Ի՞նչ է, պարո´ն Միրզոյան, բա՞ն է փոխվել, ի՞նչ

Վերլուծություն

Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ  համատեղ ասուլիսում Միրզոյան Արարատը ցնցող պատասխան տվեց հարցին, թե «ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը, որը, կարծես թե, թեքվել էր դեպի Եվրոպա, վերադառնում է Մոսկվա՞»:

Ավելի ճիշտ, Արոն անգամ պատասխան չտվեց` նման դատողությունը պարզունակ անվանելով։ «Մի առաջնորդվեք պարզունակ գնահատականներով։ Դուք ասացիք, որ վերջին շրջանում Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին։ Կարծում եմ՝ ճիշտ եմ մեջբերել: Խնդրեմ օրինակներ բերել, երբ Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին։ Այլ հարց է՝ տարբեր խնդիրների մասին ենք խոսել»,- նշեց նախարարը։

Հետագա շարադրանքը եւս այդ ոճի մեջ էր` Հայաստանը չի քննադատել եւ չի քնանդատում Ռուսաստանին, եղել են ինչ-որ աշխատանքային խնդիրներ, որոնց մասին ՀՀ իշխանավորներն ընդամենը իրենց դիրքորոշումն են հայտնել, աշխատանքային վեճեր են առաջացել, բայց դրանք կհարթվեն: Մի խոսքով, ի՞նչ վեկտորի շրջադարձ, ի՞նչ բան, ո՞վ եղավ այդ Արեւմուտքը, որ Նիկոլն ու Արոն այնտեղ նայեն` թողած իրենց ազիզ ընկեր ռուսներին: Միայն թե նման խոսքերով Միրզոյանը նաեւ ռուսներին է հարվածում. որ Լավրովը մի հազար անգամ հայտարարեց, թե Արեւմուտքը Հայաստանին ուղղորդում է Ռուսաստանի դեմ, հիմա ի՞նչ, Միրզոյանը պնդում է, թե ՌԴ ԱԳ նախարարը հրապարակավ սո՞ւտ էր խոսում:

Ճիշտ հասկացաք, սա ասում է Արարատ Միրզոյանը, ում «տանը Օմեգա են ասում»: Իրականում, թե եկած օրվանից ում վրա է նա աշխատել, բոլորն են հասկանում: Բայց երբ հիմա, այն էլ` Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, Փաշինյանի` ՌԴ-ից վերադառնալուց հետո հանկարծ նման տոնայնություն է բանեցնում, ընդամենը մեկ հարց է մնում` ի՞նչ է, պարո´ն Միրզոյան, բա՞ն է փոխվել, ի՞նչ:

Չնայած, ԼՏՊ-ի Զուրաբյան Լյովիկը երեկ պարզ ցույց տվեց, թե իրականում ինչ է փոխվել: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը համոզված էր, որ Արեւմուտքն այնքան հզոր է, որ կկարողանա Ադրբեջանին եթե ոչ ծնկի բերել, գոնե ստիպել Հայաստանի համար նպաստավոր պայմաններով ստորագրել խաղաղության պայմանագիր: «Ընդ որում, ինքը ի սկզբանե գիտեր, որ դրա գինը Ղարաբաղից հրաժարվելն է: Այսինքն ինքը պետք է Ղարաբաղից հրաժարվեր, որի արդյունքում թուլանում են Ռուսաստանի դիրքերը, Արեւմուտքն էլ պետք է աջակցեր»: Բայց երբ Արցախը հանձնեցին, հանկարծ պարզվեց, որ Արեւմուտք կոչվածը Ալիեւի վրա որեւէ կերպ ազդել չի կարողանում, նա անգամ հրաժարվեց ամեն մի հանդիպումից եւ Արեւմուտքի հովանու ներքո «խաղաղության պայմանագիր» կնքելուց,- ասում է Զուրաբյանը:

https://iravunk.com/sim/?p=272749&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ