Քանի որ գաղափարական գիծը տանում է Վարդան Ղուկասյանը, մենք աջակցում ենք իրեն. Անուշ Գինոսյան

Ներքաղաքական

Վերջին օրերին ներքաղաքական դաշտում թիվ մեկ քննարկման թեման «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի եւ պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի միջեւ առկա տարաձայնություններն են: Թե ինչ հանգուցալուծում կունենա այն, թերեւս պարզ կդառնա այսօր կայանալիք համագումարին, որը հրավիրել է Վարդան Ղուկասյանը եւ որին դեմ է Արտակ Գալստյանը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հանրային Ձայն» խմբակցության ավագանու անդամ, «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ ԱՆՈՒՇ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ:

Թեպետ «Ալյանս» կուսակցության քվոտայով եք ընտրվել Երեւանի ավագանի, սակայն «Հանրային Ձայն» խմբակցության անդամ եք, եւ հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը այս քաղաքական ուժի ներսում առկա խնդիրների վերաբերյալ: Հնարավո՞ր է, որ այն բերի խմբակցության պառակտման:

— Այո, «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ եմ, եւ դեռեւս անցած տարի մեր կուսակցությունը ստորագրել է փոխհամագործակցության հուշագիր՝ դաշինք կազմելու նպատակով Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ «Հանրային Ձայն» կուսակցության հետ։ Մեր կուսակցությունն ամբողջությամբ կիսում է Վարդան Ղուկասյանի ընդդիմադիր կուրսը, բովանդակությունը, ներկաների եւ նախկինների նկատմամբ միաժամանակյա քննադատությունը։ Մեր համագործակցությունը գաղափարական հունի մեջ է։ «Հանրային Ձայն»-ում տեղի ունեցող բոլոր պրոցեսների քննարկման համար նախեւառաջ պետք է հիմք ընդունեմ մեր գաղափարական գիծը, ովքեր այդ գծում չեն կամ երբեւէ կշեղվեն այդ գծից, ապա այդ մարդկանց հետ համագործակցելու ոչինչ չկա։ Քանի որ գաղափարական գիծը տանում է Վարդան Ղուկասյանը, հետեւաբար մենք աջակցում ենք իրեն:

Այդուհանդերձ, Երեւանի ավագանու ընտրություններում Ձեր ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանը հայտարարում է, որ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն այլեւս կապ չունի կուսակցության հետ, իսկ Վարդան Ղուկասյանը պնդում է ճիշտ հակառակը: Այս իրավիճակում ո՞ւմ գործընկերն եք շարունակելու մնալ Դուք:

— Ինչպես նշեցի, ես գաղափարական անձնավորություն եմ, եւ մենք կանք, մնում ենք եւ լինելու ենք մեր գաղափարական գործընկերների, տվյալ դեպքում՝ գործընկերոջ կողմնակիցը։ Ամբողջությամբ աջակցելու եւ սատարելու ենք։ Որեւէ այլ քննարկում լինել չի կարող:

— «Հանրային Ձայն» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ: Այդ հայտարարության կոնտեքստից կարելի՞ է ասել, որ ավագանու անդամներն անուղղակի ակնարկում են, որ կապ չունեն Արտակ Գալստյանի հայտարարությունների եւ որոշումների հետ:

— Յուրաքանչյուր ոք նախեւառաջ իր խղճի, համոզմունքի, գաղափարական եւ քաղաքական տեսակետների շրջանակներում է գործում եւ պատասխանատու է նաեւ ըստ այդմ հանրության առաջ։ Կարեւոր է, որ Երեւանի այն բնակիչները եւ ընտրողները, որոնք վստահություն են հայտնել այս ավագանիներին, ինչը պիտի հերթական անգամ հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանի միջոցով, հանկարծ ու հանկարծ հիասթափված չլինեն:

Ինչպիսի՞ շրջադարձ կարելի է ակնկալել հունվարի 19-ին հրավիրված համագումարից, եւ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը համագումարի վերաբերյալ:

— Ես` որպես գործընկեր, դաշնակցային կուսակցության ներկայացուցիչ եւ բարեկամ՝ իմ բոլոր հնարավորություններով աջակցելու եմ Վարդան Ղուկասյանին։ Թե ինչ կլինի սույն թվականի հունվարի 19-ին հրավիրված համագումարին եւ դրանից հետո, Դուք` որպես պատվարժան լրագրող, հրավիրվում եք այդ համագումարին՝ ներկա գտնվելու, լուսաբանելու եւ իրողությանն ականատես լինելու, ինչպես նաեւ հանրությանը ներկայացնելու՝ Ձեր մասնագիտության բերումով:

Ի վերջո, որեւէ բացատրություն ունի՞, թե ինչու հիմա «Հանրային Ձայն»-ի ղեկավար կազմում առաջացան լրջագույն խնդիրներ: Այս ամենի հետեւում տեսնո՞ւմ եք իշխանության «ականջները», գուցե ճնշումնե՞ր կան Արտակ Գալստյանի նկատմամբ, դրա համար է նա հայտարարարություններ անում ընդդեմ Վարդան Ղուկասյանի, թե՞ սա, պարզապես, քաղաքական ուժի ինքնամաքրման ճանապարհ է:

— Ինչո՞ւ հիմա, այլ ոչ թե երբեւէ այլ ժամանակում, հարցը կարծում եմ՝ հռետորական  է։ Ամեն բան տեղի է ունենում ինչ-որ մի ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է հարցի մնացած բովանդակությանը, առաջարկում եմ հետեւել Վարդան Ղուկասյանի եթերներին կամ առնվազն պաշտոնական հայտարարություններին եւ հիմք ընդունել այդ տեսակետները։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274123&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ