«Լևոն 6-րդ Կիլիկիո արքա» պատմական պիեսն արդիական է, այն պետք է բեմին հանձնվի». Բյուրեղիկ Մնեյան

Արխիվ 16-20

Հայրենասիրական թեման համաշխարհային է ու հավերժական և մեծ մասամբ արտահայտվում է պատմական գործերում: Ցավոք, վերջին տարիներին համարյա լռել են այդ թեմաներով գործերը և թատրոններում հազվադեպ են բեմադրվումԽրախուսանքի է արժանի, երբ շարժում է նկատվում այդ ասպարեզում:

Վերջերս լույս է ընծայվել Երևանի Յանուս արտիստական թատրոնի հիմնադիր, բեմադրիչ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի «Երբ անցյալն է աղաղակում» պիեսների ժողովածուն, որի մեջ իր ուրույն տեղն ունի «Լևոն 6-րդ Կիլիկիո արքան» պատմական դրաման:

Երեք հարյուր տարի գոյություն ունեցող Կիլիկյան հայկական թագավորության վերջին թագավորներից է Լուսինյան տոհմի Լևոն 6-րդ հզորագույն արքան: Հանուն հայրենյաց նա անսալով թագապահական խորհրդի անդամներին, թողնում է Պետրոս 2-ի կողմից իրեն նվիրած կալվածքները Կիպրոսում, խաղաղ ապրելակերպը, բազմում է Կիլիկիո թափուր գահին` պաշտպանելու երկիրը այլոց հարձակումներից: Ինչպես ինքն է ասում. «Աստված է վկա, չեմ ձգտել արքայի կոչման, ձգտել եմ լինել պաշտպանը իմ հայրենիքի»:

Թատերական արվեստին անմնացորդ նվիրված դրամատուրգ Մոս-Մուշեղյանը ջանք չի խնայել, որ պատմական կերպարները պիեսում հնչեն իրենց գունագեղությամբ ու պատկերայնությամբ: Թագավորից բացի, իրենց հայրենասիրությամբ աչքի են զարնվում Մարիամ ծեր թագուհին, կոմսուհի Ռեմին, պարոն Վասիլը (թագապահական խորհրդի անդամներ), Պողոս Սսեցի կաթողիկոսը, Դարդելը, Լևոն արքայի կինը` Մարգարիտ թագուհին, որը աչքի է ընկնում իր խելամտությամբ ու բարեսրտությամբ:

Հետևելով հզոր արքայի ամեն մի քայլին, ականատես ենք լինում նրա հուզումնալից պահերին: Ընթերցողը բազմիցս առնչվում է թագավորի մարդկային բարձր հատկանիշների հետ, որը յուրահատուկ է մեծ մասամբ հայոց ազնվացեղ մարդկանց: Բարությունն ու զգացմունքային լինելը ցայտուն կերպով դրսևորվում է խորհրդի անդամներին դատապարտելու տեսարանում, արքայական գանձարանը դատարկ լինելու համար : Չնայած այդ մարդիկ մեղք չունեին, գանձարանը դատարկվել էր նախկին արքայի օրոք վարձկաններին վճարելու և զորքին կերակրելու համար:

Հուզումնալից է պահն այն, երբ արքան ամենքից աննկատ սրբում է արցունքները, թեկուզ ձևականորեն պետք է դատապարտի իր հավատարիմ մարդկանց, որպեսզի վտանգներից զերծ պահի Կիլիկյան Հայաստանը:

Աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած հայ ժողովրդի մեջ ուժեղ է հավատը և լատինասեր Լուսինյան արքան բացի լատինական ծեսով թագադրվելուց, օծվում է նաև հայկական ծեսով՝ Սուրբ Սոֆիա տաճարում, օրհնությամբ Պողոս Սսեցի կաթողիկոսի, որպեսզի ընդունելի լինի հայոց իշխանների ու ժողովրդի կողմից: Գեղեցիկ է նկարագրված օծման արարողությունը՝ «Հայր մեր» և Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքներով:

Թերթելով պիեսի էջերը, մեր առջև զարնվում է վիրավոր Լևոն արքան, ով խիզախորեն մարտնչել է մամլուքների դեմ: Վիրավոր վիճակով դարձյալ իրեն նետում է մարտի դաշտ, չանսալով ոչ ոքի հորդորներին, նույնիսկ` սպարապետի:

Մամլուքների դեմ պայքարի ընթացքում շատերն են ընկնում քաջածին հայերից, ընկնում են հերոսաբար: Սպարապետը իր կյանքի գնով փրկում է արքային, Զանգակ իշխանը քաջաբար զոհվում է` մարմնով փակելով ամրոցի գլխավոր դուռը:

Չնայած հայերի անձնազոհությանն ու խիզախությանը, եգիպտական մամլուքները պաշարում են Սիս մայրաքաղաքը: Հունվարից մինչև ապրիլ ամիսը դիմակայում են, հույս ունենալով, որ Կիպրոսի Պետրոս արքան ու Հռոմի պապը միացյալ զորքերով պետք է օգնության հասնեն: Անելանելի վիճակ է ստեղծվում պաշարվածների մոտայլևս անկարող են դիմակայել: Թագավորը ստիպված հանձնվում է, բայց հույսը չկորցնելով, որ մի օր Կիլիկիո թագավորությունը կրկին կհառնի և Սուրբ Սոֆիայի տաճարում կրկին կառկայծի աստվածային լույսը: Ընտանիքի , կաթողիկոսի և հայ մեծամեծների հետ գերևարվում են Կահիրե: Տարիներ հետո խոստովանահայր Դարդելի ջանքերով արքան ազատվում է գերությունից, մեկնում Եվրոպա և իր մահկանացուն կնքում Ֆրանսիայի Սենտ Օուեն պալատում: Վախճանվում է վերջին արքան իր հավատարիմ Դարդելի հետ տերունական աղոթքը ասելուց հետո, հույսով ու հավատով լցված, որ հայոց հողում հայոց դրոշը պիտի ծածանվի:

Ընկավ Կիլիկիան, կորցրեցինք բազում տարածքներ հայոց, ինչո՞ւ... Քանի որ, ինչպես ամբողջ պիեսում է խոսվում` ներքին դավադիրները գործում են: Արդիական է հնչում թեման և պետք է այն բեմին հանձնվիԱրդիական է, քանի որ հիմա էլ վխտում են դավադիրները և ուզում տապալել թավշյա հեղափոխությամբ ստեղծված մեր ժողովրդական պետությունը:

Ողջունում եմ դրամատուրգ Մոս-Մուշեղյանին և ցանկանում առավել հաջողություններ պատմական նորանոր գործեր ստեղծելու մեջ:

ՀՀ վաստակավոր արտիստ ԲՅՈՒՐԵՂԻԿ ՄՆԵՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=106955&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ