Պարոն Քոչարյանը ցանկալի է հրապարակային ներողություն խնդրի. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Պաշտպանության հանձնաժողովի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրապարակային վիրավորեց ԱԺ-ն լուսաբանող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին։ Վերը նշյալի վերաբերյալ իրավական գնահատական ենք խնդրել հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանից, ով ընդգծեց.
_ Ակնհայտ է առերևույթ վիրավորանքի առկայությունը,ինչը գործող ներպետական օրենքով աղերս ունի լրագրողի պատվի ,արժանապատվության ,ինչու չէ ,նաև,գործարար համբավի հետ։
_ Ի՞նչ խորհուրդ կտաք լրագրողին։
_ Նախ արձանագրեմ ,որ միմյանց նկատմամբ ,կապված յուրաքանչյուրիս տրամադրությունից ,օրվա մեջ լինում են պահեր ,երբ հնարավոր է մեկմեկու վիրավորական արտահայտություններ արվեն,ձայն բարձացնեն և այլն,բայց հետո մի քաղցր ժպիտով,ծաղիկով ,քաղցրով կամ առանց դրա ներեղություն հայցես։ Պարոն Քոչարյանը ցանկալի է, քանի որ հրապարակային վիրավորել է հրապարակային ներողություն խնդրի և որպես ԱԺ պատգամավոր ,շատ կարևոր հանձնաժողովի նախագահ, օրինակ ցույց տա։ Եթե ոչ ,տվյալ լրագրողը կարող է իրավական հարթության վրա օգտվել իմ ծառայություններից, քանի որ ես չորրորդ իշխանության լավ բարեկամն եմ։