o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հպարտություն է, որ հայերն ունեցել են իրենց մեծ լուման Հայրենական պատերազմում»

20.03.2020 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Հպարտություն է, որ հայերն ունեցել են իրենց մեծ լուման Հայրենական պատերազմում»

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական հայացքների տարբերակման, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ մորական պապը:

Պատերազմը հաղթած մեծ պապս մահացավ տուն վերադարձից երկու օր անց. Մխիթար Հայրապետյան

Պապս` Մարգարյան Միտուշը, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին եւ վիրավորում է ստացել, եթե չեմ սխալվում, Լեհաստանի տարածքում մարտերի ժամանակ: Թե կոնկրետ որ քաղաքում, հիմա դժվարանում եմ ասել: Բայց վիրավորումից հետո նա վերադարձել է հայրենիք եւ ազատվել հետագա ծառայությունից` միեւնույն ժամանակ, շարունակելով ծառայել իր ժողովրդին հոսպիտալում: Նա երկար տարիներ աշխատել է Օրբելի փողոցում գտնվող ռուսական հոսպիտալում` մինչեւ հոսպիտալի փակվելը եւ իր կյանքի վերջը: Այնպես զուգադիպեց, որ այդ հոսպիտալի փակվելուց հետո` ինքն էլ մահացավ, կարծես, իր ամբողջ կյանքն էր ներդրել այդ ռուսական հոսպիտալումՊետք է հասկանանք, որ Հայրենական պատերազմում մեր պապերի մասնակցության շնորհիվ է, որ նաեւ ունենք այսօր մեր փոքրիկ Հայաստանը: Մենք վեհ ազգ ենք, ունեցել ենք մարշալներ եւ գեներալներ: Եվ ես հպարտ եմ ոչ միայն իմ պապիկի, այլ ընդհանրապես` հպարտություն է ինձ համար, որ հայերն ունեցել են իրենց մեծ լուման Մեծ հայրենական պատերազմի ժամանակ: Իսկ դրա վառ ապացույցները մեր հերոս գեներալներն են, մարշալները:

9 երեխա ուզում է Իսրայելից վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. Արմեն Աշոտյան

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА