Բայդենը եւս մեկ «ցեխի մեջ» թաթախվեց

Վերլուծություն

­Ռու­սաս­տա­նից այս օ­րե­րին ե­կավ եւս մեկ ծանր ազ­դակ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=272121&l=am): Այն, ի­հար­կե, ուղղ­ված էր ողջ աշ­խար­հին, սա­կայն Ա­լիեւն ու Նի­կոլն էլ դա հաշ­վի առ­նել չեն կա­րող: Այն է՝ ՌԴ գոր­ծող նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նը ա­ռա­ջադր­վեց եւս մեկ նա­խա­գա­հա­կան ժամ­կե­տով:

Ի­հար­կե, Պու­տի­նի ա­ռա­ջադ­րու­մը սպա­սե­լի էր: Նաեւ, գործ­նա­կա­նում չկա ո­րե­ւէ ինտ­րիգ, թե ինչ­պես կա­վարտ­վեն մար­տի կե­սե­րին նա­խա­տես­ված ՌԴ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը: Բայց նրա փաս­տա­ցի ա­ռա­ջադ­րու­մը այդ բո­լոր սպա­սե­լիք­նե­րին պաշ­տո­նա­կան տեսք տվեց, ո­րը բո­լո­րի հա­մար նաեւ հստակ ազ­դակ է, որ գո­նե ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին Ռու­սաս­տա­նի ներ­կա կուր­սը չի փոխ­վե­լու:

Ա­վե­լին, ար­դեն իսկ ե­ղել են մի շարք ազ­դակ­ներ, որ պա­հե­լով ներ­կա կուր­սը, մաս­նա­վո­րա­պես ար­տա­քին ուղ­ղութ­յուն­նե­րով Մոսկ­վա­յի քա­ղա­քա­կա­նութ­յունն էա­կա­նո­րեն կկոշ­տա­նա: Ու խոս­քը միայն այն լու­րե­րի մա­սին չէ, որ Լավ­րո­վի փո­խա­րեն ՌԴ նոր կա­ռա­վա­րութ­յու­նում ԱԳՆ-ն կա­րող է ղե­կա­վա­րել այլ՝ շատ ա­վե­լի կոշտ գոր­ծիչ: Շատ ա­վե­լի լուրջ ազ­դակ­ներ կան: Մաս­նա­վո­րա­պես, որ ռու­սա­կան ռազ­մարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը դեռ շա­րու­նա­կում է ակ­տիվ տեմ­պե­րով զար­գա­նալ ինչ­պես քա­նա­կա­կան, այն­պես էլ՝ ո­րա­կա­կան ա­ռու­մով: Եվ ա­սել, թե սա նա­խա­տես­ված է բա­ցա­ռա­պես ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հա­մար, ար­դեն տե­ղին չէ: Նախ, այս պա­հին ռու­սա­կան ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յու­նը կա­րո­ղա­նում է բա­վա­րա­րել ռազ­մա­ճա­կա­տա­յին պա­հանջ­նե­րը, ընդ ո­րում, ա­պա­հո­վե­լով ուկ­րաի­նա­կան բա­նա­կի հա­մե­մա­տութ­յամբ բազ­մա­պա­տիկ ա­ռա­վե­լութ­յուն: Գու­մա­րած, օ­րերս նաեւ Լավ­րո­վը հաս­տա­տեց՝ ա­րեւմտ­յան հայտ­նի ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը բազ­միցս ազ­դան­շան­ներ է ու­ղար­կել, որ անհ­րա­ժեշտ է բա­նակ­ցութ­յուն­ներ սկսել Ուկ­րաի­նա­յի վե­րա­բեր­յալ: Գու­մա­րած` Ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վոր­ման հետ կապ­ված այդ­պես էլ չլուծ­վող խնդիր­նե­րը եւ այլն: Այս ա­մե­նը կա­րող էր կանգ­նեց­նել ռու­սա­կան ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան հե­տա­գա ծա­վա­լու­մը, ո­րը, չմո­ռա­նանք, հսկա­յա­կան ֆի­նան­սա­վո­րում է պա­հան­ջում, ո­րը կդառ­նա ա­նի­մաստ ֆի­նան­սա­վո­րում, ե­թե այդ ար­տադ­րան­քի ռազ­մա­կան կի­րառ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը սկսի նվա­զել: Բայց չէ, գա­լիք տար­վա ռու­սական բյու­ջեով եւս ֆի­նան­սա­վո­րումն էլ ա­վե­լի է մե­ծա­նում, դա նշա­նա­կում է, որ ռազ­մա­կան այդ մեծ թա­փա­նի­վը Մոսկ­վան պատ­րաստ­վում է դեռ բա­վա­կա­նին եր­կար ակ­տիվ փու­լում պա­հել: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում՝ Ռու­սաս­տա­նի սպաս­վող քա­ղա­քա­կան կոշ­տաց­ման հիմ­քում կդրվի շատ լուրջ ռազ­մա­կան ռե­սուրս, ո­րը միայն կնպաս­տի քա­ղա­քա­կան կոշ­տաց­ման է­ֆեկ­տի­վութ­յա­նը:

Ու սա այն դեպ­քում, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւս մեկ մասշ­տա­բա­յին «ցե­խի մեջ» են թա­թախ­վում: Խոս­քը ե­մեն­ցի հու­սիթ­նե­րի մա­սին է, ո­րոնք կրա­կի տակ են ա­ռել հա­մաշ­խար­հա­յին կա­րե­ւո­րա­գույն ծո­վա­յին ու­ղի­նե­րից մե­կը՝ Ա­դե­նի ծո­ցը եւ այս­տե­ղից Կար­միր ծով եւ Սո­ւե­զի ջրանցք տա­նող Բաբ Էլ-­Ման­դե­բի նե­ղու­ցը՝ դե­պի Իս­րա­յել գնա­ցող նա­վերն ար­գե­լա­փա­կե­լու ան­վան տակ: Դժ­վար չէ հաս­կա­նալ, որ դա միայն պատր­վակ է. Իս­րա­յե­լին ա­ռանց ո­րե­ւէ խնդրի մա­տա­կա­րա­րում­ներ ար­վում են Մի­ջերկ­րա­կան ծո­վով, ցա­մա­քով, իսկ ԱՄՆ-ից զենք-զի­նամ­թերք գա­լիս է օ­դով: Բայց ի­րենց այդ քայ­լով հու­սի­թնե­րը, Իս­րա­յե­լի փո­խա­րեն, ծան­րա­գույն հար­ված են հասց­րել ողջ հա­մաշ­խար­հա­յին ա­ռեւտ­րին: Միայն վեր­ջին մի քա­նի օ­րե­րին ար­դեն մեկ տասն­յա­կից ա­վել խո­շոր ծո­վա­յին բեռ­նա­փո­խադ­րող­ներ պաշ­տո­նա­պես հրա­ժար­վել են Կար­միր ծո­վի ուղ­ղութ­յու­նից՝ գնա­լով գեր­թանկ եւ գեր­ժա­մա­նա­կա­տար տար­բե­րա­կի՝ Աֆ­րի­կա­յի շուրջ պտտվե­լուն: Ու թե դա ինչ վնաս է ԱՄՆ-ի եւ Եվ­րո­պա­յի հա­մար, դժվար չէ պատ­կե­րաց­նել:

­Բայց նաեւ այն տպա­վո­րութ­յունն է, որ Վա­շինգ­տո­նը չի էլ պատ­կե­րաց­նում, թե ինչ­պես է այս խնդի­րը լու­ծե­լու: Ս­պառ­նա­լիք­նե­րին ե­մեն­ցի­նե­րը պա­տաս­խա­նե­ցին նոր հար­ված­նե­րով: Հի­մա ա­մե­րի­կա­ցի­ներն եւ այլ երկր­ներ ամ­բող­ջա­կան ռազ­մա­կան նա­վա­տոր­մեր են կենտ­րո­նաց­րել, խո­սում են կոա­լի­ցիա­յի, ռազ­մա­կան լու­ծում­նե­րի մա­սին: Այդ գո­տի է մեկ­նում ԱՄՆ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը: Բայց Վա­շինգ­տո­նում նաեւ հաս­կա­նում են, որ հու­սիթ­նե­րի դեմ ռազ­մա­կան ար­շա­վը կտրուկ մե­ծաց­նում է ա­ռանց այդ էլ իս­րա­յել­յան պա­տե­րազ­մով պայ­մա­նա­վոր­ված՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին գեր­շի­կա­ցած մթնո­լոր­տը: Գու­մա­րած, Բայ­դե­նը մի քա­նի օ­րից մտնում է ընտ­րա­կան տա­րի, եւ նոր պա­տե­րազմն ի՞նչ կա­նի նրա վար­կա­նի­շի հետ, որն ար­դեն էա­պես հետ է ըն­կել Թ­րամ­փի վար­կա­նի­շից: Ա­ռա­վել եւս, երբ պատ­կե­րա­ցում ան­գամ չկա, թե այդ բա­խումն ինչ արդ­յունք­ներ եւ է­ֆեկ­տի­վութ­յուն կու­նե­նա: Վեր­ջին հաշ­վով բո­լորն են հաս­կա­նում, որ հու­սիթ­նե­րը հենց այն­պես չէ, որ հար­վածն ուղ­ղել են հենց հա­մաշ­խար­հա­յին ա­ռեւտ­րի այդ կա­րե­ւո­րա­գույն ու­ղուն: Միայն այն, որ դրա արդ­յուն­քում ար­դեն նաեւ ա­րեւմտ­յան բեռ­նա­փո­խադ­րող­նե­րը եւ մեծ բիզ­նեսն է սկսել նաեւ ա­պա­գա­յի հետ կապ­ված կաս­կած­նե­րով մո­տե­նալ այդ ու­ղուն, ար­դեն իսկ աշ­խա­տում է չի­նա­կան «Մե­տաք­սի ճա­նա­պար­հի» տես­լա­կա­նի օգ­տին: Ա­ռա­վել եւս, որ այն կախ­ված չէ նեղ­լիկ Սո­ւե­զի ջրանց­քից: Ու այս ֆո­նին, շա­տերն են սկսել հաս­կա­նալ, թե հու­սիթ­ներն այդ ինչ «առ­յու­ծի սիրտ են կե­րել», որ հանդգ­նում են դեմ դուրս գալ ա­մե­րիկ­յան ա­վիա­կիր­նե­րին:

­Կարճ ա­սած, Բայ­դե­նը միայն խրվում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, խրվե­լու է նաեւ Թայ­վա­նում, որ­տեղ մոտ ժա­մա­նակ­ներս ընտ­րութ­յուն­ներ են, եւ չի­նաս­տա­նա­մերձ ու­ժերն ու­նեն լուրջ դիր­քեր: Դե, Ուկ­րաի­նան էլ չա­սած:

­Մոսկ­վա­յի հա­մար այս ա­մե­նը, հաս­կա­նա­լի է, դիր­քերն ամ­րապն­դե­լու շատ լավ շանս է, ու կար­ծես թե հենց դրա­նով էլ զբաղ­ված են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=272122&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ