Ուսադիրը հարգող ոստիկանապետ ունենք.Արթիկցիները գնդապետ Ադամյանի մասին

Ապրիլի 16-ը ՀՀ-ում նշվում է որպես ոստիկանների մասնագիտական տոն։ Արթիկ համայնքի բնակիչները «Իրավունքի» հետ զրույցում տոնի առթիվ իրենց հիացմունքն ու շնորհակալություն էին հայտնում Արթիկ համայնքի Ոստիկանության պետ Հարություն Ադամյանին.«Համայնքը իսկապես զգում է, որ պաշտպանված է։ Բացի այդ պարոն Ադամյանի օրոք տեսանք օրինապաշտ ու հարգալից ոստիկանների, ովքեր իրապես քաղաքացու պաշտպան են»,-ասաց Արթիկի շուկայի մոտ կանգնած Արամ պապը։
Իսկ կողքի ընկերը հավելեց.«Փորձառու ոստիկան է մեր ոստիկանապետը, շարժուձեւից արդեն զգում ես, որ դիմացինդ իրոք ուսադիրը հարգող ոստիկանապետ է»։
https://iravunk.com/sim/?p=310614&l=am/