Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ էր, երբ խաղում էին Մխիթարյանը, Մովսիսյանը...Տիկնիզյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Match TV-իի հետ զրույցում անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի.
«Հայաստանի հավաքականի խաղերը փոխհատուցում են Ռուսաստանի համար եվրագավաթների պակասը: Սա ինձ համար շատ բան է նշանակում: Ես զգում եմ, որ աճում եմ»:
-Սա ամենաուժե՞ղ Հայաստանի հավաքականն է, որը կարող եք հիշել։
-Հավանաբար, ոչ։ Ավելի ուժեղ էր, երբ խաղում էին Մխիթարյանը, Մովսիսյանը, Յուրչենկոն, Բերեզովսկին։ Այդ սերունդը բարձրակարգ էր։ Մխիթարյանն ինձ համար լավ մարդու օրինակ է։