա­րա­ծաշր­ջա­նում «հարց լու­ծո­ղի» ֆունկ­ցիա ստանձ­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը:

Այ­սօր սպաս­վում է Ի­րա­նի նա­խա­գահ Ռայի­սիի այ­ցը Թուր­քիա, եւ սա եւս պետք է դի­տար­կել տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րը հենց տա­րա­ծաշր­ջա­նում լու­ծե­լու հեր­թա­կան քայ­լե­րից մե­կը, ո­րը, ի դեպ, կա­րող է նաեւ ա­ռանց­քա­յին դառ­նալ`հաշ­վի առ­նե­լով նաեւ ո­րոշ հա­րա­կից դե­տալ­ներ: Նախ, որ այս ֆո­նին նո­րից ակ­տի­վա­ցան Պու­տի­նի՝ Թուր­քիա այ­ցե­լե­լու մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը: Եվ երկ­րոր­դը. այն, որ Իս­րա­յե­լը հա­մա­ռո­րեն փոր­ձում էր ձա­խո­ղել Ռայի­սիի այ­ցը եւ հա­սավ նրան, որ եր­կու ան­գամ չե­ղարկ­վեց (այդ թվում՝ Ի­րա­նում հայտ­նի ա­հա­բեկ­չա­կան հար­ձակ­ման մի­ջո­ցով, ո­րի մեջ Թեհ­րա­նը բա­ցա­հայ­տո­րեն մե­ղադ­րում է իս­րա­յել­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րին), էն գլխից էր հու­շում, որ Թել Ա­վի­վը առն­վազն ան­ցան­կա­լի է հա­մա­րում հնա­րա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք կա­րող են ձեռք բե­րել Ան­կա­րան եւ Թեհ­րա­նը: Նաեւ հաշ­վի առ­նե­լով հե­տեւ­յա­լը: Պու­տի­նի այ­ցի ժամ­կետ­նե­րը Թուր­քիա դեռ հստա­կեց­ված չեն, թեեւ մի շարք հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներ դա բա­ցատ­րում են այս­պես: Պու­տի­նի հնա­րա­վոր այ­ցը կապ­ված է նաեւ նրա հետ, թե ինչ ձեռք­բե­րում­ներ կու­նե­նան Ռայի­սին եւ Էր­դո­ղա­նը, այ­սինքն՝ կդառ­նան այդ ձեռք­բե­րում­նե­րը, ե­թե դրանք լի­նեն փոխլ­րաց­նող:

Եվ, դա­տե­լով նա­խօ­րեին Ն­յու Յոր­քում տե­ղի ու­նե­ցած Լավ­րով-­Ֆի­դան բա­նակ­ցութ­յուն­նե­րից, կա­րե­լի է կռա­հել, թե խոս­քը մո­տա­վո­րա­պես ին­չի մա­սին է: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի. «Հաս­տատ­վել է մեր երկր­նե­րի քայ­լե­րը հա­մա­կար­գե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը՝ ի շահ տա­րա­ծաշր­ջա­նա­յին սուր խնդիր­նե­րի փո­խըն­դու­նե­լի լու­ծում­ներ գտնե­լու, ա­ռա­ջին հեր­թին՝ կապ­ված Գա­զա­յի հատ­վա­ծում, Սի­րիա­յում, ընդ­հա­նուր առ­մամբ, Մեր­ձա­վոր Ար­եւել­քում եւ Սեւ ծո­վի գո­տում, ինչ­պես նաեւ Անդր­կով­կա­սում ի­րա­վի­ճա­կի»: Դի­վա­նա­գի­տա­կան այս ար­տա­հայ­տութ­յան տակ կա­րե­լի է հաս­կա­նալ, որ խոս­քը տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր հար­ցե­րին կոմպ­լեքս լու­ծում­ներ տա­լու փոր­ձի մա­սին է, եւ հենց դա է, որ դառ­նա­լու է ինչ­պես այ­սօր կա­յա­նա­լիք Ռայի­սի-Էր­դո­ղան, այն­պես էլ հնա­րա­վոր Պու­տին-Էր­դո­ղան հան­դի­պում­նե­րի ա­ռանց­քը: Ու դա­տե­լով այն մտա­վա­խութ­յուն­նե­րից, ո­րոնք ակն­հայ­տո­րեն առ­կա են Իս­րա­յե­լում, նման ընդ­հան­րա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յունն այն­տեղ բարձր են գնա­հա­տում:

Ա­մեն դեպ­քում, այդ մա­սին են վկա­յում նաեւ ո­րո­շա­կի փաս­տեր: Նախ, չնա­յած պահ­պան­վող ա­ռեւտ­րա­յին հա­րաբ­ե­րութ­յուն­նե­րի, բայց այն, որ Իս­րա­յե­լի եւ Թուր­քիա­յի հա­րա­բե­րութ­յուն­ներն աչ­քի ա­ռաջ հաս­նում են թշնա­ման­քի մա­կար­դա­կի, դա հաս­տատ է: Ա­մեն դեպ­քում, Իս­րա­յե­լը նո­րից սկսել է Էր­դո­ղա­նի գլխին Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը ճա­նա­չե­լու «մա­հա­կը կա­խել»: Միեւ­նույն ժա­մա­նակ, հրեա­կան ա­մե­նա­տար­բեր օ­ղակ­նե­րը սկսել են ակ­տի­վո­րեն հի­շեց­նել, որ Իս­րա­յե­լը, վեր­ջին հաշ­վով, մի­ջու­կա­յին զենք ու­նի եւ կա­րող է կի­րա­ռել: «Ի վեր­ջո, այս ա­մենն ան­խու­սա­փե­լիո­րեն կվե­րած­վի մեծ պա­տե­րազ­մի, ո­րը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, ան­մի­ջա­կա­նո­րեն կազ­դի Ի­րա­նի վրա։ Իսկ ինչ­պե՞ս հաղ­թել Ի­րա­նին ա­ռանց մի­ջու­կա­յին հար­վա­ծի։ Իս­րա­յել­ցի­նե­րին դա, դժվար թե, հա­ջող­վի ա­նել»,- պնդում է, օ­րի­նակ, Սա­տա­նովս­կին:

­Բայց մյուս կող­մից, ռու­սա­կան ա­վիա­ցիան սկսել է պա­րե­կութ­յուն ի­րա­կա­նաց­նել Սի­րիա­յում՝ Հո­լա­նի բար­ձունք­նե­րի հատ­վա­ծում, եւ դա Իս­րա­յե­լը պետք է որ շատ լուրջ ազդ­ակ հա­մա­րի: Ու ե­թե Էր­դո­ղա­նը եւս վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նի՝ հա­կաիս­րա­յել­յան դաշտ մտնել, թե­րեւս նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ա­մե­րի­կա­ցի­ներն էլ գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի են խրվե­լու սե­փա­կան նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ծան­րա­գույն փուլում, ա­պա Իս­րա­յե­լի հա­մար կա­րող են բա­վա­կա­նին լուրջ ժա­մա­նակ­ներ սկսվել: Ու այս­տեղ ար­դեն նաեւ մի­ջու­կա­յին զեն­քը չի փրկի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274532&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ