Կոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. Պողոսյան
Ներքաղաքական«Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը։ Ես, որպես հայ, Մայիսի 9-ին կլինեմ Երեւանում։ Կոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` իրենց ֆիզիկական ու մտավոր կարողություններով սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը», - գրել է ռուսաստանաբնակ քաղաքագետ ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ։