Լեվ Գրուպ-ի փաստաբաններին արգելված է մասնագիտանալ թմրամիջոցների գործերով ծառայություններ մատուցելու

Հարց փաստաբանին
Տարիներ առաջ սեփական այգուս ընկուզենիներն էի ջրում, ծառերից մեկի տակ ջուրը չէր լցվում, հոսում գնում էր։ Բահով մի փոքր փորեցի, տակից մի քանի օձի գլուխ երևացին։ Հարայ-հրոցս գցեցի, հարևանս զանգեց, երկու օձ բռնող եկան։ Հողը փորեցին, մեջից տասներեք հատ մեծ ու փոքր օձեր հանեցին։ Օձերին հանելուց հետո մի հատ մեծ պուտուկ, մի հատ էլ կաշվից պայուսակի պես բան հանեցին, բացեցին, մեջը գունավոր քարեր, ոսկի, իսկ այդ պայուսակի մեջ սպիտակ մեծ քարեր։ Դրանք էլ հավաքեցին, տարան, ասացին, որ հողի տակից հանած գանձերը քոնը չի, պետությանն է։
Հաջորդ օրը հարևանիս հետ գնացինք այդ մարդկանցից մեկին տեսանք,ասացինք՝ախպեր, բա մեզ ոչ մի բա՞ն։ Ասաց, ոնց որ լավ չես հասկացել, դա պետության սեփականությունն է, որ շատ դավադիտ անես, երեկ հողումդ կանեփի քոլեր տեսանք, քեզ կկալանավորենք։ Հարևանս հարցրեց, բա էդ ո՞նց է, որ գանձը պետությանն է, քոլը իմն է, եթե նույն տեղում են։ Պատասխանեց, թե լեզվիդ եք տալիս, երեկոյան ձեր ետևից օրգանը կգա։ Քոռ ու փոշման հետ դառանք, վախիցս տասը օր գնացի բաջանաղիս տուն։ Էս բաջանաղս էլ ժամանակին բանկում հերթապահ ոստիկան էր աշխատում, երբ իմացավ ինչն ինչոց է, խորհուրդ տվեց հանգիստ տեղս նստեմ։ Ասում է, նախկինում դատված ես, ոչ մեկ քեզ լուրջ չի ընդունի ու չի հավատա, գործ չունես։ Ամեն գիշեր երազիս էդ օձերն են գալիս, նայում աչքերիս, գլուխները տանում բերում են, տանում բերում են, քշում եմ, չեն գնում։ Մի խորհուրդ տվեք։
Պատասխան
Հարգելի քաղաքացուն պայմանական անվանենք Շմավոն։
Հարգելի Շմավոնին, իրավամբ, խաբել են։ Եթե խաբողը պետական մակարդակով է եղել, ինչը քիչ հավանական է, ուրեմն պետությունն է խաբել Շմավոնին, եթե ոչ, ապա տվյալ քաղաքացին շանտաժով ու խարդախությամբ տիրացել է Շմավոնի հարստությանը, քանի որ ներպետական օրենքով, իսկ դա քաղաքացիական օրենսգրքի 186 հոդվածն է, օրենսդիրը նախատեսում է, որ սեփական հողատարածքից հանված գանձի բացառիկ սեփականության իրավունքը պատկանում է տվյալ հողամասի սեփականատիրոջը, այսիննքն՝ Շմավոնին։ Այն դեպքում, երբ պարզվում է, որ գանձն իրենից ներկայացնում է պատմամշակույթային արժեք, ապա պետությունը պարտավոր է գանձի տիրոջը վճարել գանձի ամբողջ արժեքը։
Շմավոնին խորհուրդ եմ տալիս հայտարարություն տալ հանցագործության մասին։ Եթե Շմավոնն ունի վախեր, ապա կարող է դիմել փաստաբանի կամ պարտքի զիջում անել երրորդ անձի։
Ինչ վերաբերվում է իր սեփական այգում ենթադրյալ աճող թմրամիջոցներին, ապա, իրավամբ, իր այգում աճող արգելված թփերի պատասխանատուն ինքն է։ Դրանից ավել խորհուրդ ստանալու համար Շմավոնը կարող է դիմել այդ ոլորտի մասնագետ փաստաբանի, քանի որ Լեվ Գրուպ-ի փաստաբաններին արգելված է մասնագիտանալ թմրամիջոցների գործերով ծառայություններ մատուցելու։ Ավելին, հակված ենք օրենքի խստացմանը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

https://iravunk.com/sim/?p=305394&l=am/
15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ