«Քանի դեռ «ժող ջանը» մշակութապես չի վերածվել ազգի` պատկերը մնալու է նույնը».ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից, բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ:

Պատերազմի չարաբաստիկ կապիտուլյացիոն փաստաթղթից անցել է երկու տարի, մի՞թե այդպես էլ որեւէ դաս չքաղեցինք մենք նման ավարտից:

— Ես երեւի այն քիչ մարդկանցից եմ, որ ճակատամարտի (ճակատամարտ եմ ասում, քանզի պատերազմի վերջնական հանգուցալուծումը լինելու է մեր հաղթանակով միայն) նման ավարտն ու կապիտուլյացիան չտարա էն ծանրությամբ, ինչ շատերը: Չտարա ոչ այն պատճառով, որ մյուսներից ավելի քիչ հայրենասեր ու սրտացավ եմ, այլ զուտ նրա համար, որ գոնե վերջին 10 տարիների վարած պետական ու մշակութային քաղաքականությունը շատ հստակ ուրվագծում էր այն պատկերը, որն ունեցանք նոյեմբերի 9-ին: Դեռ 2019 թվից տասնյակ հոդվածներով ասել եմ, որ այս հոգեւոր-մշակութային ու քաղաքական ուղղությունը, որ շարունակում է «նոր» իշխանությունը՝ առաջիկա 1-2 տարում հանգեցնելու է ծանր պարտության: Ցավոք, ոչ աչք եղավ, ոչ ականջ, եւ ունեցանք այն՝ ինչ ունեցանք: Անկեղծ ասած, պարտությունն ու կապիտուլյացիայի փաստաթուղթն ինձ համար լրիվ մի նոր հնարավորություն էր թվում այն մասով, որ դա կլինի մի շառաչուն ապտակ՝ մեր ինքնազուրկ, օտար ու լկտի բարքերին տրված հանրության համար, որը, լեթարգիական քնի մեջ ընկած ու «Քաղաքացու իրավունքի եւ ազատության» խայծը կուլ տված, բնականորեն զրկվել էր իր ազգային սրբություններից, լեզվից, դավանանքից, հողի դողից ու ազգային ցանկացած արժեքից: Բայց, ցավ ի սիրտ, ստացվեց այնպես, որ սա մի թմրություն էր, որը չսթափվեց, քանի դեռ «ժող ջանը» մշակութապես չի վերածվել ազգի, այս պատկերը մնալու է նույնը՝ նույնիսկ այն դեպքում, երբ ակցանով եղունգները քաշեցին ու հանեցին աչքի բիբը: Այս ֆոնին սպասել, որ դաս կքաղենք, նույնն է՝ ինչ էշին մոխրաջրով լողացնելը, քանզի ես ավելի քան վստահ եմ՝ մեր պարտությունը բացառապես մշակութային է՝ էլ ավելի խորանալով:  Այլ կերպ ասած, քանի դեռ մեզանում ազգային մեծերի փոխարեն էժանագին դեմքերի պաշտամունք է, քանի դեռ մենք չենք բռնել ինքնաճանաչման ուղին, քանի դեռ իրապես հայրենասեր ու հայրենատեր չենք դարձել՝ պաթետիկ ճառերն ու դրանից բխող ողբն ու կորուստներն անխուսափելի են:

Խոսվում է պատերազմի ժամանակ տեղի ունեցած դավաճանությունների մասին: Դուք տեսա՞ք դատապարտված որեւէ դավաճանի:

— Նախ՝ դավաճանում են մի բան, որը կա: Մատնանշեք մեզանում որեւէ արժեք, որը մեր ազգի գոնե կեսի համար գիտակցված ու անքննելի սրբություն է (չասեք հայրենիք, հող եւ այլն, քանզի մեր 99 տոկոսը որեւէ պատկերացում չունի դրանց բուն էության ու արժեքի մասին), ու ես կասեմ, որ եղել է դավաճանություն: Իսկ եթե հարցը հասկանանք ձեր նշած բովանդակությամբ եւ իշխանության մատուցածով, դարձյալ պիտի փաստենք, որ չկար՝ էն մասով, ինչը իշխանությունն է հրամցնում հանրությանը: Մի շատ պարզ օրինակ. գրեթե ամեն օր ԱԱԾ-ն պետական դավաճանության փաստ է հրապարակում, որտեղ ինչ-որ զինվորական 300-400 դոլարի դիմաց տվյալներ է տվել թշնամուն: Խոսեցնում են տվյալ «պետական դավաճանին», լսում ես, ու տպավորություն է, որ այդ մարդը ոչ թե պետական դավաճանություն է արել, այլ պատահմամբ մեկի այգուց մի խնձոր է քաղել: Մինչդեռ նույնիսկ մուրացկանը, երբ մի բուլկի է գողանում ու բռնվում՝ հոգեբանորեն այնքան ընկճված է ներկայացնում դա ու ամոթով, որ կասկածի տեղ չի թողնում: Իսկ այս դեպքում էդ «պետական դավաճանն» էնքան հպարտորեն է կարդում «տեքստը», որ աչքի լույսի պես պարզ արտացոլվում է էդ ամենի շինծու լինելը: Ասածս այն է, որ նիկոլիզմը իր իրապես պետական դավաճանությունը կոծկելու համար (իսկ դա աքսիոմա է, որն ապացուցելը ծիծաղելի կլինի այնքան, ինչքան եթե երկու մաթեմատիկոս նստեն ու լրջորեն փորձեն ապացուցել, որ 1+1=2) էսպիսի շոուներ է կազմակերպում, որին, ցավ ի սիրտ, այս քաղաքական աղանդի հետեւորդները անվերապահ հավատում են:

Դուք նույնպես մասնակցել եք պատերազմին եւ տեսել եք թուրքերի, ադրբեջանցիների վայրագությունները: Մի՞թե նրանց հետ կարող ենք խաղաղ ապրել, որ այսօր խոսվում է խաղաղության պայմանագրի ու խաղաղության դարաշրջանի մասին:

— Ես դեռ նոյեմբերի 10-ին մի բանաստեղծություն եմ գրել, որտեղ ասում եմ՝ «Խաղաղությունը, որ չես վաստակել, շեկ անապատին հարյուր տարին մեկ տեղացած ձյուն է, որը՝ ուր որ է՝ կգոլորշանա…»: Իսկ ավելի կարճ. այո՝ կարող ենք խաղաղ ապրել, բայց մի դեպքում միայն, երբ կհաղթենք ու վերջնականորեն կամրագրենք դա այնպես, որ ամենալավատես թշնամուն ամենաեդեմական երազում նույնիսկ չտեսնվի որեւէ ոտնձգություն մեր ազգի, հայրենիքի, պետականության ու ինքնության դեմ…

Հողերի պահպանման համար պայքարի շարքերում քիչ են Ձեր գրչակից ընկերները: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են այդքան պասիվ:

- Եթե իմ ընկերներն են, բնական է, որ քիչ պիտի լինեն. քիչ, բայց գաղափարական ու նվիրյալ, հետեւապես՝ ոչ երբեք պասիվ: Ցավով պիտի փաստեմ, որ ոչ թե գրչակից ընկերներն են պասիվ, այլ գրչի ու այդ գրիչը կրող ազնվական (չեմ ասում մտավորական, քանզի Թորոսյան Արսենն ու Ալենն էլ են մտածող մարդ) դասի ընկալումն է իսպառ բացակայում մեզանում՝ ճիշտ այնպես, ինչպես գոնե վերջին 2000 տարում… Սա այլ խոսելիք նյութ է...

Առաջիկայում ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

— ՀՀ Ազգային հերոս, սրտային վիրաբուժության քուրմ Հրայր Հովակիմյանը մի հանճարեղ միտք ունի, ասում է՝ «Ողջ մնալուց առավել կարեւոր է ապրելը…»: Սրանից հետեւում է, որ ծրագրերս նույնն են. այն է՝ տքնել ոգեղեն ու մշակութային ինքնաճանաչումս փոխանցելու գործում (ինչքան էլ դա հողմաղացների դեմ կռվի նմանվի), հարկ եղած դեպքում լինել սահմանին եւ վերջապես՝ ապրել Արարչությանը հլու. այն է՝ դեմ չգնալ Արարչությանը, ընդունել իմ ազգային բացառիկությունն ու քաղաքակրթություն ստեղծող-առաքողի առաքելությունը եւ ապրել՝ որպես Բանական Մարդ…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=240974&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ