Մոսկվան նորից ի ցույց դրեց` Հարավային Կովկասից չի հեռանա

Վերլուծություն

Այս օ­րերին` Հա­յաս­տա­նի հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=271586&l=am) մեկ հե­տաքր­քիր վար­կած եւս փոր­ձա­գի­տա­կան, չնա­յած ա­վե­լի ճիշտ՝ քա­րոզ­չա­կան հար­թակ­նե­րում շրջա­նառ­վում է: Թե Մոսկ­վան եւ Վա­շինգ­տոնն ու­նեն ինչ-որ գեր­գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ըստ ո­րոնց, ա­մե­րի­կա­ցի­նե­րը Ուկ­րաի­նան թող­նում են ռուս­նե­րին, ո­րի դի­մաց ռուս­նե­րը հրա­ժար­վում են Հա­րա­վա­յին Կով­կա­սից:

 Ի­հար­կե, այս վար­կա­ծին ա­ռա­ջին հեր­թին հար­վա­ծում են հենց նե­րա­մե­րիկ­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը: Նա­հանգ­նե­րում սկսել են Թ­րամ­փի իշ­խա­նութ­յան գա­լու մա­սին խո­սել այն­պես, ինչ­պես գրե­թե կա­տար­ված փաս­տի: Գու­մա­րած, եվ­րո­պա­ցի­ներն են սկսել աս­տի­ճա­նա­բար նույն ո­ճի մեջ տե­ղա­վոր­վել, եւ այս պա­հին փոր­ձում են գլուխ հա­նել, թե ինչ ծրագ­րե­րով է Թ­րամ­փը վե­րա­դառ­նա­լու, այդ թվում՝ ինչ պլան­ներ ու­նի Եվ­րո­պա­յի հետ գոր­ծակ­ցութ­յան եւ ՆԱՏՕ-ի ա­պա­գա­յի մա­սին: Ու նման ի­րա­վի­ճա­կում ա­սել, թե Մոսկ­վան կգնա, ըստ ա­մե­նայ­նի՝ հե­ռա­ցող թի­մի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, ռեալ չի թվում: Ա­ռա­վել եւս, երբ Թ­րամփն է բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում, որ Ս­պի­տակ տուն մտնե­լու հենց հա­ջորդ օ­րը կգնա ռուս­նե­րի հետ բա­նակ­ցե­լու:

­Զու­գա­հեռ,  նաեւ Մոսկ­վա­յից վեր­ջին ժա­մա­նակ­ներս մե­կը մյու­սի հե­տե­ւից ե­կող ազ­դակ­ներն են հու­շում, որ կով­կաս­յան հար­թա­կից հե­ռա­նա­լու միտք ան­գամ չու­նեն: Նախ, ա­նուղ­ղա­կի, բայց բա­վա­կա­նին հզոր նման ազ­դակ­ հղեց Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք Պու­տի­նի կա­տա­րած վեր­ջին այ­ցը, ո­րին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Նույն­պես ա­նուղ­ղա­կի ազ­դակ կա­րե­լի է հա­մա­րել օ­րերս հնչած հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Մոսկ­վան եւ Ան­կա­րան վեր­ջա­պես պայ­մա­նա­վոր­վել են թուր­քե­րի մի­ջո­ցով Եվ­րո­պա ռու­սա­կան գա­զի տա­րանց­ման գնե­րի հար­ցով, ո­րը Թուր­քիա­յին խոս­տա­նում է գա­զա­յին գերհս­կա հա­բի վե­րած­վե­լու հե­ռան­կար:

­Վեր­ջա­պես, ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն­ներ սկսե­ցին ի հայտ գալ նաեւ Ի­րա­նի նա­խա­գա­հի Ռայի­սիի՝ օ­րերս Մոսկ­վա­յում Պու­տի­նի հետ մի քա­նի ժա­մա­նոց հան­դիպ­ման փակ հատ­վա­ծի մա­սին: Ըս­տ Ի­րա­նի նա­խա­գա­հի գրա­սեն­յա­կի քա­ղա­քա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մո­համ­մադ Ջամ­շի­դիի. «Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­ներն ա­ռանձ­նազ­րույ­ցի ըն­թաց­քում հան­գա­մա­նա­լից եւ շատ օգ­տա­կար քննար­կում­ներ ծա­վալ­վե­ցին երկ­կողմ եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան շուրջ՝ շեշ­տը դնե­լով Գա­զա­յի հատ­վա­ծի վրա։ Իբ­րա­հիմ Ռայի­սին, հի­շե­լով տա­րա­ծաշր­ջա­նում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­ջող փոր­ձը, ա­ռա­ջար­կեց նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ: Ո­րոշ­վել է, որ եր­կու կող­մե­րը պետք է հա­մա­տեղ հա­մա­կար­գեն ի­րենց գոր­ծո­ղութ­յուն­ներն ու նպա­տակ­նե­րը»։

­Խոս­քը տա­րա­ծաշր­ջա­նա­յին «գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ու նպա­տակ­նե­րի հա­մա­կարգ­ման» մա­սին է, այ­սինքն, դա վե­րա­բե­րում է նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սին, ին­չը, բնա­կան է, շատ կա­րե­ւոր մե­սիջ է նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար: Ընդ ո­րում` այն, որ հենց ան­ցած կի­րա­կի օ­րով Ի­րա­նի խորհր­դա­րա­նը նիստ գու­մա­րեց՝ հաս­տա­տե­լու հա­մար ՌԴ-ի հետ հա­մա­տեղ տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գութ­յան մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, հու­շում է, որ գոր­ծըն­թա­ցը գե­րակ­տիվ փու­լում է:

Գ­լո­բալ ի­մաս­տով, այս ա­մե­նը հու­շում է հե­տեւ­յա­լի մա­սին: Նախ, հայ­տա­րա­րե­լով նոր ժամ­կե­տով ընտ­րութ­յու­ննե­րի գնա­լու մա­սին (որ­տեղ վե­րընտր­վե­լը միակ հա­վա­նա­կան տար­բե­րակն է) եւ ան­մի­ջա­պես էլ նման ակ­տիվ գոր­ծու­նեութ­յուն ի ցույց դնե­լով Ա­րե­ւել­քի ուղ­ղութ­յամբ, Պու­տի­նը փաս­տա­ցի հե­տեւ­յալն է ի ցույց դնում: Նախ, սպա­սում է ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հա­մե­մա­տա­բար ա­րագ ա­վար­տին, ո­րից հե­տո, հե­տընտ­րա­կան փու­լում հիմ­նա­կան շեշ­տը դնե­լու է հա­րա­վա­յին ուղ­ղութ­յան վրա: Ու, թե­րեւս, այս­տեղ ար­ժե նաեւ հի­շել, որ գա­լիք կա­ռա­վա­րութ­յու­նում Պու­տի­նը, ըստ ա­մե­նայ­նի, կու­նե­նա նոր արտ­գործ­նա­խա­րար (­Լավ­րո­վը, ըստ ա­մե­նայ­նի, թո­շա­կի է անց­նե­լու), եւ դա են­թադ­րում է ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան էա­կան ակ­տի­վա­ցում՝ կոշ­տութ­յան թեք­մամբ:

Այս ֆո­նին նաեւ ԵՄ-ն­ է սկսել ա­վե­լի զգույշ մո­տե­նալ Հա­րա­վա­յին Կով­կա­սին: Օ­րի­նակ, երբ «Իզ­վես­տիա­յի» հետ զրույ­ցում ԵՄ ար­տա­քին քա­ղա­քա­կան ծա­ռա­յութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Պե­տեր Ս­տա­նոն հան­կարծ հայ­տա­րա­րում է, թե ԵՄ-ն չի պատ­րաստ­վում Հա­յաս­տա­նի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժութ­յուն­ներ անց­կաց­նել, հայ զին­ծա­ռա­յող­նե­րին Եվ­րա­միութ­յան ան­դամ երկր­նե­րի տա­րած­քում մար­զե­լու ծրագ­րեր նույն­պես չկան, դա նաեւ Մոսկ­վա­յին ուղղ­ված ազ­դա­կի տեսք ու­նի։ Այ­սինքն, թե մենք այդ ուղ­ղութ­յամբ ա­ռանձ­նա­կի ծրագ­րեր չու­նենք: Իսկ Հա­յաս­տա­նը դրա­նից կա­րող է մեկ բան հաս­կա­նալ՝ «Ա­րեւմտ­յան նա­վերն այդ­պես էլ հա­յաս­տան­յան լեռ­նե­րը մագլ­ցել չեն սո­վո­րել»: Իսկ այդ դեպ­քում Նի­կո­լին կմնա միայն Սանկտ Պե­տեր­բուրգ մեկ­նե­լը: Մի­գու­ցե դա ա­մե­րիկ­յան դեռ գոր­ծող վար­չա­կազ­մի դու­րը չգա, բայց դա այլ թե­մա է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271587&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ