Կիսագրագետ տղերք են, էլի, թողեք, թող իրենց «փյուրռանգի» թեյը խմեն.Վարդան Ոսկանյան
ՀասարակությունԻրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ընդամենը երկու գրառում, և արհեստածին Ադրբեջանի Գիտությունների ակադեմիա կոչեցյալի Կովկասագիտության ինստիտուտի հայագիտության բաժինը և նույն «հիմնարկի» Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտը իրենց ողջ «ներուժով», իբր, հակադարձում են նվաստիս։
Զարմանում եմ, թե Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սրանց ինչի՞ համար է ասպարեզ նետել։ Կիսագրագետ տղերք են, էլի, թողեք, թող իրենց «փյուրռանգի» (ադրբեջաներենում պարսկերենից փոխառյալ բառ է՝ «մուգ») թեյը խմեն: