Որեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանին Որ այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ Շարմազանով Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ Նիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջ Բանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. Բալասանյան Սարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ) Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ Բոզոյան ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Պետք չէ սփյուռքահայի վրա գիծ քաշել եւ այնպես վարվել, որ հիասթափված հեռանա հայությունից. Այնթապլեան Չեմ պատրաստվում հանդուրժել… կռվել եմ եվ շարունակելու եմ կռվել. Վահագն (Vaag7777)

Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ քաղաքագետ

Հասարակություն

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը դեմ է դուրս եկել տարածաշրջանի բոլոր երկրներին՝  հարաբերություններ հաստատելով Արևմուտքի հետ, արտաքին քաղաքական կուրս փոխելով դեպի Արևմուտք։  Հասկանալով, որ այս իրավիճակում Հայաստանը տարածաշրջանում միայնակ է մնացել փորձում է իրավիճակի սրման միջոցով լրացուցիչ զիջումներ պարտադրել հայկական պետությանը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանում ադրբեջանական կողմի սադրանքներին։

«Այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է․ իրենք քանի օր շարունակ քննադատում էին երեկ տեղի ուենցած Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն - Բլինկեն հանդիպումը։ Հիմա էլ տեսնելով, որ այդ քննադատությունների ալիքը ուղղվել է նաև Հայաստանին Ռուսաստանի, Թուրքիայի նաև Իրանի կողմից, Ադրբեջանը հարմար պահ է գտել ևս մեկ անգամ ուժի միջոցով մեզ ինչ-որ բաներ պարտադրելու, ինչ-որ զիջումներ կորզելու»,- կարծիք հայտնեց բանախոսը։

Դիտարկմանը՝ հանդիպումից առաջ դեռևս կային մեղադրանքներ, թե հայկական կողմը կուտակումներ է անում, զինվում է և այլն, դա ինչով էր պայմանավորված, Մելիք-Շահնազարյանը նշեց, որ մեղադրանքներն էլ էին Բրյուսելյան հանդիպման ֆոնին․

«Այսինքն անընդհատ խոսք էր գնում այն մասին, որ երկիրը  դեպի Արևմուտք տանելը հակամարտություն է բերելու տարածաշրջան և Ադրբեջանը հիմա այդ գնահատականները փորձում է ի ցույց դնել՝ լարվածության մեղքը բարդելով և ՛հայկական կողմի, և՛ Արևմուտքի վրա, որոնք իբրև թե այնպես են զինում Հայաստանը, որ եթե հիմա դեմը չառնվի, ուրեմն ամբողջ տարածաշրջանում մեծ պատերազմ է սկսվելու»,- ասաց նա։

Քաղաքագետն ընդգծեց, որ այսեղ հասկանալի է, որ հիմնական պայքարը Հայաստանի տարածքով թուրքական միջանցք ստեղծելու համար է․ 

«Ռուսաստանը ցանկանում է, որ դա լինի իր վերահսկողության տակ, թուրք-ադրբեջանական դաշինքը վերահսկողություն ընդհանրապես չի ցանկանում տեսնել, Արևմուտքն էլ իր վերահսկողության մեխանիզմներն է փորձում հաստատել։ Այս տեսակետից, հիմա երբ  մտերմանում են Հայաստանի իշխանությունների հարաբերություններն Արևմուտքի հետ, կա մտավախություն և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում, և՛ Ռուսաստանում, որ կարող է այդ միջանցք կոչվածը հայտնվի արևմտյան վերահսկողության տակ։ Հիմա դրա դեմ է պայքար գնում»։

Ի՞նչ եք կարծում, արդյոք, Բրյուսելյան հանդիպմանն այդպիսի էական պայմանավորվածություն ձեռք բերվել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը կամ տարածաշրջանի այլ պետությունները ակնարկներ են անում, թե վեկտոր ենք փոխում, նա պատասխանեց․

«Սկսենք նրանից որ մամլո հաղորդագրության մեջ տարածվածը կարող է լիարժեք չարտահայտել իրական պայմանավորվածությունների մասշտաբները, այսինքն ինչ-որ բան հայտարարում են բայց գործընթացը խորքային շատ ավելի մեծ հեռանկարներ ու հեռուն գնացող նպատակներ է իր մեջ պարունակում։

Վստահ եմ դրա մասին մենք կտեսնենք առաջիկա զարգացումներին և կհասկանանք՝ էլ ինչ են խոսել, որը չի հայտարարվել։ Բայց այն ինչ-որ կա մամուլում, դա ամբողջը չէ և, բնականաբար, մեր հարևան երկրները գիտեն, որ դա չէ ամբողջը իրենք բոլորն աշխատում են, տեղեկացված են և այս իմաստով, ավելի քան համոզված եմ, որ մտահոգվելու տեղ իրականում ունեն իրենց շահերի տեսակետից ելնելով»։

Քաղաքագետի խոսքով՝ մյուս կողմից էլ հիմա պարզ ցույց է տրվում մեր ժողովրդին, ընդ որում նաև Արևմուտքի կողմից, որ անվտանգային երաշխիքներ ամեն դեպքում մեզ չեն տրվելու։

«Այսինքն այն ինչ տարածվեց մամուլում ուղերձ էր ժողովրդին, որ մենք այսքանն ենք պատրաստ անել մնացածն ինչ կլինի արդեն տեղի խնդիրներն են։  Ուստի մենք հիմա գնում ենք դեպի Արևմուտք առանց հստակ անվտանգության երաշխիքների, իսկ այն որ Ադրբեջանը տեսնում է, որ այդ անվտագնության երաշխիքները չկան Արևմուտքի կողմից, նաև տեսնում է դժգոհություն Ռուսաստանի կողմից  Հայաստանի հանդեպ, բնականարար, առիթից փորձում է օգտվել՝ ինչ-որ նոր բաներ կորզելու, դիրքերն ավելի ամրապնդելու համար»,- շեշտեց Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես, կրակ է բացվել.

Ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Նյութի աղբյուր` https://www.tert.am/am/news/2024/04/06/hrant-melik/4104986



Որեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանինՈր այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ ՇարմազանովՀայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆՆիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջԲանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. ԲալասանյանՍարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ)Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ ԲոզոյանՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՊետք չէ սփյուռքահայի վրա գիծ քաշել եւ այնպես վարվել, որ հիասթափված հեռանա հայությունից. ԱյնթապլեանՉեմ պատրաստվում հանդուրժել… կռվել եմ եվ շարունակելու եմ կռվել. Վահագն (Vaag7777)Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, չկա այլ տարբերակ. Արմեն ԱլավերդյանԵս երկրի ղեկավար եմ տեսնում Բագրատ սրբազանին. Արթուր ՂազարյանԲագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտենԶորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՌուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլՍրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմիԻշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. ՓաշինյանԱդրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըՏիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասինԶարմանքԼինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրըՄահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր էՀորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցըԱյսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ ՍրբազանԱյնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ ՍրբազանՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմԱռինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ էՍլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարությունՓաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անելԴեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք. Անդրե
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода