o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն. Իրինա Ծատուրյան

29.03.2020 00:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն. Իրինա Ծատուրյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հարազատները:

Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողները այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Արմեն Աշոտյան

Նախ ողջունում եմ այս նախաձեռնությունը, շատ կարեւոր է հիշել ընտանեկան պատմությունը, որոնք երբեք չեն էլ մոռացվում: Մայրս` Կիռա Ալեքսանդրովնա Լեւշենկոն, Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովորում էր Լենինգրադի ավիացիոն ինստիտուտում եւ ռազմական շրջափակման ժամանակ 24 տարեկանում մնացել է այնտեղ: Պատմում էր, որ մինչեւ Լենինգրադի շրջափակումը, իրենց տանում էին հակատանկային խրամատներ փորելու, եւ գերմանացիները թռուցիկներ էին ինքնաթիռներից գցում` ռուսերեն տեքստերով, որը հիմա չեմ բարձրաձայնի: Որպես ուսանողուհի` նա ստանում էր 125 գրամ հաց եւ պատմում էր, թե ինչպես է նրանից մի տղա հացը գողացել ու տեղում տարել բերանն ու կերել: Տարբեր մարդկանց միջնորդությամբ, իր հորեղբոր կնոջ շնորհիվ, որը պահպանել էր մեծ գործարար ու գլխավոր ինժեներ իր լուսահոգի ամուսնու քարտը, մայրս առաջին ձմեռը չէր մահացել, հետո ավելի թեթեւացել էր վիճակը, մինչեւ կամաց-կամաց սկսել էին տարհանել: 1941-42 թթ.-ի ամենածանր շրջանը` աշուն, ձմեռ, գարուն, նա անցկացրել էր շրջափակման մեջ:

Արմեն Դարբինյանը 2018թ․-ի՞ն էր սխալ՝ Նիկոլ գովերգելով, թե՞ հիմա՝ հայհոյելով

Լուսանկարում` հոգեբանի ծնողներն են` Կիռա Լեւշենկոն եւ Ալեքսանդր Ծատուրյանը

1945 թվականին արդեն կրթությունը ստացած` նրան պրակտիկայի էին ուղարկել Հայաստան, որտեղ էլ ծանոթացել էր հայրիկիս` Ալեքսանդր Ծատուրյանի հետ: Ի դեպ, պատերազմի տարիներին հայրս էլ, որպես բժշկական ինստիտուտի ուսանող, աշխատում էր մեր հոսպիտալներից մեկում. բուժեղբոր կարգավիճակում օգնում էր հիվանդներին: Այդպես մայրս ոչ մի անգամ այլեւս չուզեց Հայաստանից գնալ, 90-ականների ծանր տարիներին մեզ ասում էին` ինչո՞ւ չեք գնում Ռուսաստան, չէ որ մորս համար քաղաքացիություն ստանալը բարդ չէր լինի, բայց նա ասում էր. «Հայի մի եղունգը չեմ փոխի որեւէ մեկ այլ ազգի հետ»: 90-ականներին, երբ բոլորս ասում էինք, որ Հայաստանը շրջափակման մեջ է, մայրս ասում էր` ախր, ինչպե՞ս կարելի է սա շրջափակում համարել, որովհետեւ Լենինգրադի շրջափակումն ահավոր արհավիրք էր եւ կարելի էր համեմատել միմիայն կոտորածների ու ջարդերի հետ: Նա մինչեւ վերջ ապրեց Հայաստանում ու մահացավ 90-ը դեռ չբոլորած:

Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան

Լուսանկարում` հոգեբանի մորաքույրն է՝ Նինա Ալեքսանդրովնան

Մեր ընտանիքի շատ անդամներն են մասնակից եղել Հայրենական մեծ պատերազմին: Երբ մայրս եղել է Լենինգրադի շրջափակման մեջ, մորաքույրս` Նինա Լեւշենկոն, կամավոր գնացել է ռազմաճակատ եւ հայտնվել գերության մեջ գերմանացիների մոտ: Բավական երկար գերությունից հետո նա ազատվել է, բայց, ըստ երեւույթին, արդեն առողջությունը կորցրել էր եւ դժբախտաբար մահացել 1949 թվականին` 24 տարեկանում` թողնելով իր երեխային առանց մայր: Նաեւ ունեցել եմ հորեղբայր` Արտուշ Ծատուրյանը, որը եղել է Հայրենական մեծ պատերազմի անհայտ կորածների շարքում: Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն: 70-ականներից հետո` ԱՄՆ որոշ նահանգներում էին հայտվում գերմանական գերությունից փախածները, մերոնք հույս ունեին, որ հորեղբայրս էլ այդ շարքում կլիներ: Շատերը Խորհրդային Միություն չէին վերադառնում, որովհետեւ գերությունից հետո` հայտնվում էին սիբիրան ճամբարներում ու նախընտրում էին գնալ դեպի Արեւելք եւ հասնում մինչեւ ԱՄՆ: Բայց այդպես էլ սեւ թղթից բացի, նրանից ոչ մի հուշ չմնաց:

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА