Ներգաղթյալը խոստովանել Է, որ հրկիզել է XV դարի տաճարը Ֆրանսիայում
Արխիվ 16-20Ռուանդացի տղամարդը խոստովանել է, որ հրկիզել է Ֆրանսիայի Նանտ քաղաքում գտնվող XV-րդ դարի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը ։
Հրդեհի գործով նախկինում ձերբակալված միգրանտը ազատ է արձակվել, սակայն հետո կրկին ձերբակալվել է հուլիսի 25-ին: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ հրկիզումն իրականացրել է միանգամից երեք վայրում՝ մեծ երգեհոնի տակ, փոքր երգեհոնի տակ եւ էլեկտրավահանի մոտ։ Նրա դրդապատճառների մասին չի հաղորդվում:
Տղամարդը կամավոր հիմունքներով աշխատել է եկեղեցուն կից։
Նրան ձերբակալել են հուլիսի 18-ին, իսկ հետո ազատ են արձակել՝ առանց մեղադրանքներ ներկայացնելու։
Տաճարում բռնկումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին տեղական ժամանակով ժամը 7:30-ին եւ մարվել նույն օրը երեկոյան: Տուժածների մասին չի հաղորդվում։ Հայտնի է, որ դատախազությունը չի բացառում դիտավորյալ հրկիզման վարկածը։ Միեւնույն ժամանակ տաճարի կողոպուտի հետքեր չեն հայտնաբերվել:
Պետրոսի և Պողոսի տաճարը հիմնադրվել է 1434 թվականին և կառուցվել մինչև 1891 թվականը։ Սա Ֆրանսիայի խոշորագույն գոթական եկեղեցիներից մեկն է՝ այն բարձրությամբ ընդամենը վեց մետր է ցածր Փարիզի Աստվածամոր տաճարից։ Հրդեհի հետեւանքով այրվել են XVII դարի երգեհոնը, XVI դարի վիտրաժները եւ Իպոլիտ Ֆլանդրենի 19-րդ դարի նկարը: