Սեյրան Օհանյանը, «Նիկոլ հեռացիր» գոռալուց առաջ, թող նախ ասի, թե էդ ոնց եղավ, որ հենց ինքը Շուշիի վերջին լույսերը անջատողներից եղավ. Գագիկ Մելքոնյան

Թեմա

Ինչպե՞ս են տեսնում իշխանականները ստեղծված ներքաղաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, ով անդրադառնալով ընդդիմության քաղաքական ակցիաներին նախ նկատեց.

-Նախ դրանք ոչ թե ընդդիմադիրներ են, այլ` ռեւանշիստներ, ովքեր գիշեր-ցերեկ երազում են որ գան իշխանության, բայց հասկացել են, որ երազախաբ են լինում ու սկսել են արդեն վերջին ջիգերը գործադրել արենայում մնալու համար: Սրանք հիմա ամեն ինչ անում են, որ Կառավարության բանակցությունները վարի տան, որ Ռուաստանում, Եվրոպայում Հայաստանի ղեկավարությունը գլուխ կախ մնա, բայց չի ստացվում:  Ամեն ինչը արվում է ի վնաս հայ ազգի, ովքեր ապակայունացնում են մեր երկրի վիճակը: 

Սրանց ուզածը, որն ա՞ կարաք ինձ ասեք` ասում են, որ Արցախն են փրկում, բայց հիմա բացի Փաշինյան հեռացիր լոզունգից Դուք ուրիշ բան լսո՞ւմ եք, հա մեկումեջ էլ Արցախ են ասում, որ իրանց ռեւանշիստական նկտրումները հանկարծ չբացահայտեն: Եթե էդքան մտահոգ են Արցախով, թող հելնեն գնան Արցախ, կանգնեն Շուշիի մոտ իրանց պլակատներով ու գոռան, որ Ալիեւը հետ տա սաղ հողերը: Սրանք էնքան հիմար են, որ չեն մտածում, որ Փաշինյանը հեռացավ` Փաշինյանի թիմից մեկ ուրիշն է գալու, իրանք երբեք իշխանության չեն գալու: Սրանց նպատակը իշխանության գալն է, բայց դա չի լինելու, էս ժողովուրդը սրանց ատում է: Անճարությունից ընտանիքներով են հելնում փողոց, որովհետեւ աջակիցներ չունեն:

-Պարոն Մելքոնյան, Աղվան Վարդանյանը, ասում է, որ ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք կգան ու կմիանան, ովքեր այսօր պատանդի կարգավիճակում են մնում կուսակցությունում:

-Ես պատասխանատու հայտարարում եմ` ՔՊ-ից ոչ ոքի մտքով կյանքում չի անցել ու չի անցնի միանան դրանք, ավելին ասեմ` մենք արհամարած ունենք էդ խուժաններին: Դերասանություն են անում, որ ինչ, հասկացանք, որ պատերազմ է եղել, ոչ ոք էդ պատասխանատվությունից չի խուսափում, բայց դեռ կտեսնենք, նոր-նոր ջրի երես է դուրս գալու, թե ովքեր են իրական մեղավորները: Հեսա քննիչ հանձնաժողովը բոլորին առանց բացառության կանչելու է թե՛ իշխանությունից, թե՛ էդ փողոցում հավաքվածներին ռուլիտ անողներից: Օրինակ, Սեյրան Օհանյանը, «Նիկոլի հեռացիր» գոռալուց առաջ, թող գա ասի, թե էդ ոնց եղավ, որ Շուշիի վերջին լույսերը անջատողներից մեկը ինքն էր, թող ասի:

-Դե Սեյրան Օհանյանը ասում է, որ ինքը ընդամենը, որպես խորհրդատու է եղել Շուշիում:

-Ինչ վերաբերում է խորհուրդ տալու, էդ ժամանակ մենք եղել ենք Հյուսիսային մասում, մենք էլ ենք խորհուրդներ տվել, ու էդ սահմանը մի մետր հետ չի եկել: Բա իրանք էլ թող նենց խորհուրդ տային, որ թշնամին Շուշիի չհասներ: Ասում են` հանձնեցին, բա թող ժամանակին Սեյրան Օհանյանը ասեր, գոռար, որ ժողովուրդ Շուշին հանձնում են փրկեք:

 

https://iravunk.com/sim/?p=227290&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ