Թքեմ այն տղամարդու երեսին, որին կարող է «առեւանգել» մի կին․ Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Սահմանադրական իրավունք միությունը» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն իր զորակցությունն է հայտնում Փաշինյանի որդու իբրեւ առեւանգման մեջ մեղադրվող 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին, որի նկատմամբ դատարանը կիրառել է մեկամսյա կալանք: Այս մասին «Իրավունք TV»-ի եթերում հայտարարեց ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

«ԳԼԽԱՎՈՐ ԾԱՂՐԱԾՈՒԻ ԴԵՐՈՒՄ ԱՇՈՏԻԿՆ Է, ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՈՒ ՌԵԺԻՍՈՐԸ՝ ՆԻԿՈԼԸ»

— Զոհվածների ծնողները շուրջօրյա նստացույց են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել տիկին Գայանեին: Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Մեր զորակցությունն ենք հայտնում ինչպես տիկին Գայանեին, այնպես էլ զոհված մեր հերոսների ծնողներին եւ միանում ենք նրանց բոլոր պահանջներին: Չէր կարելի սարքել այս քաղաքական կրկեսը, որի գլխավոր ծաղրածուի դերում Աշոտիկն է, եւ որի սցենարի հեղինակը ու ռեժիսորը Նիկոլն է: Եվս մեկ անգամ ասում եմ՝ հերոսածին ծնողնե՛ր, մենք ձեզ հետ ենք, եւ մեր ձայնը բարձրացնում ենք՝ ի պաշտպանություն արդարության եւ ճշմարտության: Ասեմ, որ ծնողների կազմակերպած ցույցերին, ակցիաներին մասնակցում են մեր շարժման շատ ակտիվ անդամներ, մենք աջակցում ենք եւ շարունակելու ենք աջակցել նրանց մեր մամուլով եւ հնարավոր բոլոր ռեսուրսներով: Վստահ ենք, որ դավաճանները, թուրքերն ու ադրբեջանցիները, ովքեր ուզում են մեզ ստրկացնել, մեր հողերին տիրել, մեզ զրկել մեր հայկական ավանդույթներից, ապրելակերպից, կրոնից ու մտածելակերպից, նրանց ջանքերը տապալվելու են ժողովրդի պայքարի շնորհիվ:

— Փաստորեն, Փաշինյանի որդու՝ Աշոտի ցուցմունքի հիման վրա որդեկորույս մայրը հայտնվեց անազատության մեջ: Ի վերջո, ի՞նչ խնդիր են սրանով փորձում լուծել Փաշինյանները:

— Ինչպես ասում են՝ օրը անցնում է, բայց մեր դժբախտ երկրում փորձանքը չի անցնում, եւ Աշոտիկի խայտառակ դեպքն այդ փորձանքներից մեկն է: Ընդհանրապես, երեւի, Հայաստանում քիչ տղամարդ համաձայներ ասել, որ մի կին իրեն առեւանգել է: Ընդ որում՝ խոսքն առողջ տղամարդու մասին է, որը, ըստ իրենց, ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ հատուկ նշանակության ջոկատում: Այդպիսի անպատվաբեր ցուցմունք, դժվար թե, որեւէ տղամարդ թույլ տար իրեն, բայց Նիկոլի մարդկային, այս դեպքում թերեւս՝ անմարդկային «սորտը» հատուկ է: Դե ուրեմն՝ թքեմ այդպիսի տղամարդու երեսին, որին կարող է «առեւանգել» մի կին, եւ ինքն էլ հայտարարի  այդ մասին: Բայց իրականում իրավիճակն այն է, որ սկսել է Նիկոլի դավաճանական գործընթացի վերջին արարը, երբ նա ամեն ինչ հանձնելու է, տալու է թուրքերին ու ամերիկացիներին: Հասել ենք այն սարսափելի կետին, երբ մեր 37 տարվա պայքարը, մեր ժողովրդի կրած տառապանքները, տասնյակ հազարավոր զոհերը Նիկոլը շպրտեց գետնին: Նա մոտենում է իր ավարտական փուլին եւ դարձել է ամբողջ հայ ազգի ծայրահեղ ատելության սիմվոլ: Նա, իհարկե, երկար չի կարող դիմանալ, անմահ չէ, մի օր էլ, այսպես ասած, սատկելու է, բայց իր շիրիմի վրա ոչ ոք ծաղիկ չի դնելու, այլ թքելու են այդ շիրիմի վրա: Ու Նիկոլը հասկանում է, որ վիճակը կատաստրոֆիկ է, եւ պետք է գոնե այս պահին ազգի ուշադրությունը շեղել ինչ-որ մի ուրիշ իրավիճակի վրա եւ ստանալ ռեպրեսիաների հնարավորություն: Այսինքն՝ հետապնդումներ սկսել բոլոր այն ուժերի դեմ, ովքեր կարող են խափանել Նիկոլի ստոր եւ դավաճանական, ճիզվիտական ծրագիրը: Դրա համար էլ նա հորինեց Աշոտիկի դեպքը:

«ՀԱՇՎԱՐԿԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՎԵԼԻ ԷՄՈՑԻՈՆԱԼ ՊԱՀՎԱԾՔԻ ՎՐԱ ԷՐ, ԲԱՅՑ ԴԱ ՉԵՂԱՎ»

— Պարոն Բաբուխանյան, բայց մի՞թե նա իր որդուն կթիրախավորեր՝ հանրության ուշադրությունը շեղելու համար:

— Շատ ճիշտ եք ասում, բայց եթե նա պատրաստ է թիրախավորել մի ամբողջ ազգի, մի պետության, ապա կարող է թիրախավորել նաեւ նույնիսկ իր որդուն: «Իրավունք» թերթի նախորդ համարի շապիկին տպագրված էր հատված Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» պղծագրքից: Այո՛, հենց պղծագրքից, որովհետեւ այդ գրքում արտահայտած մտքերը պղծության հավաքածու են: Այդ հատվածում ներկայացված է հոր եւ որդու զրույցը, որն ավարտվում է որդու հարցադրմամբ՝ «հայրիկ, դու ստահա՞կ ես»: Այսինքն՝ մոտ 15 տարի առաջ Նիկոլն իր պղծագրքում նկարագրել էր մոտավորապես այն, ինչ այսօր տեղի է ունենում: Բայց ակնհայտ է, որ իր սադրանքն անգամ չստացվեց, որովհետեւ բոլորս տեսանք, որ Աշոտիկն իր ոտքով գնում եւ նստում է մեքենան, ոչ ոք իրեն չի քաշքշում, չի սպառնում: Հարց է ծագում՝ ինչպե՞ս նա հայտնվեց հենց այդ վայրում եւ ինչո՞ւ, գուցե սպասում էր, որ ծնողները միանգամից հարձակվե՞ն, մինչդեռ նրան ասում են՝ արի, նստի մեքենան՝ առանց որեւէ պարտադրանքի: Նա հո դեգեներատ (թեպետ ասում են՝ դեգեներատ է) կամ օլիգոֆրեն չէ՞, հասկանում է, թե ինչ է նշանակում նստել մեքենա: Ակնհայտ է, որ կազմակերպված սադրանք էր, որը բացի Նիկոլից՝ ոչ ոք չէր կարող իր որդուն այդտեղ ուղղորդել: Բնականաբար, նախատեսել էին ինչ-որ ավելի բարդ իրավիճակ, սակայն ամեն ինչ բավականին քաղաքակիրթ էր եւ զոհվածների ծնողների շատ համբերատար պահվածքը նույնիսկ զարմանալի էր: Հավանաբար, նրանց հաշվարկը ծնողների ավելի էմոցիոնալ պահվածքի վրա էր, բայց դա չեղավ, ու նույնիսկ առեւանգման նման բան չկար:

— Իսկ ինչպե՞ս հասկանալ այն, որ Աշոտ Փաշինյանը մեն-մենակ հայտնվել է փողոցում՝ առանց պետական անվտանգության աշխատակիցների:

— Այսօր ՔՊ-ական նույնիսկ ավելի ցածր պաշտոնյայի զավակներն ունեն ուղեկցող ու պահպանող անձինք: Ինչ վերաբերում է պետության ղեկավարի ընտանիքին, ապա նախատեսված է, որ նրանք պետք է ունենան ուղեկցող, պահպանություն եւ այլն: Հասկանալի է, որ պետության ղեկավարի որդուն, իսկապես, կարող են առեւանգել: Եթե երկրի ղեկավարը լիներ հայ ու պետական շահերով առաջնորդվող, նրա որդուն թուրքերը կարող են առեւանգել եւ հետո պարտադրել ինչ-որ բաներ: Բայց քանի որ Նիկոլը չեմ կարծում, թե հայ է, թուրքերը առեւանգելու խնդիր չունեն, որովհետեւ առանց այդ էլ, նա արդեն առեւանգված է թուրքերի կողմից եւ նրանց շահն է իրականացնում Հայաստանում: Բայց կարգը մնում է կարգ եւ, բնականաբար, պետական պահպանություն այդտեղ տեղում պետք է լիներ, չպետք է ուղղորդեին Աշոտիկին այնտեղ, որտեղ կար բորբոքված իրավիճակ, չպետք է նա լիներ մենակ, չպետք է թույլ տային նստել որեւէ մեքենա: Այնպես որ, այս ամենը դեգեներատների կողմից կազմակերպված շինծու թատերական բեմականություն է:

«ՆԻԿՈԼԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՀԱՆՁՆԵՑ ԲԵՐՁՈՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ, ՀԻՄԱ ՌՈՒՍՆԵՐԻՑ Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ»

— Եվ մինչ հանրությանը հրամցնում են տարբեր քաղաքական բեմադրություններ՝ շարունակում է փակ մնալ Բերձորի միջանցքը: ԱԳ նախարարն օրեր առաջ Մոսկվայում կայացած Միրզոյան-Բայրամով-Լավրով հանդիպման ժամանակ հերթական անգամ մեղադրանքներն ուղղեց Ռուսաստանի ուղղությամբ, թե ցավոք, չեն վերահսկում միջանցքը: Նույնպիսի մեղադրական սլաքներ ուղղեց ռուսներին նաեւ Փաշինյանը երեկ տված իր ասուլիսի ժամանակ: Վերջիվերջո, ո՞վ է մեղավոր:

— Բերձորի միջանցքի վերաբերյալ այս իշխանությունները լավ կլիներ` լռեին, որովհետեւ սա եւս իրենց դավաճանությունների մեջ է մտնում: Եվ երբ նրանց դատեն, նաեւ Բերձորի միջանցքի համար են դատելու: Բերձորի միջանցքի հետ կապված ամենամեծ ստորությունը Նիկոլը արեց, երբ դատարկեց Աղավնոն: Ի սկզբանե Բերձորի միջանցք թուրքերը չէին մտել, եւ հայկական զորքերը չպետք է այնտեղից դուրս գային: Ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` հայկական զորքերը պետք է մնային այն դիրքում, որտեղ գտնվում էին հայտարարության ստորագրման պահին: Աղավնոյի վերաբերյալ հայտարարության մեջ ասված էր, որ երեք տարի պետք է նախապատրաստվեին փաստաթղթեր, թե ինչ ճանապարհով պետք է այն փոխանակվեր: Դրանից հետո  պետք է հաստատվեր, եւ նոր ճանապարհ կառուցվեր: Այսինքն՝ մոտ 5-6 տարի պետք է շարունակվեր այդ գործընթացը, որից հետո պետք է այսօրվա Բերձորի միջանցքը փոխարինեին այլ ճանապարհով: Դրա փոխարեն ՝ մեկ տարուց մի քիչ ավել ժամանակահատվածում Նիկոլը միանգամից ամեն ինչ հանձնեց: Բացի այդ, ոչ մի տեղ  գրած չէ, որ հայկական բնակավայրերը այդտեղից պետք է բռնագաղթվեին, այդ թվում` Աղավնոյի բնակիչները: Բայց Նիկոլը` որպես դավաճան, հանձնեց թուրքերին այն միջանցքը, որով անցնում են բարձրավոլտ էլեկտրական լարերը, գազատարը, ինտերնետի կաբելը: Այդ 5-6 տարին նրա համար էր, որ այդ ամենը տեղափոխվեր նոր ճանապարհի երկայնքով, որտեղ պետք է պահպանություն իրականացնեին ռուսները: Բայց Նիկոլը կամովին, արագացված տեմպերով, ժամանակից մի քանի անգամ ավելի շուտ ամեն ինչ հանձնեց թուրքերին: Հիմա ռուսներից ի՞նչ է ուզում: Դրա համար նա կա՛մ անհույս դեբիլ է, կա՛մ դավաճան: Ինչ վերաբերում է ռուսներին, եթե նրանք չլինեին, այսօր Հայաստան ու Արցախ չէր լինի:

«ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆՈՒՄ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ»

— Ֆրանսիական Pernod Ricard-ը դադարեցրել է իր ապրանքանիշերով ալկոհոլային խմիչքների մատակարարումը Ռուսաստանում: Սա նշանակում է, որ ֆրանսիական ընկերությանը պատկանող Երեւանի «Արարատ» կոնյակի գործարանի արտադրանքը, որի մեծ մասն արտահանվում էր ռուսական շուկա, այլեւս կարգելվի: Ի՞նչ հետեւանքներ է այս ամենը ունենալու:

— Նախ պետք է հասկանալ, որ Pernod Ricard-ը, այսինքն՝ ֆրանսիացիները շահագրգռված չեն, որ հայկական կոնյակը լինի իրենց ֆրանսիական կոնյակի մրցակիցը: Նրանց բոլոր քայլերն ուղղված են հենց դրան, որպեսզի ոչնչացվի հայկական կոնյակը՝ որպես բրենդ, որը Ռուսաստանում ու ամբողջ ԱՊՀ-ում շատ ավելի մեծ տարածում ունի, քան ֆրանսիականը: Այդ շուկան վերցնելը ֆրանսիական ընկերության նպատակներից մեկն է: Դրա ապացույցը Հայաստան-Եվրամիություն պայմանագրում ֆիքսված է, որ ապագայում «հայկական կոնյակ» անունը չպետք է լինի, դա եվրոպացիների պահանջն էր, այլ պետք է կոչվի՝ «հայկական բրենդի»: Այսինքն՝ խնդիրը մեր կոնյակը ոչնչացնելն է: «Արարատ» կոնյակի գործարանի արտադրանքի 80 տոկոսը սպառվում է Ռուսաստանում, հետեւաբար արտահանման արգելքը նշանակում է, որ գործարանը փակման են տանում: Գործարանի հետ փակվելու են նաեւ տասնյակ հազարավոր հայ գյուղացիների տնտեսություններ, ովքեր զբաղված են խաղողագործությամբ: Արարատյան դաշտավայրի խաղողի մեծ մասը հենց արտադրվում էր «Արարատ» գործարանի համար՝ որպես հումք: Սա նշանակում է, որ ոչնչացնում են նաեւ հայկական խաղողագործությունը, որպես այդպիսին, հարված են հասցնում հայ գյուղացուն ու Հայաստանի տնտեսությանը:  Այստեղ պետք է հիշեմ այն, ինչ ասում էի, երբ խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր էի: Այս գործընթացը սկսվեց 1999-2000 թթ. եւ այն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանին բազմիցս իմ ելույթներում ասել եմ,  «Իրավունք» թերթում էլ բազմիցս տպագրվել է, որ չի կարելի  Հայաստանի ստրատեգիական ձեռնարկությունների առանցքային ոլորտները տալ օտարերկրացիներին: Ընդ որում՝ այն օտարերկրացիներին, ովքեր ունեն խնդիր` այն վերացնելու: Իսկ ֆրանսիացիները փորձում են աշխարհում իրենց կոնյակով  լինել մոնոպոլիստ: Նույն կերպ վարվեցին նաեւ պղնձամոլիբդենային գործարանի, հայկական ավիաուղիներ հետ: Սովետական Հայաստանի վերջին տարիներին մեր հզորագույն հայկական ավիաուղիներն ավելի մեծ ծավալ ունեին թռիչքաժամերով ու ուղեւորափոխադրումներով, քան Իրանը եւ Թուրքիան` իրար հետ վերցրած: Բայց ոչնչացվեց այդ ամենը, ու այսօր տեսնում ենք, որ Գռզոյի Flyone-ով մարդիկ օրերով չեն կարողանում տեղ հասնել: Հետո էլ, երբ հրաժարվում են այդ խայտառակ ավիաընկերությունից, չեն կարողանում հետ ստանալ իրենց վճարած տոմսի գումարները: Սա է այսօր Հայաստանի թշվառությունն ամենուրեք, այդ թվում՝  Pernod Ricard-ի խայտառակ պատմության մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=256092&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ