«ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉԷ»

Արխիվ 12-16

«ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ

ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉԷ»

 

Այսօր էթիկայի  հանձնաժողովում քննվել է Հելսինկյան ասամբլեայի վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ Շուշան Պետրոսյանի:

Հիշեցնենք` Շուշան Պետրոսյանը մոտ մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի ֆեյսբուքյան գրառմանը արձագանքելով` գրել էր. «Աչքերդ կհանեմ, այ լակոտ»: Պատգամավորի այս խոսքից հետո Սաքունցը  դիմում է ԱԺ էթիկայի հանձնաժողով` բողոքելով պատգամավորի ֆեյսբուքյան այս  գրառման դեմ:

«Իրավունք»-ը ՀՀԿ պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանից պարզեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները, բացի Հովհաննես Մարգարյանից, որոշել են` Շուշան Պետրոսյանը էթիկայի նորմերը չի խախտել:

«Հանձնաժողովը բոլոր նյութերն ուսումնասիրել է: Ավելին` հրավիրել  էինք դիմումի հեղինակ Արթուր Սաքունցին,  ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին, սակայն  նրանցից ոչ ոք չէր եկել նիստին: Գայանե Շահինյանն անգամ հայտարարել էր, որ բողոք չունի: Զարմանալի է` ինչո՞ւ է այդ դեպքում նրա փոխարեն  բողոքում մեկ ուրիշը` Արթուր Սաքունցը: Հաշվի առնելով, թե Շուշան Պետրոսյանն ինչ կոնտեքստում է ասել այդ արտահայտությունը, խորհրդակցելով  իրավաբանների հետ` հանգել ենք այն եզրակացության, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էթիկայի կանոնների խախտում չի արել:  Նրա արտահայտությունը չի կարելի  որակել որպես սպառնալիք կամ վիրավորանք, քանի որ  ինչպես  մեկնաբանեց Շուշան Պետրոսյանը, որի հետ մենք համաձայն ենք,  դա խրատելու նպատակով է ասվել: Շուշան Պետրոսյանի դեպքում դժվար է  ենթադրել, որ նա ձեռնամուխ կլիներ իր խոսքերի կատարմանը»,- պատասխանեց  հանձնաժողովի նախագահը:

Եթե անգամ Գայանե Շահինյանը կամ Արթուր Սաքունցը ներկա լինեին հանձնաժողովի նիստին, ներկայացնեին իրենց առարկությունները, ըստ Խ. Հարությունյանի, քիչ հավանական է, որ հանձնաժողովն այլ որոշում կայացներ:

Խոսրով Հարությունյանի պարզաբանմամբ` եթե կողմերից մեկն իրեն վիրավորված  է  համարում, կարող է դիմել դատարան, քանի որ էթիկայի հանձնաժողովը անձի վիրավորանքին գնահատական տալու իրավունք չունի:

Մեր մյուս հարցին` Խոսրով Հարությունյանը մտավախություն չունի՞, որ  այս որոշումը հանրային որոշ շրջանակների կողմից չի ընկալվի որպես անարդար, իշխանահաճո, նա ասաց. «Ո՛չ, չունեմ, քանի որ  հանձնաժողովի որոշումներից մեկը, որը վերաբերում էր այլոց փոխարեն քվեարկելուն,  կայացվեց  անաչառ, հաշվի չառնվեց այն հանգամանքը, որ այլ պատգամավորների փոխարեն քվեարկել է  նաեւ ՀՀԿ-ի մի քանի պատգամավոր»,- եզրափակեց էթիկայի հանձնաժողովի նախագահը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

https://iravunk.com/sim/?p=164475&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ