ՍԱՍՈՒՆՆ ՈՒ ՍԱՍՈՒՆԻ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Արխիվ 12-16

ՍԱՍՈՒՆՆ ՈՒ ՍԱՍՈՒՆԻ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

 

«Ցեղասպանությունից հետո» խորագրի ներքո, Ստամբուլի «Ակոս» շաբաթաերթն այս անգամ անդրադարձել է Սասուն քաղաքին ու Սասունի հայերին:  Թերթը գրում է.

Որքա՞ն հայ փրկվեց Սասունում, նրանք ինչպե՞ս շարունակեցին իրենց կյանքը, ի՞նչ դժվարությունների միջով անցան, և որտե՞ղ են հիմա նրանց ժառանգները…

Այս ուսումնսիրությունը, որի մեջ ներառված են Սասունի` Ցեղասպանությունից մինչ օրս քրիստոնյա և իսլամացված հայերի թվաքանակի, բնակության վայրերի, նոր գաղթի ուղղությունների, լեզվի, կրոնի ու ազգային ինքնագիտակցության մասին տեղեկություններ, նպատակ ունի օգնելու ոչ միայն թեման ուսումնասիրող տարբեր մասնագետների, այլև մեկ դար շարունակ իրենց նախնիների գյուղերը և կորած ազգականներին փնտրողներին:


Ինչպե՞ս փրկվեցին հայերը Սասունում

 

Անշուշտ, Սասունի լեռնային անառիկ դիրքը մեծ նշանակություն է ունեցել այստեղ հայերի փրկության հարցում: Սակայն, ի պատիվ սասունցիների, պետք է նշենք, որ նրանց կազմակերպած ինքնապաշտպանությունը ահռելի մեծ դեր խաղաց, ու թեև Սասունի 1915թ. ինքնապաշտպանությունը ի վերջո ճնշվեց, սակայն այն ապարդույն չանցավ: Նույնը կարելի է ասել մուսալեռցի, վանեցի, շեպինգարահիսարցի հայերի մասին, որոնք փրկվել էին հիմնականում զինված դիմադրության շնորհիվ

 

Հայ որբերին փրկել են նաև որոշ քրդական և արաբական աշիրեթներ:

 

«Փրկել» հասկացությունն, անշուշտ, հարաբերական է, քանի որ փրկողներն հիմնականում հետապնդում էին իրենց շահերը. որբ աղջիկներին տանում էին որպես աղախիններ կամ ապագա հարսնացուներ, իսկ տղաներին՝ որպես ձրի աշխատուժ, այլ կերպ ասած՝ ստրուկներ: Անշուշտ հայ որբերին իսկապես պաշտպանող ընտանիքներ նույնպես եղել են, որոնք նրանց մեծացրին որպես հայերի:

 

Այսպիսով՝ 1920-ականների երկրորդ կեսին, երբ այս որբերը մեծացան և իրենց սեփական տնտեսությունն ու ընտանիքները հիմնեցին, փորձեցին առանձնանալ աշիրեթներից, հայտնվեցին մահմեդական հարևանների հետ հողային վեճերի ու կռիվների մեջ, ուստի հաճախ ստիպված էին տեղափոխվել գյուղից գյուղ՝ փորձելով իրենց համար գտնել համեմատաբար հանգիստ միջավայր:

Կարևոր է նշել, որ անգամ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, երբ փաստացի վերացվեց «աղայական համակարգը», միևնույն է, Սասունում փրկված հայերը միշտ ընկալվել են որպես ինչ-որ մի աղայի սեփականություն: Իսլամացված հայերի մասին իրենց ուսումնասիրությունում այս խնդրին հատուկ անդրադարձել են նաև Լ. Ռահթերն ու Մ. Սվազլյանը. նրանք նշում են, որ, բացի հայերի զինված դիմադրությունից, մեծ դեր է խաղացել այն, որ Սասունում ֆեոդալական համակարգը չափից դուրս հզոր էր, ու թեև աղաների ձեռքում հայերը հաճախ ստրկացված էին, փաստն այն է, որ դա ինչ-որ չափով ապահովում էր նրանց ֆիզիկական գոյությունը:

Նույն աշխատության մեջ հեղինակները իրավացիորեն նշում են ներհամայնքային ամուսնությունները՝ որպես ևս մեկ փրկության միջոց:

Եվ իսկապես, Թուրքիայում որևէ սասունցի հայ ընտանիքի տոհմածառն ուսումնասիրելիս անհնար է չշփոթվել: Պատճառն այն է, որ ինչպես իրենք են ասում, «Միմյանց մեջ ենք աղջիկ առել-տվել», ինչի արդյունքում ազգակցական կապերն արդեն նմանվել են խճճված թելի կծիկի:

Այսպիսով` Սասունի գյուղերում մնացած հայերը Ցեղասպանությունից հետո նույնպես շարունակել են ամուսնանալ միայն հայերի հետ: Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ հայ աղջիկներին փախցնում էին մահմեդականները:

Իսկ իսլամացված հայերի մեջ նույնիսկ հանդիպում ենք ազգականների միջև ամուսնության դեպքերի: Թեև նրանք գիտակցում են, որ ըստ հայկական ավանդույթի նման ամուսնությունները դատապարտելի են, սակայն հաճախ նախընտրել են նման ամուսնությունը, քան քրդերին կամ արաբներին աղջիկ տալը: Բացի այդ՝ սասունցիների մոտ չափազանց ամուր են ընտանեկան կապերը, և մինչ օրս նրանց մեծ մասը չի խախտում ներհամայնական ամուսնությունների ավանդույթները: Միայն վերջին ժամանակաշրջանում՝ Ցեղասպանությունից հարյուր տարի անց, Թուրքիայում սասունցիների մեջ սկսվել են գրանցվել խառն ամուսնությունների հատուկենտ դեպքեր:

Սասունցիների ընտանիքները բավականին բազմանդամ են. «մեկ տուն» կամ «մեկ գերդաստան» հասկացության տակ կարելի է նկատի ունենալ նվազագույնը 200-300 հոգի: Իսկ որոշ տոհմեր անդամների թիվն հասնում է 800-1000 հոգու: Դա բնական է, քանի որ Սասունում հայերը Ցեղասպանությունից հետո իրենց ժառանգներին խրախուսում էին հնարավորինս շատ երեխաներ ունենալ: Այդ առիթով ասում էին. «Այս աշխարհում բոլորովին մենակ մնացինք, պիտի բազմանանք»: Մինչև անցյալ դարի վերջերը սասունցի հայերի ընտանիքներում կարելի էր հաշվել միջինը 8-9 երեխա, կան անգամ մինչև 20 երեխա ունեցող մայրեր: Վերջին 15 տարում պատկերը փոքր-ինչ այլ է. պատճառը հիմնականում դեպի քաղաք մեծ արտագաղթն է:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164482&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ