Ուղիղ. Հայկ Բաբուխանյանն անդրադառնում է ստեղծված իրավիճակի հրատապ հարցերին

Տեսանյութեր - ՍԻՄ

18:22 րոպեից. «Ասեմ ինչ սցենար պետք է լինի, որպեսզի փրկվի Արցախը: Բոլոր ա՛յլ սցենարները տանում են կործանման... եւ մենք դա պետք է հասկանանք: Ինչ վերաբերում է անկախություն, ինքնորոշում դրանք տարբեր հասկացողություններ են: Ինքնորոշումը կարող է լինել հենց այն, ինչ ես ասում եմ՝ ինքնորոշվի Արցախը հանրաքվեյով եւ դիմի Ռուաստանին՝ սա հենց ինքնորոշումը կլինի: Անկախություն՝ կներեք, Արցախը ոչ մի անգամ էլ անկախ չի եղել: ... Արցախը եղել է Հայաստանի մի մասը՝ մինչեւ Նիկոլի գալը եւ մինչեւ Նիկոլը սկսել է գործողություններ, որպեսզի Արցախը հանձնի Ադրբեջանին ու Թուրքիային: Երբ մենք ասում ենք՝ «անկախ Արցախ», նշանակում է տանել Արցախը ոչնչացման՝ մանավանդ այսօր»:

20:54 րոպեից. «Ես չեմ միացել ու չեմ էլ միանալու «Հայաքվե»-ին, որովհետեւ նախ իմիտացիոն գործընթացներին չեմ մասնակցում: Երկրորդ՝ չեմ մասնակցում այն գործընթացներին, որոնք փակուղային են ... 1989 թ. դեկտեմբերի 1-ի Որոշումը վերամիավորման մասին, հե՛նց ՍԻՄ կուսակցության նախաձեռնությամբ է եղել ... Անկախության թեզը Լեւոն Տեր Պետրոսյանը մտցրեց, որպեսզի շեղի մեզ վերամիավորումից: Այդ թեզը վնասակար է՝ արդյունքը տեսանք: 30 տարի մենք ասում էինք վերամիավորում, բոլորը ասում էին՝ չէ, անկախություն, բայց ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը: Արդյունքում, ոչ անկախություն եղավ, ոչ՝ վերամիավորում...»:

23:09 րոպեից. «Ստորագրություններով դեռ ոչ մեկ, ոչ մի սանտիմետր հող ոչ մեկին չի տվել: Մեկ: Երկրորդը, վտանգավոր է նրանով, որ ոչ մի այլ երկրի Արցախը չպետք է միանա: Այսինք, եթե Ռուսաստանին հանկարծ միանա, մենք պետք է չճանաչենք ... Սա Արեւմուտքի կողմից նախաձեռնված գործընթաց է, որի նպատակն է ժողովրդի մեջ էլ տրամադրություններ ստեղծել, որ Արցախը չգնա իր միակ փրկարար ճանապարհով՝ միանա Ռուսաստանին, կամ ոչ թե միանա, այլ ստանա՝ առաջին հերթին Ռուսաստանը չի վերցնի, հասկանալի է, այլ ստանա ինչ-որ պրոտեկտորատ:

24:07 րոպեից. «... Կամ կգնա Ռուաստանին եւ կխնդրի ու կստանա այդտեղից պրոտեկտորատ (եւ դրա համար մենք պետք է շատ խնդրեք եւ շատ ջանքեր գործադրենք), կամ Ադրբեջանը կկլանի՝ Ադրբեջանը եւ Թուրքիան կկլանեն Արցախը եւ մենք վերջնականապես կկորցնենք այդ տարածքը: Հետո կկլանի Սյունիքը, հետո կկլանի Գեղարքունիկը:

30:56 րոպեից. «Հայաստանի իշխանությունը զավթած անձինք՝ ի դեմս Նիկոլի, եւ Հայաստանի քաղաքական էլիտայի՝ նրա զգալի մասը՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ արեւմուտքի թելադրանքի ներքո տանում են երկիրը կործանման ... Միակ գործոնը, որ այսօր պահում է՝ դա խաղաղապահներն են ... Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: ... Ցավոք սրտի, այս 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ի, Թուրքիայի հատուկ ծառայությունները կարողացան ներթափանցել այնքան խորը մեր հասարակության մեջ, որ երբ մի առողջ ձայն է լսում հասարակությունը, ապա չի կարողանում կողմնորոշվել՝ որտեղից է այդ ձայը՝ ո՞րն է առողջ, ո՞րն է անառողջ: Ամեն տեղ՝ բոլոր հայկական էլիտաներում՝ մշակույթում, քաղաքականությունում, բանակում, տնտեսությունում, բանկային համակարգում, ֆինանսա-տնտեսական համակարգում, ամենուրեք ձեւավորվել է մի շերտ, որը պատրաստ է հանուն Արեւմուտքի շահերի՝ կործանել Հայաստանը»:

Դրվագներ Հայկ Բաբուխանյանի հարցազրույցից

https://iravunk.com/sim/?p=261346&l=am/
Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ Ռուս զինվորականները խնդրել են ուկրաինայի զինվորին հանձնվել, նա էլ համաձայնել է (Տեսանյութ) Ինչ է խոստանում նախընտրական կրկեսի մեկնարկը․ Հայկ Բաբուխանյան Ռուսական տանկը միայնակ ոչնչացնում է թշնամու 8 զրահատեխնիկայի շարասյունը. անհավանական մարտի ամբողջական տեսանյութը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի ելույթը ՍԻՄ Ներկայացուցիչների խորհրդում (01 հուլիսի 2023թ.) ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ (01.07.2023Թ.) Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի նիստ Հայտարարություն Եթե Ադրբեջանին պետք չէ ռազմական բախում, ապա պետք է փոխի իրավիճակից  օգտվելու  մարտավարությունը Խաղաղության պայմանագրի թեման շեղող մանյովր է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից