Աշխարհում, քովիդով ընդհանուր վարակվածների 1 տոկոսն է զոհվել, իսկ Հայաստանում՝ երկու անգամ ավել. Վարդանյան

Հանդիպում

Շվեյցարիայի Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպումն այս տարի սովորականից ավելի մեծ ուշադրություն է գրավել նիստերից մեկի՝ «Պատրաստություն՝  X հիվանդությանը» խորագրի շնորհիվ: «Հիվանդություն X»-ը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ներկայացնում է գիտելիք այն մասին, որ լուրջ միջազգային համաճարակ  կարող է բռնկվել ներկայումս անհայտ պաթոգենի պատճառով, որը մարդու հիվանդություն է առաջացնում: Այս եւ առողջապահական այլ օրախնդիր հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ, «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավար ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

— Տիկին Վարդանյան, տեղյա՞կ եք՝ ինչ X հիվանդության մասին է խոսքը, ինչը քննարկում են Դավոսում:

Տեղյակ եմ ֆորումից, բայց տեսեք` ինչ է կատարվում: «Քովիդ 19»-ից հետո աշխարհի յուրաքանչյուր պետություն ազգային մակարդակով, յուրաքանչյուր տարածաշրջանի մակարդակով պետք է պատրաստ լինի արհավիրքի: Կանխատեսումներ են արվում, թե կարող են լինել ավելի վատ շտամներ, որոնց մասին ժամանակ առ ժամանակ կցկտուր, ոչ պաշտոնական տեղեկությունների կարող եք հանդիպել: Չեմ գտնում, թե դրանք կարելի է այսպես հանրայնացնել, ընդամենը կարծիք է եւ մասնավոր քննարկումների արդյունքում բարձրաձայնված: Նաեւ, այո՛, կարող է լինել դավադրությունների տեսության գնացող ինչ- որ բան, որ նորից կարող է համավարակ լինել: Հայաստանը, պետք է պատրաստ լինի ամեն ինչի, ցավոք սրտի, ռազմավարական, փաստաթղթային, գործիքակազմի առումով, ես դեռեւս կցկտուր, իրար հետ չկապված, օազիսային փոքրիկ բաներ եմ տեսնում: Ընդհանուր առմամբ՝ ճիշտ ռազմավարություն նմանատիպ արհավիրքների նկատմամբ չկա, երեւի թե, սպասում ենք, թե ինչ կլինի: ԱՀԿ-ն կներկայացնի, թե ինչ ենք անելու խորհրդատվական իր թերթիկներում, մենք էլ այդպես կանենք, հետո կստանանք այն, ինչ որ ստացանք քովիդի ժամանակ: Երբ միջազգային ցուցանիշները նայում ենք, ընդհանուր վարակվածների, աշխարհում, միջինը 1 տոկոսն է զոհվել, իսկ Հայաստանում երկու անգամ ավել: Ես սա ասում եմ միջազգային ցուցանիշները, հետեւաբար, որպեսզի մենք չունենանք այդ ցայտնոտային վիճակը, պետք է շատ պատրաստվել: Իմ անձնական կարծիքով` սա ընդամենը նախազգուշական քայլեր են: Այս պահին նման բան չի լինի, ես դրա համար ունեմ իմ հիմքերը, բայց դրանք շատ մասնավոր մարդկանց հետ շփումներից եւ նրանց տեղեկատվությունից է իմ եզրակացությունը, որը բարձրաձայնման ենթակա չէ: Սա ընդամենը, կարծես թե, նախազգուշացնող է, պարզապես, բնակչությանը «տոնուսի» մեջ են պահում:

— Հայաստանում այժմ ի՞նչ վիրուսներ են շրջանառվում, մարդիկ բողոքում են դժվարաշնչությունից, հազից ու գրիպից: Երեխաների շրջանում եւս նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում: Մի՞թե կրկին քովիդի շտամներ են շրջանառվում:

— Սեզոնային գրիպի ժամանակահատվածի մասին է խոսքը: Եթե մի փոքր էքսկուրս անենք դեպի հետ, կտեսնենք, որ բոլոր ժամանակներում, որոշակի սեզոններին, որոնք կոչվում են սեզոնային գրիպի ժամանակահատվածներ, այդ թվում նաեւ այս պահին հունվարը՝  մինչեւ մարտ, երբ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 18-19 եւ ավել աստիճան, այդ ընթացքում, բնականաբար, ունենալու ենք գրիպի դեպքերի աճ: Յուրաքանչյուր տարին ունի իր առանձնահատկությունները: Ամեն տարվա սեզոնի սկզբից սկսած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուսումնասիրություն է անում, եւ դրանից հետո հայտարարում է, թե տվյալ տարածքում, օրինակ՝  եվրոպական տարածաշրջանի 53 պետությունում ինչպիսի՞ ենթատեսակներ են: Ամենայն հավանականությամբ, 2023-24թթ. համար սեզոնային գրիպի A, B ենթատեսակների շտամներն են շրջանառվում: Ինչպես գիտեք, աշնանը հորդորում են, մանավանդ ռիսկի խմբում գտնվող մարդկանց, պատվաստվել ու պատրաստվել գրիպի սեզոնին՝ վարակն ավելի թեթեւ տանելու համար: Հստակ կարող եմ ասել, որ այս պահին համավարակ չկա, բայց դեպքերի աճ կա ու հստակ հակահամաճարակային բոլոր միջոցները պետք է բերել պատրաստվածության ու խստացման: Դա սահմանված է նախարարի տարբեր հրամաններով ու սանիտարական նորմերով, ինչ-որ արտակարգ, հատուկ ընթացակարգ չէ, հենց այդպես էլ պետք է լիներ գործընթացը:

— Ինչու՞ ենք մենք հիմա այսպես վախեցած ու լարված նայում այս ամենին, մի՞թե կարող է կրկին քովիդ 19-ը շրջանառվել, եւ մարդիկ նորից կորոնավիրուսով վարակվեն:

— Մարդն ունի հիշողություն, մենք 2019-2021թթ. տարել ենք քովիդի համավարակի ամբողջ բարդությունները, այդ թվում` եւ հոգեբանական, որովհետեւ ընդհանուր բնակչությունը բավականին ծանր հոգեբանական վիճակում էր: Մարդիկ վախի մթնոլորտում էին, չէին շփվում միմյանց հետ, անհասկանալի, անտեսանելի վիրուս էր մեզ համար, որը թշնամու նման մի բան էր ձեւավորվել ու ֆոբիաների մեջ էինք: Հետեւաբար այս վախը թողել է հիշողություն: Այս հիշողության հետ կապված շատ զգոն են ավելի, քան մինչեւ 2019թ. եղած ժամանակահատվածում սեզոնային գրիպի նկատմամբ: Մարդիկ, եթե առաջ ասում էին՝ վիրուս է էլի, կլավանանք, կանցնի, կգնա, հիմա՝ ոչ, ավելի վախեցած ու զգուշավոր են, հետեւում են իրենց սիմպտոմներին, համի, հոտի զգացողությանը: Ճիշտ են անում, որովհետեւ՝ այո՛, սոզոնային գրիպի հետ զուգահեռ կա քովիդ 19-ի, օմիկրոնի եւ տարբեր շտամների առկայությունը: ԱՀԿ-ն դրա մասին բարձրաձայնում է եւ նորից հստակ տալիս, թե ո՞ր տարածաշրջանում ինչպիսի՞ խնդիրներ կարող են լինել` քովիդ 19-ի եւ այլ նմանատիպ վիրուսների հետ կապված: Պետք է շատ զգուշավոր լինել, քանի որ արդեն ունենք բավական դառը փորձ: Որեւէ հստակ կանխատեսում չկա, թե՝ գիտեք, այլեւս նմանատիպ կամ ավելի վտանգավոր շտամներ չեն կարող շրջանառվել մեր հայրենիքում կամ աշխարհում: Մենք միշտ վտանգավորություն ենք տեսնում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, որովհետեւ սկզբնաղբյուրն այդտեղից էր: Չինաստանում էլ այս պահին անհանգստացած են, որովհետեւ, մանավանդ երեխաների մոտ, նրանք սուր շնչառական վարակների աճ են տեսնում, եւ դա կապում են քովիդ 19-ի սրացման հետ: Այսինքն՝ զուհագեռաբար թե՛ մեզ մոտ, թե՛ ամբողջ աշխարհում կան ե՛ւ սեզոնային գրիպները, ե՛ւ քովիդ 19-ը:

— Պե՞տք է շարունակել պատվաստման գործընթացը, թե՞ մարդկանց իմունիտետը ամրապնդվեց քովիդ 19-ից հետո:

— Այս պահին մենք բավականին լուրջ կենսաբանական ազդեցության տակ ենք գտնվում, անընդհատ իրար հետեւից տարբեր շտամների ներգործությունը բնակչության որոշակի շերտերի վրա բերում է առողջական ստատուսի վատթարացման: Ամեն երկրորդ, երրորդ անգամ ալիքը շատ ավելի վտանգավոր է: Մեր պաշտպանական համակարգն ունի սահման, ռեսուրսը սահմանափակ է, բավական բարդ իրավիճակում ենք: Ես կոչ եմ անում՝ լինել զգույշ, այն մարդիկ, որոնց մոտ կա փռշտոց, հազ, երեխաները, ովքեր հիվանդ են, թող չներկայանան մանկապարտեզ, դպրոց, հասարակության մեջ: Հասարակության սոցիումում ներկայանալու կուլտուրան պետք է անպայման պահենք: Այլապես նույնիսկ կան կանխատեսումներ ու բավականին լուրջ ինստիտուտների կողմից, որ միանշանակ հնարավոր են շատ ավելի վտանգավոր վիրուսային շտամներ, մասսայական համավարակային տարածման վտանգ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274178&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ