Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Խերարդո Սեաոնեն հայտարարել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը այլ թիմ չի տեղափոխվի.
«Հրանտ-Լեոնը մեկ քայլով մոտեցել է հիմնական կազմին։ Թե որքան խաղաժամանակ կստանա, կախված է մարզումների ընթացքում նրա ցուցադրած արդյունքներից»,- շվեյցարացի մասնագետի խոսքը մեջբերում է Gladbach LIVE-ը։
20-ամյա Ռանոսը 2023 թվականի ամռանն է Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմից տեղափոխվել գերմանական ակումբ՝ կնքելով չորս տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել մեկ գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում։