Iravunk.com | Պայթյունի մասին ահազանգն անգամ չկարողացավ խանգարել, որպեսզի Մոսկվայում նշվի Հայոց բանակի օրը
Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ 30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան

Պայթյունի մասին ահազանգն անգամ չկարողացավ խանգարել, որպեսզի Մոսկվայում նշվի Հայոց բանակի օրը

Մշակութային

Վերջապես Մոսկվայում կայացավ «Նժդեհ» հայկական ազգային պարերի դպրոցի «Իմ անունն է պայքար»՝ Հայոց բանակին նվիրված համերգը: Հիշեցնենք, որ կեղծ ահազանգ էր եղել, թե իբր դահլիճում, որտեղ պետք է կայանար համերգը, պայթուցիչ է տեղադրված: Համացանցում այս փաստը դարձել էր լայն քննարկման թեմա եւ շահարկվում էր Նժդեհի կերպարի եւ այս հարցում Ռուսաստանի ոչ բարյացակամ վերաբերմունքի համատեքստում: Նժդեհյան պարային խմբի գործունեության եւ տեղի ունեցած միջադեպի իրականության մասին «Իրավունքը» զրուցել է «Նժդեհ» հայկական ազգային պարերի դպրոցի գեղարվեստական ղեկավար ԱՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Պարոն Պողոսյան, ի՞նչ է տեղի ունեցել իրականում, եւ ինչպե՞ս տարածվեցին լուրեր, թե համերգասրահում պայթուցիչ է եղել տեղադրված:

— Պատրաստվում էինք Հայոց բանակին նվիրված համերգն անցկացնել Մոսկվայի «Իզմայլովո» համերգային դահլիճում: Հանկարծ զանգ եկավ, որ դահլիճում պայթուցիչ կա: Դահլիճի ղեկավարությունն էլ ասաց՝ ազատենք տարածքը, ոստիկանները գալու են ստուգեն: Ոստիկանները եկան ստուգեցին ու ոչինչ չգտան: Չթողեցին, որ մենք մտնենք այդտեղ եւ անցկացնենք մեր միջոցառումն` ասելով, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել: Ժամանակ ձգձգեցին…

— Միգուցե դա արել էին անվտանգության ապահովության համա՞ր: Կարող է լավ ստուգած չլինեին, կրկնակի են ստուգել: Չէ՞ որ Մոսկվայում շատ են ադրբեջանցիները…

— Ոստիկանները շներով ստուգեցին, ասացին` ոչ մի բան չկա: Դա տեւեց մոտ երեք ժամ: Ինձ չի թվում, որ երեք ժամվա մեջ չկարողացան դահլիճը ստուգել: Ստուգեցին, ասացին՝ ոչինչ չկա: Ես էլ ասացի` գոնե կրճատած  ծրագրով ելույթ ունենանք: Ադմինիստրացիան ասաց` հարցնեմ, պատասխան կտամ: Այդ ընթացքում մեր աղջիկներից մեկը լսել էր, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցներից մեկը հարցնում՝ ի՞նչ ենք անելու, մյուս ոստիկանության աշխատակիցն ասում է` պետք է ստիպված էլի ստուգենք: Ու մոտեցան, ասացին, որ էլի պետք է ստուգումներ անեն, ինչը մոտավորապես երկու ժամ կտեւի: Ես հասկացա, որ ժամանակ են ձգձգում, որ մեր ելույթը չլինի: Եվ սրահում պայթուցիչ էին փնտրում: Զուգահեռ ես էի բարձրացել դահլիճի երկրորդ հարկ, որտեղ սրճարանը բաց էր եւ մարդաշատ. հարցազրույց էին անցկացնում, դահլիճի աշխատողները դուրս չէին եկել: Եթե նման ահազանգ լիներ, պետք է ողջ տարածքը փակեին, բայց այդպես չարեցին: Մի այսպիսի տարօրինակ վիճակ էր: Հետո իմացանք, որ «Իզմայլովո» համերգային դահլիճի իսկական տերերը ադրբեջանցիներ են: Ես չգիտեի, որ իրական տերերն ադրբեջանցիներ են, քանի որ պայամանգիր կնքելիս ռուսական ազգանուններ էին: Եթե իմանայի, իհարկե, չէինք վարձակալի այդ դահլիճը: Այդ ընթացքում՝ հունվարի 29-ին, մեզ օգնում էին Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը, Ռուսաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանը եւ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

— Այսինքն՝ իրականում այս ամենի հետեւում ադրբեջանցինե՞րն էին կանգնած:

— Ինձ թվում է՝ այո… Հիմա այս հարցով զբաղվում են, բայց ասում են՝ դժվար կլինի գտնել ահազանգողին, որովհետեւ հեռախոսի համարը չգիտես թե որտեղից է եւ ում անունով է: Մենք այդ հարցով զբաղվում ենք:

— Չնայած այդ ամենին՝ համերգը տեղի ունեցավ, կմանրամասնե՞ք:

— Մենք, երբ առավոտյան գնացինք «Իզմայլովո» դահլիճի ղեկավարության հետ հանդիպման, որ քննարկենք մեր համերգի հարցերը, ասացին՝ իբր իրենք մեղավոր չեն, իրենցից չէր կախված: Ահազանգ եղավ, եւ իրենք պարտավոր էին մարդկանց տարհանել եւ ստուգումներ անցկացնել: Հետո հասկացնում էին, թե դուք մտածեք՝ ով կարող էր անել: Դահլիճի վարձի 75 տոկոսի գումարը մեզ հետ վերադարձրին, իսկ 25 տոկոսը մնաց իրենց: Պայմանագիրը չեղարկվեց: Վարձեցինք ուրիշ դահլիճ: Ժողովրդին թաքուն գրեցինք, որ չիմանան, դեպքը չկրկնվի: «Իզմայլովոն» 920 տեղանոց դահլիճ էր: Իսկ մենք արդեն մոտավորապես 800 տոմս վաճառել էինք: Մյուս դահլիճը, որտեղ վերջապես տեղի ունեցավ մեր համերգը, 450 տեղանոց էր: Բայց չնայած այդ ամենին` ժողովուրդը հավաքվեց, եւ համերգն արդեն կայացավ հունվարի 31-ին: Բոլորը գոհ էին: Դա մեր հաղթանակն էր:

— Մոսկվայում գործող «Նժդեհ» հայկական ազգային դպրոցն ի՞նչ ճանապարհ է անցել :

— «Նժդեհ» հայկական ազգային դպրոցը Մոսկվա քաղաքում իր գործունեությունը սկսել է 2017 թվականի նոյեմբերի 17-ից իմ, ընկերոջս՝ Մուշեղ Գրիգորյանի եւ ըներոջս քրոջ՝ Լիլիթ Գրիգորյանի ջանքերով: Հետո կանչել ենք մեր ընկերներին, պատրաստվել ենք մի քանի ամիս, ու տեղի է ունեցել դպրոցի բացման արարողությունը: «Նժդեհ» անվանելու հիմքում ընկած էր մեր ինքնությունն ու մշակույթը պահպանելու գաղափարախոսությունը: Մենք պատրաստ ենք մեր ժողովրդին մատուցելու մեր հայկական ազգային մշակույթը՝ չխառնելով ուրիշ երկրների մշակույթի հետ, որովհետեւ մեր հայկական մշակույթն ունի շատ մեծ գաղափարական իմաստ: Մեր պարերի մեջ կա ազգային գաղափարի փիլիսոփայությունը: Ամեն մի պարի անունն ունի իր իմաստը: Մենք ուզում ենք ցուցադրել, բացատրել ու ծանոթացնել մեր մշակույթը ուրիշ երկրների ժողովրդին:

— Ինչպիսի՞ն է հաճախելիությունը, տարիքային սահմանափակում կա՞:

— Ունենք ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի խումբ: Տարվա կտրվածքով՝ ամենաքիչը 50-60 աշակերտ ունենք: 7-12 տարեկան փոքրերի խումբն է: Նաեւ 12 տարեկանից բարձր, անգամ 50-60 տարեկան մարդիկ են մեր դպրոց հաճախում: Նույնիսկ ռուսներն են ընտանիքով գալիս մեզ մոտ՝ հայ ազգային պար սովորելու:

— Այսինքն՝ ռուսը ազգային պա՞ր է պարում Ձեր դպրոցում:

— Այո, նույնիսկ եղել է դեպք, որ հայերից լավ են պարել:

— Հյուրախաղեր, համերգային ծրագրեր շա՞տ եք ունենում:

— Այո, մենք մասնակցում ենք Ռուսաստանի փառատոներին, բարեգործական համերգներին: Տարբեր միջոցառումների ժամանակ եկեղեցու բակերում, դահլիճում ենք պարել: Համագործակցում ենք նաեւ Մոսկվայի Հայկական դեսպանատան հետ: Ռուսաստանյան փառատոներին՝ «Красная горка», «Достояние России», «Лидеры России» առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի մրցանակակիր ենք: Մասնակցել ենք նաեւ Ռուսաստանի հայերի միության միջոցառումներին: Անցկացնում ենք անվճար վարպետության դասեր: 2022թ.-ի մայիսի 28-ին կայացավ մեր առաջին մենահամերգը՝ նվիրված Սարդարապատին: Այս անգամ էլ մեր համերգը նվիրված էր Հայոց բանակին: Առաջին անգամ չստացվեց, նախատեսել էինք հունվարի 29-ին, բայց կայացավ 31-ին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

 



Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода