Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարության

Իրավական

<<Իրավունք>>֊ի ՖԲ պաշտոնական էջին ուղարկվել է հետևյալ հաղորդագրությունը.

Իննա Բարսեղյանը Արցախից տեղահանված է և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժել է իրեն վճարել ՀՀ կառավարության 12.10.2023 1763֊լ որոշմամբ սահմանված ժամանակավոր կացարանում բնսկվելու համար օժանդակությունը` այն պատճառաբանությամբ որ իբր վերջինիս ՀՀ֊ում սեփականության իրավունքով ունի անշարժ գույք և դիմել ենք դատարան որպեզի պարտավորեցնի վճարել չվճարված օժանդակությունը։

Դատական Գործ N: ՎԴ1/0001/05/24

Նախագահող դատավոր` Լ.Բոյաջյան

Քարտուղարությամբ` Ա.Մովսիսյան

Հայցվորի ներկայացուցիչ` Ժ.Հայրապետյան

Ըստ հայցի Իննա Վյաչեսլավի Բարսեղյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պատասխանողին ՀՀ կառավարության 12.10.2023 թվականի թիվ 1763-Լ որոշմամբ սահմանված հայցվորին ժամանակավոր կացարանում բնակվելու համար չվճարած օժանդակությունը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին 

 

                             Վճռել է` 

 

1.հայցը բավարարել` պարտավորեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Իննա Վյաչեսլավի Բարսեղյանին վճարել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի 1763-Լ որոշմամբ սահմանված ժամանակավոր կացարանում բնակվելու համար չվճարված օժանդակությունը:

2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հօգուտ հայցվոր Իննա Վյաչեսլավի Բարսեղյանի բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար ։

 

Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից հայցված գործողությունը, այն է՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի 1763-Լ որոշմամբ սահմանված Իննա Վյաչեսլավի Բարսեղյանին չվճարված ժամանակավոր կացարանում բնակվելու համար օժանդակությունը վճարելու պահանջը պատասխանողի կողմից 21.12.2023 թվականի թիվ ԱՀ/ԱՀ-2-3/32878-2023 գրությամբ մերժվել է ՀՀ կառավարության 12.10.2023 թվականի թիվ 1763-Լ որոշման մերժման պահին գործող խմբագրության 2-րդ հավելվածի 20-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով, այն է՝ այն անձի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, անչափահաս երեխա) ժամանակավոր կացարանում բնակվելու մասով, ով Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով ունի բնակվելու համար նախատեսված անշարժ գույքի առկայության գույքի առկայության պատճառաբանությամբ։

Դատարանի գնահատմամբ, չի կարող համարվել իրավաչափ, քանի որ հայցվորի կողմից դիմումին կից ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարություն է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի 12.12.2023 թվականի «Գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ» թիվ ԱՏ-12122023-99-0058 տեղեկանքը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Իննա Վյաչեսլավի Բարսեղյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում կատարված չէ:

Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ պատասխանողը ո՛չ իրականացված վարչական վարույթի և ո՛չ էլ գործի քննության ընթացքում չի ներկայացրել որևէ ապացույց կամ չի վկայակոչել որևէ փաստ, որի գնահատման ուժով Դատարանը հաստատված կհամարեր, որ առկա է հայցվորի պահանջը մերժելու ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1763-Լ որոշմամբ սահմանված հիմքերից որևէ մեկը։

Գործի քննությամբ հիմնավորվում է հայցվորի Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք չունենալու փաստը։

 

https://iravunk.com/sim/?p=282604&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ