2024Թ.-Ը ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱԽՏՈՐՈՇ  ՏԱՐԻՆԵՐԻՑ  ՄԵԿԸ

Վերլուծություն

Այսպիսով, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=273488&l=am) շարունակում է մնալ կախված այն գլոբալ խնդրից, թե ի՞նչ ռեալ աշխարհաքաղաքական բալանս է ստեղծվել այս պահին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Իսկ դա, հասկանալի է, պայմանավորված է մի շարք հայտնի գործոններով:

Գործոններից  առաջինը, իհարկե, եղել եւ դեռ մնում է ուկրաինական պատերազմը:  Վերջին օրերին այս հարցով որոշակի հստակեցումներ նկատվեցին:  Այսպես, թեեւ Արեւմուտքը դեռ անցած տարվա վերջերից առաջ էր տանում ռուս-ուկրաինական բանակցությունների թեման, սակայն Պուտինը հստակեցում դրեց այդ հարցում: Այն է՝ Ուկրաինայի հետ բանակցելու բան Մոսկվան չի տեսնում: Այն է՝ Ռուսաստանի հետ կարող է բանակցել միայն ԱՄՆ-ն, ընդ որում, ընդհանրական իմաստով, եւ դրանում Ուկրաինան ընդամենը դետալներից մեկն է: Հակառակ դեպքում, Ռուսաստանն  իրեն մարտադաշտում վստահ է զգում եւ կշարունակի հարձակումները:  Ընդ որում, հաշվի առնելով նաեւ այն տխուր վիճակը, որում այսօր գտնվում է ուկրաինական բանակը.  չկա ֆինանսավորում, չկա զենք-զինամթերք:  Իսկ բանակը համալրելու համար Կիեւը պատրաստվում է համընդհանուր զորահավաքի գնալ, որը կարող է ներքին մեծ պայթյուն առաջ բերել:

Եվ այս իրավիճակում ԱՄՆ-ն շարունակում է էլ ավելի խրվել Մերձավոր Արեւելքում: Բանն այն  է, որ եմենցի հուսիթները տեւական ժամանակ Արեւմուտքի առաջ փակել են Կարմիր ծովն ու Սուեզի ջրանցքը՝ համաշխարհային առեւտրի հիմնական ուղին: Իսկ ահա ԱՄՆ-ից միայն սպառնալիքներ են հնչում: Հա, օրերս նաեւ վերջնագիր ներկայացրին, բայց միայն փաստը, որ Վաշինգտոնն իր դիրքերը թողած, հուսիթների հետ վերջնագրերով է խոսում, արդեն իսկ լուրջ հարված է ԱՄՆ-ի վարկանիշին:  Կարող են, չէ՞ հուսիթներին թաղել անապատի ավազների մեջ. իհարկե:  Ինչո՞ւ չեն թաղում.  հասկանում են, որ կարող են լինել բազում հետեւանքներ,  որը 34 տրիլիոն դոլար ռեկորդային պարտք շալակած ԱՄՆ-ն կարող է եւ չմարսի: Առավել եւս, երբ երկիրն արդեն մտել է ծայրահեղ սուր նախագահական մրցապայքարի մեջ, որն արդեն իսկ լրջագույն մարտահրավեր է ԱՄՆ-ի համար:

Կարճ ասած, եթե հուսիթները կարողանում են Սուեզի ջրանցք փակել, ու նաեւ Իրանն ու Սաուդյան Արաբիան՝ երբեմնի ոխերիմ թշնամիները հայտնվել են նույն տնտեսաքաղաքական դաշինքում՝ ԲՐԻԿՍ-ում, դա արդեն իսկ պարզ ազդակ է, որ աշխարհը հիմքից փոխվում է:

Մյուս կողմից, Թայվանում ընտրություններ են, եւ եթե իշխանության գան նախընտրելի դիրքեր ունեցող չինաստանամերձ ուժերը, ապա սա ԱՄՆ-ի գործող վարչակազմի համար դառնալու է հերթական աղետը:

 Կարճ ասած, 2024թ.-ին Վաշինգտոնը պետք է կարողանա բազում խնդիրներ լուծել, որոնցից յուրաքանչյուրը մի անբուժելի գլխացավ է: Ու ասել, թե այս իրավիճակում կկարողանա նաեւ վերահսկողության տակ պահել հայ-ադրբեջանական գործընթացը, միամտություն կլիներ: Փոխարենը, ՌԴ-ում եւս ընտրություններ են, որը միայն կամրացնի Պուտինի դիրքերը: Ավելին, սպասվում են նախ՝ իշխանական համակարգում, ապա նաեւ՝ ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ լուրջ կոշտացումներ, դիրքային հստակեցումներ, եւ այս ամենը եւս մասնավորապես Հայաստանը չի կարող հաշվի չառնել:

Մի խոսքով, սպասվում է միանգամայն բուռն տարի, որն իր ամենալուրջ ազդեցությունը կունենա պատմության  հետագա  ընթացքի վրա: Բայց նաեւ խոստանում է լինել շատ ավելի կանխատեսելի, քան 2023թ.-ը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=273489&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ