Ունենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:

— Այս օրերին Երեւանում եւ մարզերում անհնազանդության տարբեր ակցիաներ են տեղի ունենում, ըստ էության, ընդդիմությունն ու ժողովրդական որոշակի զանգվածներ անցել են ցանցային պայքարի` ընդդեմ օրվա իշխանության: Ի՞նչ ակնկալել այս գործընթացից:

Ակնկալիքը մեկն է՝ ազատում այս ազգակործան, հակապետական, թրքամետ կառավարիչներից: Աստված տա, այս ժողովրդական ընդվզումները, որոնք տեղի են ունենում Տավուշում եւ ապակենտրոն տարածվում են ՀՀ տարբեր մարզերում, ունենա տրամաբանական հաջողություն: Ընդ որում` այս պայքարում առաջամարտիկը ոչ այնքան քաղաքական ուժերն են, որքան պարզ քաղաքացիները: Բայց ես չեմ ուզում կենացներ ասել, հապճեպ գնահատականներ տալ, մանավանդ, որ ունենք առնվազն 3-4 փորձ, որն անարդյունավետ է եղել` 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլիացիայից հետո: «Դիմադրության» շարժման ժամանակ եւ դրանից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ ընդգրկված էին պայքարում, փողոցներ ու մայրուղիներ էին փակում ժամերով, նույնիսկ ավտոերթեր էին տեղի ունենում, բայց այդ ամենը չկարողացանք հանգեցնել հաղթական ավարտի: Իսկ ամենակարեւորը՝ ականատեսը դարձանք 21-րդ դարի մեծագույն ողբերգության` Արցախի հայաթափմանը: Հիմա, Աստված տա, ժողովուրդն արթնանա, բայց իմ գնահատականները մնում են ուժի մեջ` չեմ կարող ասել, թե երկու ժամ հետո ինչ կլինի, բայց այս պահին ունենք հիմնականում անտարբեր հասարակություն, անկարող ոչ միայն ընդդիմադիր, այլ ազգային պետական ուժեր եւ թրքամետ իշխանություն:

— Պարոն Շարմազանով, այսպիսի ձեւակերպումը Ձեր կողմից ինքնախարազանում չէ՞:

— Սա է իրականությունը: Մենք գործիչներ ունենք, որոնք ասում են՝ մյուս տարի Շուշիում ենք լինելու, Դադիվանքում մոմ ենք վառելու… Հիմա ինքնախարազանումն է լա՞վ, թե՞ ինքնախաբեությունը: Խնդիրը լավ ու վատի մեջ չէ, այլ այն, որ պետք է ասել ճշմարտությունը: Եթե ասենք` շատ երջանիկ ենք, կդառնա՞ իրականություն: Արցախի հայաթափումից եւ դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած հրավառությունից հետո` այո՛, չեմ թաքցնում, որ ունեմ հիասթափություն: Եթե մի հասարակություն, ընդդիմություն` ես էլ մեջը, կարողացել ենք լուռ տանել Արցախի հայաթափումը եւ ընդամենը դիտորդ ենք եղել ու կանք, այլեւս անունն ինչ ուզում եք դրեք, թեկուզ` ինքնախարազանում: Արցախի կորստից հետո` էլ ի՞նչ պետք է լիներ… Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, հետեւանքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=282402&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ