ԱՆՀԵԾԱՆԻՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ

Վերլուծություն

Ամ­բողջ սո­ցիա­լա­կան մե­դիան հայ­հո­յում է կա­պի­տուլ­յան­տի հսկա­յա­կան շա­րաս­յու­նը, ո­րով գնա­ցել էր Գ­յում­րի: Ն­շում են, որ այդ­պի­սի մեծ շա­րաս­յու­նով չեն տե­ղա­շարժ­վում Բայ­դե­նը, Պու­տի­նը, Սին, նույ­նիսկ Կա­դի­րո­վը: Հի­շեց­նում են 2018–ին Եր­ևա­նով հե­ծա­նի­վով տե­ղա­շարժ­վե­լու փոր­ձե­րը: Ա՛յ, այդ մե­կը չե­ղավ` հի­մա էլ փոխ­նա­խա­րար Կա­րեն Գի­լո­յա­նը  ծնգլա­հան է անում բո­լոր դպրո­ցա­կան­նե­րին հե­ծա­նի­վով ա­պա­հո­վե­լու ու ա­պա­գա­յում «Հո­լան­դիա դառ­նա­լու» ծրագ­րով: Բայց Հո­լան­դիա վա­ղուց դա­ռել են` վատ ի­մաս­տով, դաշ­տը լցված է տրան­սնե­րով, բայց ոչ թե ֆի­զի­կա­կան, այլ` քա­ղա­քա­կան:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԱԿԱՆ ՖԵՏԻՇԻԶՄԸ

­Դեռ 2018–ին հա­ճախ էր խոս­վում, որ սրանք ան­հե­ծա­նիվ ման­կութ­յուն ունե­ցած և «ա­բիժ­նիկ» մե­ծա­ցած կոն­տին­գենտ են: Ու սրանք կար­ծես հա­ճախ դա ա­պա­ցու­ցում են` դե­պի հե­ծա­նիվ ու­նե­ցած ա­նա­ռողջ հե­տաքրք­րութ­յամբ: Սկզ­բում` Նի­կո­լի` Եր­ևա­նում հե­ծա­նիվ քշե­լու փոր­ձե­րը, հե­տո «վար­չա­պե­տի գա­վա­թի» ան­վերջ հե­ծան­վա­վազ­քե­րը, հի­մա էլ Գի­լո­յա­նը` իր հե­ծան­վա­յին ծրագ­րով: Ման­կութ­յան օ­րոք չու­նե­ցած հե­ծա­նի­վը դար­ձել է այս խուն­տա­յի ֆե­տիշ­նե­րից մե­կը:

Մ­յուս ֆե­տի­շը` ֆեյք պա­պիկ–­տա­տիկ­ներն են: Սկզ­բում` Ռո­բերտ Ա­բաջ­յա­նի ֆեյք պա­պի­կը, հե­տո` «վար­չա­պե­տի ցա­վը տա­նող» քյաֆ­թառ ֆեյ­քե­րը, Գ­յում­րիում էլ` 2000 դրամ Նի­կո­լից ու­զող ֆեյք պա­պի­կը: Հա, մեկ էլ «աղ­քա­տութ­յու­նը հաղ­թա­հա­րե­լու» ֆե­տի­շը, ո­րից կա­պի­տուլ­յան­տը կա­րող է ան­վերջ բար­բա­ջել: Սե­փա­կան աղ­քա­տութ­յուն­ն այն­պես հաղ­թա­հա­րե­ցին, որ սրանց «օ­րի­նա­կան» թա­լա­նի հա­մե­մատ, «նախ­կին թա­լան­չի­նե­րը» (ևս մեկ ֆե­տիշ) մի կողմ քաշ­ված, հի­մա նյար­դա­յին ծխում են:

­Հի­մա էլ «Աշ­խա­տան­քով հաղ­թա­հա­րել աղ­քա­տութ­յու­նը» ռազ­մա­վա­րութ­յուն է որ­դեգ­րել, մաս­նակ­ցել է «Սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յան խթա­նու­մը. Աշ­խա­տան­քի ա­պա­գան ներ­կա­յիս ժա­մա­նա­կաշր­ջա­նում» խո­րագ­րով մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վին:

­Մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցել են նաև դե­կո­րա­տիվ նա­խա­գահ Վա­հագն Խա­չա­տուր­յա­նը, Աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յան գլխա­վոր տնօ­րեն Գիլ­բերտ Հունգ­բոն, ԱԺ­–ի ու կա­ռա­վա­րութ­յան ու­սա­պար­կեր, տար­բեր երկր­նե­րի պաշ­տոն­յա­ներ, փոր­ձա­գետ­ներ, գի­տութ­յան և­ ե­րի­տա­սար­դութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ... Նաև մեծ ճառ է ա­սել. «Ա­ռա­ջին արդ­յու­նա­բե­րա­կան հե­ղա­փո­խութ­յան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ար­հես­տա­վոր­նե­րը հար­ձակ­վում էին և­ ոչն­չաց­նում մա­նու­ֆակ­տու­րա­նե­րը, հաս­տոց­նե­րը՝ ա­ռաջ մղե­լով մի շատ պարզ և տ­րա­մա­բա­նա­կան հարց. ե­թե ի հայտ են ե­կել հաս­տոց­ներ, ո­րոնք աշ­խա­տե­լու են մեր փո­խա­րեն, այդ դեպ­քում՝ ի՞նչ ենք ա­նե­լու և­ ին­չո՞վ ենք վաս­տա­կե­լու: Սա շատ լե­գի­տիմ հարց էր: Բայց ժա­մա­նա­կի ըն­թաց­քում պարզ­վեց, որ այն աշ­խա­տու­ժը, որն ա­զատ­վում էր մա­նու­ֆակ­տու­րա­նե­րի ի հայտ գա­լու արդ­յուն­քում, ա­հա, այդ աշ­խա­տուժն ա­պա­հո­վեց հե­տա­գա գի­տա­տեխ­նի­կա­կան ամ­բողջ ա­ռա­ջըն­թա­ցը, ո­րով­հետև մար­դիկ, ա­զատ ժա­մա­նակ ստա­նա­լով, սկսե­ցին մտա­ծել տիե­զերք թռչե­լու մա­սին: Եվ այժմ այն մար­դիկ, ե­թե շատ պատ­կե­րա­վոր ա­սենք, ով­քեր դար­ձան գոր­ծա­զուրկ ա­ռա­ջին արդ­յու­նա­բե­րա­կան հե­ղա­փո­խութ­յան արդ­յուն­քում, ա­հա, նրանք կամ նրանց սե­րունդ­ներն այ­սօր տիե­զերքն են նվա­ճում: Մենք այ­սօր, ըստ էութ­յան, նույն ի­րա­վի­ճա­կում ենք, ո­րով­հետև ար­հես­տա­կան բա­նա­կա­նութ­յան ա­ռաջ գա­լով՝ երկ­րագն­դի վրա հար­յուր մի­լիո­նա­վոր աշ­խա­տա­տե­ղեր ուղ­ղա­կի փակ­վե­լու են: Եվ այս ի­րա­վի­ճա­կը կա­ռա­վար­ման, հաս­ցեագր­ման, պլա­նա­վոր­ման շատ կոնկ­րետ անհ­րա­ժեշ­տութ­յուն ու­նի»:

­Թող ու փա­խիր, «տիե­զերք նվա­ճե­լուց» և «ար­հես­տա­կան բա­նա­կա­նութ­յու­նից» է խո­սում: Եր­կու ան­գամ թռցրին «ա­ռա­ջին հայ­կա­կան ար­բան­յա­կը», իսկ ինչ վե­րա­բե­րում է «ար­հես­տա­կան բա­նա­կա­նութ­յա­նը», ա­պա վատ չէր լի­նի սրանց ամ­բողջ կազ­մը փո­խա­րի­նել ար­հես­տա­կան բա­նա­կա­նութ­յամբ, որ ո­չինչ չա­նեն, թե չէ, ինչ ա­նում են, միայն վնա­սում են: «Ըստ էութ­յան, մենք ա­մեն օր առնչ­վում ենք մի ի­րա­վի­ճա­կի հետ, երբ սո­ցիա­լա­կան նպաստ­նե­րի հա­մա­կար­գը մարդ­կանց խրա­խու­սում է շա­րու­նա­կել լի­նել և մ­նալ աղ­քատ՝ հա­կա­սութ­յան մեջ մտնե­լով մեր ռազ­մա­վա­րութ­յան հետ, ո­րը հնչում է հետև­յալ կերպ՝ «Աշ­խա­տան­քով հաղ­թա­հա­րել աղ­քա­տութ­յու­նը», ո­րով­հետև, ե­թե ան­կեղծ լի­նեմ, ես այլ կերպ, քան աշ­խա­տան­քը, աղ­քա­տութ­յու­նը հաղ­թա­հա­րե­լու ու­րիշ ե­ղա­նակ չգի­տեմ»,– հայ­տա­րա­րեց կա­պի­տուլ­յան­տը: Քա­նի ուշ չէ, սրա փո­խա­րեն ռո­բոտ դրեք, թե չէ էս պա­տու­հա­սը հի­մա էլ նպաստ­նե­րը կկտրի ու սո­ցիա­լա­կան բո­լոր մե­խա­նիզմ­նե­րը կքան­դի:

­Բայց ոչ մի ար­հես­տա­կան բա­նա­կա­նութ­յուն ու ոչ մի ռո­բոտ ի զո­րու չեն սահ­մա­նա­փա­կել սրա մո­լուց­քը` հա­վերժ իշ­խե­լու: Շար­քից դուրս կգան:

«ՕԳՏԱԿԱՐ ԱՊՈՒՇԻ» ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵ՞Ց

Nolikner

Ե՛վ կա­պի­տուլ­յան­տը, և՛ նրա քա­րո­զիչ­նե­րը, այդ թվում` տխրահռ­չակ Տա­րոն Չա­խո­յա­նը, երդ­վում–­պատռ­վում են, որ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի մտադ­րութ­յուն չկա: Սա­կայն Նի­կո­լի այ­ցը Գ­յում­րի` իր բո­լոր ատ­րի­բուտ­նե­րով, այդ թվում` կե­պիով գե­ղա­վա­րի թան­գա­րան մտնե­լը, 2000 դրամ խնդրած ֆեյք բի­ձեն և ցու­ցադ­րա­կան մնաց­յալ ա­մեն ին­չը, դա­սա­կան ընտ­րար­շավ են: Ու նո­րից մեկ­նար­կը Գ­յում­րիից, ինչ­պես 2018–ին:

­Բազ­մա­թիվ փոր­ձա­գետ­ներ և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ քա­նիցս նշել էին կա­պի­տուլ­յան­տի` «օգ­տա­կար ա­պուշ» (useful idiot) լի­նե­լու հան­գա­ման­քը, ո­րը հա­ջո­ղութ­յամբ շա­հա­գոր­ծում են գեր­տե­րութ­յուն­նե­րը, դրա պատ­ճա­ռով պար­բե­րա­բար օգ­նե­լով այդ ազ­գա­կոր­ծան պա­տու­հա­սին պահ­պա­նել իշ­խա­նութ­յու­նը: Հի­մա էլ, երբ նա պատ­րաստ­վում է կրկնա­կա­պի­տուլ­յա­ցիա­յի ար­դեն ՀՀ­–ի հաշ­վին, է­լի օգ­նութ­յան ձեռք մեկ­նող­ներ կան: Օ­րի­նակ, Լու­կա­շեն­կոն շատ տգեղ ձևով փոր­ձեց Նի­կո­լին մաք­րել Ար­ցա­խը դա­վա­ճա­նե­լը մեղ­քից և­ այն գցել Սերժ Սարգս­յա­նի գրպա­նը: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նը. «Ն­ման սխե­մա­ներ վեր­ջին տա­րի­նե­րին ա­պարդ­յուն կեր­պով է­լի են փոր­ձել խա­ղար­կել: Որ­քա՞ն կա­րե­լի է կրկնել նույն սխա­լը ու խա­ղեր տալ Փա­շին­յա­նի հետ մի ե­ղա­նա­կով, որն ա­ռա­ջին հեր­թին ռե­պու­տա­ցիոն կո­րուստ­ներ է բե­րում իր՝ Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հի հա­մար: Նախև­ա­ռաջ, Бать­ка–ին չի սա­զում վատ ար­տա­հայտ­վել իր՝ թե­կուզև նախ­կին գոր­ծըն­կե­րոջ հաս­ցեին նրա բա­ցա­կա­յութ­յամբ: Երկ­րորդ, Ա­լեք­սանդր Գ­րի­գոր­ևի­չի կող­մից հի­շա­տակ­ված Սերժ Ա­զա­տո­վի­չի հետ 5 մի­լիար­դի մա­սին ու­նե­ցած սկան­դա­լա­յին խո­սակ­ցութ­յան ժա­մա­նակ ՀՀ եր­րորդ նա­խա­գահն այն­պի­սի փաս­տարկ­ներ բե­րեց Ղա­րա­բաղ­յան հար­ցում «առ­քու­վա­ճառ­քի» ան­թույ­լատ­րե­լիութ­յան վե­րա­բեր­յալ, որ ան­գամ Սերժ Սարգս­յա­նի բե­լա­ռուս գոր­ծըն­կե­րոջ պեր­ճա­խո­սութ­յու­նը չօգ­նեց ի­րեն: Եր­րորդ, հի­շում եմ, որ իր մամ­լո ա­սու­լիս­նե­րից մե­կի ժա­մա­նակ պա­րոն Լու­կա­շեն­կոն Փա­շին­յա­նին ու­ղիղ մե­ղադ­րեց այն բա­նում, որ «վեր­ջինս լե­զուն մտցրել է մի տեղ»: Ու հի­մա Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի լե­զուն ֆի­զիո­լո­գիա­կան հա­մա­պա­տաս­խան դիր­քի վե­րա­դարձ­նե­լու հար­ցում օգ­նութ­յան նրա փոր­ձը ստեղ­ծում է ան­հետ­ևո­ղա­կա­նութ­յան և կոն­յունկ­տու­րա­յի շրջա­նակ­նե­րում գոր­ծե­լու տպա­վո­րութ­յուն»:

­Նի­կո­լի հետ «խա­ղեր տվող­նե­րի» պա­կաս չկա նաև ներ­սում: Նախ­կին (նախ­կի՞ն) մո­լի նի­կո­լա­կան­նե­րից բաղ­կա­ցած «Զանգ» շար­ժու­մը, տար­բեր գրպա­նա­յին «ար­տա­խորհր­դա­րա­նա­կան­ներ»... Դ­րանք քիչ էին, «Հա­յաս­տան» դա­շին­քի պատ­գա­մա­վոր­նե­րը «կա­ռու­ցո­ղա­կան ընդ­դի­մութ­յուն» են խա­ղում: Օ­րի­նակ, մի՞­թե «կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յան» օ­րի­նակ չէ Լ­ևոն Քո­չար­յա­նի այս խոս­քը. «Հի­մա այս իշ­խա­նութ­յու­նը փոր­ձում է հա­մո­զել, որ «այս­քան կո­րուստ­ներ ու­նե­ցանք, բայց լավ է լի­նե­լու», դա ա­նում էին նաեւ պա­տե­րազ­մից հե­տո, սա­կայն ա­վե­լի վատ էր լի­նում, նույ­նը հի­մա են ա­նում, ա­մեն ինչ կա­պե­լով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ե­րե­ւույ­թին։ Հա­մոզ­ված եմ, որ ի­րենց՝ իշ­խա­նութ­յան մնա­լու դեպ­քում շատ ա­վե­լի վատ է լի­նե­լու։ Այս­տեղ գա­լուց Գե­ղա­մա­սար գյու­ղում բնա­կիչ­նե­րի հետ զրույ­ցի ժա­մա­նակ բնա­կիչ­նե­րից մեկն ա­սաց՝ «Նենց են ծռել այս ա­մե­նը, որ հետ ուղ­ղե­լուց կա­րող է ջարդ­վել»․­ ես հա­մոզ­ված եմ, որ այդ­պես չէ, նախ պետք է չթող­նել, որ շատ ծռվի, երկ­րորդն էլ՝ այդ ա­մենն ուղ­ղե­լը ա­ռանց ջար­դե­լու՝ ճիշտ մարդ­կանց, ճիշտ թի­մի, նախ­կի­նում ե­ղած սխալ­ներն ուղ­ղե­լու, հե­տա­գա­յում թույլ չտա­լու մի­ջո­ցով, հնա­րա­վոր է»:

­Բայց ա­մե­նավ­տան­գա­վո­րը, ան­շուշտ, Նի­կո­լի նոր «զրո­յա­կան կետն» է: Ա­ռա­ջինն ա­վարտ­վեց Ար­ցա­խի կոր­ծա­նու­մով, իսկ երկ­րոր­դի հետ­ևան­քը կա­րող է լի­նել Հա­յոց պե­տա­կա­նութ­յան վե­րա­ցու­մը: Ար­ցա­խի ԱԺ պատ­գա­մա­վոր Մե­տաք­սե Հա­կոբ­յա­նը Ֆեյս­բու­քի իր է­ջում կիս­վել է 6 տա­րի ա­ռաջ Ս­տե­փա­նա­կեր­տում կազ­մա­կերպ­ված ման­կա­կան մի­ջո­ցա­ռու­մից և գ­րել. «6 տա­րի ա­ռաջ, երբ Նի­կո­լը չկար իր զրո­յա­կան կե­տով, մեր ե­րե­խա­նե­րը գույ­ներ ու­նեին, ման­կա­կան ե­րա­զանք­ներ ու­նեին նախ­կին­նե­րի օ­րոք, «թա­լա­նած ու կո­ռու­պաց­ված» անվ­տանգ, խա­ղաղ, ու­ժեղ ու հա­րուստ Հայ­րե­նիք ու­նեին: Ի­րենց հայ­րե­րը, եղ­բայր­ներն ու հա­րա­զատ­նե­րը ողջ էին»:

«Զ­րո­յա­կան կե­տից» մահ­վան հոտ է փչում: Գ­յում­րիում կա­պի­տուլ­յանտն ու Է­ռա­տոն այ­ցե­լե­ցին Սեր­գեյ Մեր­կու­րո­վի տուն–­թան­գա­րան, որ­տեղ ծա­նո­թա­ցել են նկա­րիչ Կա­րեն Օ­հան­յա­նի «Կո­մու­նիզ­մի մահ­վան տե­սիլ­նե­րը» խո­րագ­րով ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սին ներ­կա­յաց­ված նմուշ­նե­րին: Բայց ախր հենց ի­րենք են մահ­վան տե­սիլ­ներ: Իսկ «զրո­յա­կան կե­տից» ել­նե­լով` ար­դեն լրիվ «քիր­վա» խա­ղեր են խա­ղում Եվ­րո­պա­յում: Եվ­րա­միութ­յու­նից դուրս գտնվող 11 երկր­ներ միա­ցել են Եվ­րո­պա­կան խորհր­դի «Մագ­նիտս­կու եվ­րո­պա­կան ցու­ցա­կը» մեկ տա­րով եր­կա­րաձ­գե­լու ո­րոշ­մա­նը։ Դ­րանց թվում են նաև Հա­յաս­տա­նը և Ադր­բե­ջա­նը։ Այս մա­սին հայ­տա­րա­րել է եվ­րո­պա­կան դի­վա­նա­գի­տութ­յան ղե­կա­վար Խո­սեպ Բո­րե­լը։ «Խոր­հուր­դը եր­կա­րաձ­գել է գոր­ծող սահ­մա­նա­փա­կող մի­ջոց­նե­րը ևս տաս­ներ­կու ամ­սով՝ մինչև 2024 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 8–ը և փո­փո­խել սահ­մա­նա­փա­կող մի­ջոց­նե­րի են­թա­կա ֆի­զի­կա­կան և­ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ցան­կը։ Խորհր­դի ո­րոշ­մանն ա­ջակ­ցել են Հ­յու­սի­սա­յին Մա­կե­դո­նիան, Չեռ­նո­գո­րիան, Ալ­բա­նիան, Ուկ­րաի­նան, Մոլ­դո­վա­յի Հան­րա­պե­տութ­յու­նը և Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նան, Իս­լան­դիան, Լիխ­տենշ­տեյ­նը և Նոր­վե­գիան, ո­րոնք Եվ­րո­պա­կան տնտե­սա­կան տա­րած­քի ան­դամ են, ինչ­պես նաև Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը»:

­Դե ինչ զար­մա­նաս, և՛ Նի­կո­լի, և՛ Ա­լի­ևի հա­մար հայ հայ­րե­նա­սեր­նե­րը ռևան­շիստ են: Մ­նում է հա­մա­ձայն­վել Բագ­րատ ար­քե­պիս­կո­պո­սի հետ. «Վ­րեժ է պետք: Ես ինձ ռևան­շիստ եմ հա­մա­րում»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=272055&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ