«Նեղացած դեմքով փաստերի դեմ «դատարկ-դատարկ» հակադրվելու փոխարեն, խորհուրդ կտամ զբաղվել իրական աշխատանքով»

Արխիվ 16-20

«Սպասելի էր, որ պարոն Ծառուկյանի ելույթը կրկին իրարանցում կառաջացնի իշխանական թեւի որոշ շրջանակներում։

Էս ի՞նչ մի ֆեյքավնգստոց էր մի պահ համացանցում, տեսան ֆեյքերը չեն «ձգում» տեղեկատվական դաշտը ապականելուց, անցան բաց դեմքով չարախոսությունների եւ իբր քաղաքական արձագանքի։

Ախր ո՞նց բացատրեմ որոշ մարդկանց (միտումնավոր անունները առայժմ չեմ տալիս՝ դրանց ձրի գովազդելու հավես չունեմ), որ փորձելով կրկին անգամ հակադրվել Ծառուկյանի կողմից հնչեցրած, փաստարկված եւ անհերքելի իրավիճակի գնահատականին «Հոռոմ տատու հեքիաթներով» եւ շինծու, սուտ եւ հնամաշ ասեկոսեներով, փաստացի վերահաստատում են Ծառուկյանի ամեն խոսքն ու բառը։

Ախր ո՞նց բացատրեմ, որ երբ շատ թույլ եւ անիմաստ ճառերով փորձում են հերքել Ծառուկյանի կողմից հնչեցրած խնդիրները, այդ խնդիրները չեն վերանում, ուսանողները միեւնույն է վարձերի ձեռքը գերի են, բանկերը շարունակում են մարդկանց վերջին կոպեկը քերել աննորմալ վարկերի եւ տոկոսների դիմաց, համավարակը չի հաղթահարվում, մահացածներին ետ չեք բերի (Աստված իրենց հոգինները լուսավորի), կրթության ոլորտը շարունակում է իր ապաշնորհ եւ ապազգային քաղաքականությունը, գործազրկությունը չի վերանում...եւ այսպես շարունակ։
Նեղացած դեմքով փաստերի դեմ «դատարկ-դատարկ» հակադրվելու փոխարեն, խորհուրդ կտամ զբաղվել իրական աշխատանքով, գոնե վերլուծել սխալները եւ անել հետեւություններ, քանզի իրավիճակը իրականում շատ ծանր է հանրապետությունում։

Էյֆորիայի եւ լոզունգների, ժամանակը վաղուց անցել է, դուք իրականում դա չե՞ք հասկանում», - այս մասին նշում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելում. «Երբ իշխանությունը «լուրջ դեմքով» խոսում է անաչառության եւ արդարության մասին, վատ չէր լինի իրենց հիշեցնել, թե ինչպես անմիջապես հունիսի 5-ին կայացած ԲՀԿ Քաղաքական խորհրդի նիստից հետո, ամբողջ ԲՀԿ-ն հայտնվեց ուժային կառույցների տոտալ ճնշումների տակ»։

https://iravunk.com/sim/?p=120091&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ