Պատերազմը հաղթած մեծ պապս մահացավ տուն վերադարձից երկու օր անց. Մխիթար Հայրապետյան

Արխիվ 16-20

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ մայրիկի երկու պապերը: Պատգամավորը նախ նշեց, որ, ցավոք, նրանցից որեւէ լուսանկար չի պահպանվել:

– Մայրիկիս` մորական կողմից պապիկը եղել է Բաբկեն Ներսեսյանը, բնակվել է Քարհատում (ներկայում` Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում), եղել է տեղի կոլտնտեսության նախագահը: Սերել է գրագետ, կիրթ ընտանիքից, որի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել հայաբնակ տարածքներում: Թեեւ ի պաշտոնե իրավունք է ունեցել ռազմաճակատ չմեկնելու ու իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելու, բայց կամավորությամբ մեկնել է ճակատ` հասնելով մինչեւ Գերմանիա: Շուրջ 200.000 հայորդիների նման մեծ պապս էլ պատերազմից չվերադարձավ. նրա հիշատակը հարգում ենք «Անհայտ զինվորի գերեզմանի» մոտ: Մայրիկիս մյուս պապիկը եղել է Հարությունով Վարդազարը, բնակվել է Գանձակում (այժմ` Ադրբեջանի` մեծությամբ երկրորդ քաղաքը, նախկինում` պատմական Հայաստանի Ուտիք նահանգում): Մասնակցել է պատերազմի ամբողջ ընթացքին, եղել վերջին փուլի ամենաարյունահեղ մարտերից մեկի` Բեռլինի ճակատամարտի մասնակիցը: Մարտական գործողություններից հետո` տունդարձի ճանապարհին, իր հրամանատարության տակ գտնվող զինվորների հետ արժանացել են հյուրասիրության գերմանական քաղաքներից մեկում: Զինվորներին հորդորել է չօգտվել ոչնչից` կասկածելով առատ ու ճոխ սեղանի հավանական թունավորված լինելու մասին: Որպես հրամանատար՝ առաջինն է փորձել սնունդը, եւ, որոշ ժամանակ անց տեսնելով, որ ոչինչ չի պատահում, թույլ է տվել նաեւ մյուսներին ուտել: Ժամանակը պիտի ցույց տար, սակայն, որ «հյուրասիրությունը», այնուամենայնիվ, թունավորված է եղել. Մեծ հայրենական պատերազմը հաղթած մեծ պապս մահացավ տուն վերադարձից երկու օր անց` թունավորումից: Մայրս պատմում է նաեւ, որ պապիկի մեդալներն իրենց տանը պահվում էին մեծ ճամպրուկի մեջ, ու փոքր հասակում իրենք երբեմն խաղում էին դրանցով` չհասկանալով իրական արժեքն ու ձեռքբերման գինը: Ադրբեջանում հակահայկական արշավների ու ջարդերի պատճառով ամեն ինչի հետ նաեւ մեդալներն են թողել-եկել Հայաստան: Մայիսի 9-ը, մեզ համար, ինչպես բոլոր հայ ընտանիքների, մեծ տոն է. նշում ենք ոչ միայն 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, այլ նաեւ, ոչ պակաս կարեւոր Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Առանց «Հարսանիք լեռներում» օպերացիայի, Շուշիի ազատագրման բեկումնային փուլի, այսօր այլ իրականության մեջ կապրեինք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Այս շարքի արդեն իսկ հրապարակված նյութերն են՝

Նրանք արյուն են թափել` նաեւ հանուն այսօրվա Հայաստանի. Արկադի Խաչատրյան
https://iravunk.com/news/108083

Գերմանացիների հետ դեմ առ դեմ կռիվ եմ տվել. Գեւորգ Պետրոսյան
https://iravunk.com/news/108581

Հպարտություն է, որ հայերն ունեցել են իրենց մեծ լուման Հայրենական պատերազմում. Միքայել Մանրիկյան
https://iravunk.com/news/107678

Մեր ընտանիքն ուղիղ կապ ունի Հայրենական մեծ պատերազմի հետ. Կոնստանտին Օրբելյան
https://iravunk.com/news/107773

Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն. Իրինա Ծատուրյան 
https://iravunk.com/news/108365

Օկուպացիայի պայմաններում հայրս էյֆելյան աշտարակի վրա բարձրացրել է ֆրանսիայի դրոշը. Մադլեն Ասրյան 
https://iravunk.com/news/108109

Մոր տված պատգամը պահեց նրան, ու հայրս մեծ հաղթանակը դիմավորեց Բեռլինում. Արմեն Ներսիսյան
https://iravunk.com/news/107999

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին