o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մոր տված պատգամը պահեց նրան, ու հայրս մեծ հաղթանակը դիմավորեց Բեռլինում»

24.03.2020 21:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Մոր տված պատգամը պահեց նրան, ու հայրս մեծ հաղթանակը դիմավորեց Բեռլինում»

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ  հոգեթերապեւտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հայրը` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԼԱՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞. Արմեն Աշոտյան

Երբ պատերազմը սկսվում է, հայրս արդեն բանակում է լինում: Նա եղել է սանինստրուկտոր, որը վիրավորներին էր հանում ռազմադաշտից: Եղել է մի քանի երկրների բանակներում, այդ թվում` Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու հասել մինչեւ Բեռլին: Մեծ հաղթանակը դիմավորել է հենց Բեռլինում: Հայրս պատմում էր, որ Բեռլինի գրավման ժամանակ` հենց մայիսի 9-ին, ինչքա՜ն զինվորներ են մահացել, որովհետեւ, իբրեւ փոքրիկ խաղալիք, ականներ էին դրված խանութներում, ու բոլորը, որպես ռազմի մարդ, հաղթանակած զինվորներ, գնում էին օգտվելու այդ խանութներից եւ մահանում հենց պատերազմի վերջին օրը: Ասում էր` միշտ հիշել է մոր պատգամը` գոհ եղիր, որ ողջ ես, սա է կարեւորը: Եվ միգուցե հենց մոր պատգամն էլ պահպանել է իրեն, որովհետեւ հաղթանակած զինվորի գայթակղությունը` տեսնելով եվրոպական երկրների խանութներում ապրանքներ, բավական մեծ է եղել: Ասում էր, որ մարդիկ գնում էին եւ տեսնում, որ պայթում են, բայց, միեւնույնն է, ենթարկվում էին այդ գայթակղությանը: Նաեւ պատմում էր, որ բուռն մարտերի ժամանակ, երբ հրետանին հրետակոծվում էր, ամբողջ երկինքն ու երկիրը ցնցվում էր: Ծանր մարտերին առաջնագծում բժիշկ լինելն ինչ է, ավելի հասկացա, երբ ինքս խաղաղ պայմաններում երկու տարի, որպես զինվորական բժիշկ, ծառայեցի: Պատկերացնում եմ, թե ինչքան բարդ է եղել այդ տարիներին: Ընդհանուր առմամբ` հայրս 7 տարի ծառայել է, իսկ պատերազմից հետո` ընդունվել բժշկական համալսարան, որպեսզի բժիշկ դառնա: 37 տարեկանում սովորել եւ ավարտել է 18 տարեկանների հետ: Ապրել է մինչեւ 1996 թիվը եւ անգամ այդ տարիքում աշխատել որպես բժիշկ: Բազմիցս մասնակցել է իրենց դիվիզիայից ողջ մնացած մարտական ընկերների հանդիպումներին, ինքս էլ եմ հիշում այդ հանդիպումները: Հայրս բազմաթիվ մեդալներ եւ շքանշաններ ուներ, անգամ «Կարմիր աստղի» շքանշանակիր էր, որը ստացել էր խիզախության համար: Սրբությամբ պահում եմ այն եւ շատ սիրում եմ պատերազմի մասին ֆիլմերը, որովհետեւ դրանք ինձ հիշեցնում են հորս անցած ուղինԱյսօր շատ ցավալի է, որ կորցնում ենք հերոսի գաղափարը, որը միշտ եղել է թե՛ խորհրդային տարիներին, թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ: Հերոսների եւ նրանց հերոսության մասին միշտ պետք է խոսել, ֆիլմեր նկարահանել, որովհետեւ հերոսական ոգին պետք է միշտ լինի: Այս առումով շատ ողջունելի է «Իրավունք» թերթի նախաձեռնությունը:

Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА