«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի Երեւան

Մամուլի տեսություն

Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչեւ ուշ երեկո քննարկել են տասն օրից ավելի ծավալվող պայքարի մարտավարությունը եւ գործողությունների ծրագիրը։ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ նահանջի ճանապարհ չկա: Չնայած իր դեմ ծավալվող արշավին, ինքը պատրաստակամ է՝ շարունակելու պայքարի առաջնորդությունը, եւ առաջիկա օրերին Տավուշից շարժումը տեղափոխելու են Երեւան՝ փորձելով համաժողովրդական, համազգային շարժման վերածել։

Թե կոնկրետ որ օրը Կիրանցից կշարժվեն Երեւան, որոշում չի կայացվել, թեպետ ավելի վաղ խոսվում էր մայիսի 2-ի մասին: Բայց օրը ֆիքսված չէ․ հնարավոր է՝ առաջիկա օրերին, քանի որ քննարկման ժամանակ սրբազանը նշել է, որ դա պետք է անել հնարավորինս շուտ, շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կիրանցիների հետ հանդիպման ժամանակ նախօրեին երկու օր ժամանակ էր տվել՝ կա՛մ դադարեցնում եք պայքարը, բացում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը, որն արդեն փակ է ավելի քան տասն օր, թույլ եք տալիս, որ սահմանազատումը շարունակենք, կա՛մ դա արվելու է ուժի կիրառմամբ։ Փաշինյանն ասել է, որ այլընտրանք չկա, ցանկացած գնով իրականացվելու է սյուների տեղադրումը, ուստի պայքարողները որոշել են` բախումներից խուսափելու եւ պայքարն ավելի մասշտաբային ու ազդեցիկ դարձնելու համար պետք է դուրս գալ Տավուշից, տեղափոխվել Երեւան։ Եվ բացի Բագրատ սրբազանի դեմ իշխանական պրոպագանդայից, վարկաբեկիչ, սուտ լուրեր տարածելուց, տեղում էլ են սկսել իշխանությունները սադրանքներ իրականացնել։ Մենք քանիցս գրել ենք, որ Տավուշի մարզպետի եւ տեղական տարբեր կալիբրի չինովնիկների միջոցով Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտել տավուշցիներին, խժդժություններ հրահրել, վարկաբեկել շարժումը, պայքարողներին ներշնչել-համոզել, որ տեղում իրականացվող գործողություններն ավելի շատ վնասում են իրենց, քան օգնում։

Եվ Տավուշի առաջնորդարանում քննարկել ու եկել են եզրահանգման, որ տավուշյան շարժումը կարիք ունի քաղաքական ձեւակերպման՝ իշխանություններին ներկայացվող հստակ պահանջներ պետք է դրվեն, ինչպես նաեւ հանրությանը լուծումների տեսլական պետք է ներկայացվի, որ ցույց տան, թե ինչ են պահանջում, ինչ են առաջարկում։ 
Եվ եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ շարժումը համազգային դառնա, փողոցը՝ գործոն, ապա խորհրդարանին պետք է պարտադրել՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել ու ներկայացնել վարչապետի սեփական թեկնածուին։ Թերեւս նաեւ այս պրոցեսներն են պատճառը, որ իշխանությունը կորցնելու վախը համակել է բոլոր ՔՊ-ականներին, եւ երեկ էլ Նիկոլ Փաշինյանը շտապել էր Հանրային հեռուստաընկերություն` ժողովրդի ականջներից հերթական լապշաները կախելու եւ հերթական մանիպուլյացիաներով իր սեւ գործն առաջ տանելու:
Չնայած իշխանական պրոպագանդան մի քանի շաբաթ է՝ Բագրատ սրբազանից ռուսական շպիոնի եւ թալանչիի կերպար է փորձում կերտել՝ ներկայացնելով, թե սքեմի տակ թաքնված հոգեւորականն իշխանության համար է կռիվ տալիս, սակայն ակնհայտ է, որ նրանց դա չի հաջողվում, եւ սրբազանի ու Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը գնալով բարձրանում է: Մարդիկ ավելի ու ավելի շատ են հակվում դեպի եկեղեցին եւ նրա մեջ տեսնում այս օրհասական վիճակից դուրս գալու հույսը:

Նաեւ մի բան է ակնհայտ, որ տավուշյան շարժումը տարբերվում է նախկին շարժումներից, որտեղ քաղաքական, կուսակցական առաջնորդություն կար, եւ տարբեր վարկաբեկված ու ձախողված անձանց ներկայությունը միայն վնասում էր պայքարին: Հիմա առաջին պլանում հոգեւոր դասն է, ուստի հոգեւորականների ձայնը որոշիչ է լինելու նաեւ քաղաքական որոշումներ կայացնելիս։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոչ միայն ՀՀ մարզային թեմերի հոգեւոր առաջնորդներն են իրենց զորակցությունը հայտնել պայքարն առաջնորդող սրբազանին, այլեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն է շատ ակտիվ մասնակցում այս պրոցեսներին: Նա նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ՝ «Հայաստանը յուզող ներկայ խնդիրներուն ու տագնապներուն շուրջ»:

Տարածված հաղորդագրության մեջ ասված է. «Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղութեամբ հայ եկեղեցւոյ անխախտ յանձնառութիւնը»։

https://iravunk.com/sim/?p=282523&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ