Բացառիկ հարցազրույց` Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, Արման Մկրտումյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ

Ներքաղաքական

Անազատության մեջ գտնվող Արտակ Գալստյանը կրկին «Հանրային Ձայն» կուսակցության անունից հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ` դադարեցված է Վարդան Ղուկասյանի կուսակցության անդամությունը։ Իրավապահներին նաեւ հայտնել են, որ խորհրդի նախագահի որոշմամբ դադարեցվել է մինչ այդ «Հանրային Ձայն» կուսակցության Երեւանի ավագանու ֆրակցիայի ղեկավար Վահան Ավագյանին տրված լիազորագիրը, չեղյալ են հայտարարվել վերջինիս կողմից կայացված բոլոր որոշումները, որոնք չեն ստացել կառավարման խորհրդի հավանությունը։ Ավելին` լիազոր մարմինը հունվարի 9-ին գրանցել է «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի որոշումները, ըստ որի, դրանք մտել են օրինական ուժի մեջ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

— Իրավական առումով` ինչպե՞ս կարող էր Արտակ Գալստյանը, լինելով անազատության մեջ, 18 հոգուց բաղկացած կուսակցության կառավարման խորհրդի նիստ գումարել, դեռ մի հատ էլ որոշում կայացնել:

— Ինչ վերաբերում է որոշմանը, ապա դա բացառապես վերաբերում է կուսակցությանը, ոչ թե կոնկրետ անհատի` կուսակցության նախագահի տեսքով: Ուղղակի ցանկանում եմ արձանագրել, որ բացառապես ստանձնել եմ քրեական հարթության վրա պաշտպանությունն ինչպես Արտակ Գալստյանի, այնպես էլ այդ գործով անցնող որոշ անձանց: Այնպես որ, այս հարցերը բացառապես կուսակցության տիրույթում է գտնվում, ինչն օրենքի գործիքակազմը թույլ է տալիս: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ անձը իր քաղաքական գործունեության լիազորություններն օրենքի ուժով վայր չի դնում` ունենալով մեղադրյալի կարգավիճակ կամ գտնվելով կալանքի տակ:

— Նույն հայտարարության մեջ ասված է, թե կուսակցության կառավարման խորհուրդը հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահներին այն մասին, որ Վարդան Ղուկասյանի կողմից հունվարի 19-ին հրավիրված համագումարն իր մեջ առերեւույթ պարունակում է ինքնիրավչության հանցակազմ եւ քրեորեն պատժելի է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Յուրաքանչյուր անձի դիրքորոշումն է ինչ-որ գործողությունների մեջ հանցակազմ պարունակող տարրեր տեսնել, դա անձի իրավունքն է օրենքով սահմանված կարգով դիմելու իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է համագումար հրավիրելուն եւ անցկացնելուն, իրավամբ` այն օրենքով սահմանված գործիքակազմ է: Ավելին, որքան գիտեմ մամուլից` կուսակցության անդամներն են հրավիրել համագումարը, ինչը բացառապես իրենց իրավունքի տիրույթում է գտնվում:

Նկատի ունեք, որ անկախ Արտակ Գալստյանի ղեկավարությամբ գործող կառավարման խորհրդի որոշման` «Հանրային Ձայն» կուսակցության անդամները կարո՞ղ են համագումար անցկացնել:

— Սա անձնական հարց չէ, որ անհատը որոշի, օրենքով է կարգավորվում, թե որ դեպքում կուսակցությունը համագումար կարող է հրավիրել, որ դեպքում` արտահերթ համագումար, երբ ղեկավարման, ֆինանսական հաշվետվություն ներկայացնել եւ այլն: Ամեն դեպքում, ցանկացած անհատի ցանկությունները, կարծում եմ, տվյալ դեպքում ոչ իրավաչափ է:

— Ի դեպ, «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահն ուղիղ եթերով ասել էր, որ դիմելու է «Լեւ Գրուպ»-ին, որպեսզի դադարեցնենք Արտակ Գալստյանի պաշտպանությունն իրականացնել: Ի՞նչ որոշում ունեք այս հարցում:

— Արձանագրեմ, որ այս քրեական վարույթների շրջանակում` նախաքննության փուլում բոլոր վճարումները կատարվել են Վարդան Ղուկասյանի կողմից: Միաժամանակ, նաեւ արձանագրում եմ, որ իրավունքն ինձ համար գիտություն է բարու եւ արդարի մասին: Ես այդ սկզբունքով էլ շարժվելու եմ: Բացառապես իմ տիրույթում է գտնվում` պաշտպանել այս կամ այն անձին, իրավաբանական օգնություն տրամադրել, այդ սկզբունքով էլ կշարժվեմ: Ես ցավում եմ, որ քաղաքական հարթակում ինչ-որ խմորումներ եմ գնում, բնականաբար, դա իմ տիրույթը չէ եւ չեմ էլ ցանկանում մտնել դրա մեջ: Բայց իրավական հարթակում շարժվելով նշածս սկզբունքով` ես կանգնում եմ այն անձանց կողքին, որոնց առաջադրված են մեղադրանքներ, դա կլինի Վարդան Ղուկասյանը, Արտակ Գալստյանը, Արման Մկրտումյանը եւ այլք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274121&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ