Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել
Ներքաղաքական«Այսօր իմ լավ ընկեր Արագած Ախոյանին մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ արցապցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն: Բնականաբար, ես այդ մտքի հետ համաձայն եմ։ Խնդրում եմ՝ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը եւ Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե ես եւ թե պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում։ Այժմ այսքանը», - գրել է փաստաբան ԲԵՆԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ: