Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Լաթակիայի մի շարք քաղաքներ
Միջազգային
Համաձայն միանգամայն վստահելի աղբյուրի.
«Այսօր առավոտյան ռուսական զորքերը սկսել են տեղակայվել Սիրիայի ափամերձ Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայի շրջակայքում գտնվող քաղաքներում։ Սա ռուսական զորքերի առաջին բացազատումն է սիրիական հողում՝ երկու բազաներից դուրս՝ Բաշար Ասադի տապալումից հետո։
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Ալ-Քուբեյսիյա, Բահդարմո և Խիրբեթ ալ-Աշար քաղաքները։ Տեղակայումն իբր ուղղված է բազայի անվտանգության ամրապնդմանը և բազայի ներսում ապաստանած ավելի քան 7000 ալավիների վրա ճնշումը թուլացնելուն»:
Որոշ աղբյուրներ ակնարկում են, որ այդ մասին Պուտինը զգուշացրել է Սիրիայի ահավեկչական «ղեկավարությանը»՝ չփորձեք խանգարել կամ ահաբեկչական ուժերին այդ կողմեր ուղարկել:
https://iravunk.com/sim/?p=308607&l=am/