ԿՅԱՆՔԻՑ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ԲԱԳՐԱՏ ԲՈՒՌՆԱԶՅԱՆԸ
ՍպորտԴեկտեմբերի 18-ին, երկրային կյանքից անժամանակ հեռացել է անվանի մարզիկ, թենիսիստ, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, լեգենդար մարզիկ, վաստակաշատ մարզիչ, հայկական սպորտի մեծ երախտավոր, «Դյուցազնագիրք դյուցազունների» ասոցիացիայի ՀԿ անդամ ԲԱԳՐԱՏ ԲՈՒՌՆԱԶՅԱՆԸ։ Նրա գործն ու անունը անմար կմնա հայկական սպորտի պատմության մեջ։ Հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 19֊ին, ժամը 17։00֊ից, Նոր ֊Նորքի 2֊րդ զանգված Գյուրջինյան 10/1,հուղարկավորությունը դեկտեմբերի 20֊ին, ժամը 13։00֊ին, նույն վայրից։
Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին, սաներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ