o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ընտանիքն ուղիղ կապ ունի Հայրենական մեծ պատերազմի հետ». Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

21.03.2020 14:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Մեր ընտանիքն ուղիղ կապ ունի Հայրենական մեծ պատերազմի հետ». Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական հայացքների տարբերակման, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները:

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմը կտա ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ. Yerevan.Today

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հայրը՝ Հարի Օրբելյանը եւ մայրը՝ Վերա Իվանովնա Վոզնեսենսկայա-Օրբելյանը եւս Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն են ունեցել:

- Իմ հայրը Կարմիր բանակում է կռվել, նա 4 տարի եղել է գերմանական ճամբարում, այնպես որ մեր ընտանիքը ուղիղ կապ ունի ե՛ւ պատերազմի, ե՛ւ հաղթանակի հետ: Իմ հորեղբայրը` Կ. Օրբելյանը, թեպետ այդ ժամանակ երիտասարդ է եղել, նվագել է Հայաստանի էստրադային նվագախմբում` Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ: Այդ ամենը հիշողություններ են, հայրս պարզապես պատմել է ինձ: Իսկ մայրս` գերմանացիները նրան գերի են վերցրել Խարկովից, ապագա երիտասարդ մասնագետ, որը աշխատել է գերմանական ճամբարում, որտեղ եղել են ե՛ւ ուկրաինացիներ, ե՛ւ ռուսներ, ե՛ւ հայեր ու պատերազմից հետո նա հայտնվել է հայկական ճամբարում: Հենց այդտեղ էլ ծանոթացել է հայրիկիս հետ: Այնպես որ, այդ հարաբերություններից ես շահել եմ` պատերազմը ինձ օգնեց ծնվել: Իրենց ողջ կյանքում ծնողներս այս պատերազմը վերապրել են ու ինձ պատմել այդ ամենի մասին: Ինչն էլ եղավ պատճառ, որ ես իմ նախագիծը սկսեմ Դմիտրի Խվորոստովսկու հետ` Հայրենական մեծ պատերազմի 60-ամյակին, 65-ամյակին եւ 70-ամյակին: Այդ ժամանակ, 2015 թվականի մայիսի 9-ին Խվորոստովսկու հետ Հայաստան եկանք համերգով` օպերային թատրոնում: Կարծում եմ`  75-ամյակին եւս ինչ-որ հետաքրքիր նախագիծ կմտածենք:

Ապրիլյան մարտական գործողությունները չպետք է շահարկվեն որեւէ նպատակով. Հրանտ Սարկիսով

- Իսկ որտե՞ղ են ամփոփված Ձեր ծնողների աճյունները:

- Հուղարկավորված են Կալիֆորնիայում, իսկ հորեղբայրս, որը ցավոք մահացավ հենց ապրիլի 24-ին` 2014 թվականի, կյանքին հրաժեշտ տվեց Գլենդելում, բայց մենք նրա աճյունը տեղափոխեցինք Հայաստան եւ ամփոփեցինք Կոմիտասի անվան պանթեոնում:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Կ. Օրբելյանի հետ զրույցի տեսագրությունն ամբողջությամբ դիտեք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА