«ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ»

Արխիվ 16-20

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ հավանություն է տվել Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները միավորելու եւ փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաեւ հանրային քննարկման: Բայց նաեւ հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ այս փոփոխությունն ընդամենը Սահմանադրական դատարանի շուրջ առկա թնջուկը հանգուցալուծելու իշխանական ծրագիր է: Ուրեմն, ի՞նչ սպասել, երբ իրավական  համակարգի կառուցվածքային խնդիրը փորձում են լուծել` զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան, Ռոբերտ  Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ:

 

- Առհասարակ, ի՞նչ ասել է Գերագույն դատարան, եւ որքանո՞վ է իրավական տեսանկյունից ճիշտ նման դատարանի ստեղծումը՝ երկու կառույցների միաձուլման միջոցով:

Ի սկզբանե ասեմ, որ բացասաբար եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը: Առհասարակ, մենք ունենք որեւէ բանի համար ոչ պիտանի Վճռաբեկ դատարան: Այսպես, գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ Վերաքննիչ քաղաքացիական եւ  Վերաքննիչ վարչական դատարանները քննությունն իրականացնում են վճռաբեկության կարգով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը ինքն է որոշում, թե որ կարգով իրականացնի քննությունը՝ վերաքննության, թե վճռաբեկության կարգով (գործնականում մի 80 տոկոս դեպքերում իրականացնում է վճռաբեկության կարգով): Այսպիսով, մենք փաստացի ունենք վերաքննիչ դատարանների գործառույթները կրկնող Վճռաբեկ դատարան, ինչն ինքնըստինքյան անմիտ է: Սրան գումարենք այն, որ Վճռաբեկ դատարանը օրենքի ուժով կամայականորեն կարող է ցանկացած վճռաբեկ բողոք ընդունել քննության կամ չընդունել, ինչը գործնականում վերածվել է մի խոշոր ստվերի, որտեղ հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունենում, եւ ինչպես է կատարվում ընտրությունը: Փաստը նա է, որ վճռաբեկ բողոքների մոտ 95 տոկոսը վարույթ չի ընդունվում, իսկ մնացած 5 տոկոսի վարույթ ընդունելու պատճառները մնում են անհայտ: Միեւնույն բովանդակությամբ վճռաբեկ բողոքը կարող է ընդունվել եւ չընդունվել վարույթ, եւ ոչ ոք չի կարող պատճառն իմանալ կամ Վճռաբեկ դատարանից բացատրություն պահանջել: Հետեւաբար, ամեն մարդ կարող է ենթադրել, որ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը որոշելու փուլում կարող են գործել կոռուպցիոն կամ այլ անօրինական մեխանիզմներ: Եթե Սահմանադրության մեջ նշվի, որ օրենքի միատեսակ կիրառությունը ապահովում է Վերաքննիչ դատարանը (ներկայում՝ Վճռաբեկ դատարանն է), ապա Վճռաբեկ դատարանի գոյության ամբողջ իմաստը կվերանա, եւ ոչ ոք չի էլ զգա դրա բացակայությունը: Ներկայիս ռեֆորմի հեղինակները, հավանաբար, իրենք էլ զգացել են Վճռաբեկ դատարանի գոյության անիմաստ լինելը, սակայն հստակ լուծում տալու՝ Վճռաբեկ դատարանի մասին հիշատակումները Սահմանադրությունից եւ օրենքներից վերացնելու փոխարեն ընտրել են կիսատ լուծում. ուզում են Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միացնել եւ ստեղծել Գերագույն դատարան՝ ԱՄՆ գերագույն դատարանի մոդելով: Սակայն այդպիսի առաջարկը որեւէ ռացիոնալ բացատրություն (բացի Սահմանադրական դատարանի մի քանի դատավորներից ազատվելու եւ Վճռաբեկ դատարանի առավել «լսող» դատավորներին աշխատանքով ապահովելու) գոյություն չունի:

Պարոն Ալումյան, օգտվելով առիթից, անդրադառնանք նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից Աննա Դանիբեկյանի դեմ դատական հայց ներկայացնելուն, ինչը բուռն քննարկման առարկա դարձավ: Ի վերջո, ի՞նչն է ընկած հայցի հիմքում:

Հայցը հարուցված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որը պատասխանատու է պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից պատճառված վնասների համար: Պատճառը ավելի քան պարզ է. դատավոր Դանիբեկյանը դռնբաց դատական նիստում հրապարակել է պարոն Քոչարյանի բժշկական գաղտնիքը հանդիսացող տեղեկություններ, ինչով խախտել է օրենքը եւ բարոյական վնաս պատճառել Ռոբերտ Քոչարյանին:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=119997&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ