Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող

Միջազգային

Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բացառիկ հարցազրույց է անցկացրել թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուի հետ։ Նա ծնվել է Ստամբուլում։ Ավարտել է տեղի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր հեռուստաալիքների լրատվական ծրագրերի բաժիններում որպես խմբագիր, պրոդյուսեր, խորհրդատու։ Հայոց ցեղասպանության թեմայով Քորուջուն հրապարակել է բազմաթիվ գրքեր:

– Դուք, որպես մարդ, հայ ժողովդի ցավը ինչպե՞ս եք ընկալում։ Եթե դուք լինեիք հայ ժովովրդի զավակը, այդ վերքը ինչպե՞ս կբուժեիք։

– Ես չեմ կարող լիովին հասկանալ հայ ժողովրդի ցավը: Որովհետև ցավը, սուգը զգում և հասկանում է միայն այն ապրողը: Նմանատիպ բաներ ապրածները կարող են կարեկցանք ունենալ այդ ցավի, սգի նկատմամբ: Բայց նույնիսկ նրանք չեն կարող լիովին հասկանալ: Ինչքան էլ հետազոտություններ անեք, անհնար է ունենալ այդ զգացումը: Դա պետք է ինքներդ ապրեք, անմիջականորեն զգաք:

Ինչ վերաբերում է վերքի ապաքինման ճանապարհին… Ամենակարևոր գործոնը, կարծում եմ, հարգանքն է, անցյալի նկատմամբ հարգանք ցուցաբերելը… Այսինքն, եթե դուք ունեք ցավ, սուգ, և մեկը գալիս է ու փորձում է այն արժեզրկել, ինչպե՞ս կարող եք հաղորդակցվել նրա հետ: Եվ քանի որ չեք կարող հաղորդակցվել, ո՞վ կարող է մեղադրել ձեզ: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող: Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ…

– Դուք շատ եք խոսում և գրում Հայոց ցեղասպանության մասին։ Ո՞րն է ձեր նպատակը։

– Այս հարցն ինձ շատ տարբեր շրջանակների մարդկանց կողմից է տրվում։ Ոմանք քննադատելու, ոմանք էլ իրոք հասկանալու համար են հարցում։ Ըստ իմ որոշ լիբերալ ընկերների՝ իմ արած աշխատանքը «ազգայնական» բնույթ ունի։ Անգամ ի շահ Անկարայի… Քանի որ Թուրքիայից ոչ հայ անձը զբաղվում է Հայոց ցեղասպանության թեմայով, կարելի է դրական համարել «հանցագործ ինքնության» տեսանկյունից։

 

Բայց պիտի մի բան հստակ նշեմ. Ցեղասպանության հարցերով աշխատանքն արվում է ցեղասպանության ենթարկավածների համար, այլ ոչ թե հանցագործ ինքնության։ Այսինքն երբ գերմանացին ուսումնասիրում է ցեղասպանության հարցը, դա պետք է անի ոչ թե «գերմանականության» համար, այլ ցեղասպանության թիրախ հանդիսացող խմբերի համար, ինչպիսիք են հրեաները, գնչուները և համասեռամոլները։ Նույնը վերաբերում է նաև թուրքական օրինակին։

 

Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատելն իրականում պատասխանատվություն է։ Ես 24 տարի է, ինչ զբաղվում եմ լրագրությամբ։ Այս ոլորտում գրելու պատասխանատվությունը զգում եմ։ Եվ հավատացեք, ես ոչ մեկից չեմ թաքցրել իմ տեսակետները։ Ցավոք սրտի, իմ մուտքն այս ասպարեզ եղավ Հրանտ Դինքի սպանությունից հետո։ Ասում եմ ցավոք սրտի, քանի որ չէի ցանկանա, որ այն մոտիվացիան, որն ինձ ստիպել է ուսումնասիրել ցեղասպանությունը հիմնված լինի մեկ այլ ցավի վրա։ Շատ երիտասարդ էի, 23 տարեկան էի։ Թեև Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ կային, բայց թեմայից այդքան տեղյակ չէի։ Սկսեցի հետաքրքրվել, կարդալ և իմանալ Դինքի սպանությունից հետո։ Այսինքն այն ինձ համար առաքելություն է և պատասխանատվություն։

– Աշխարհը զարգանում է և հասարակությունները փորձում են քաղաքակիրթ դառնալ, սկսում են այլ կերպ նայել և ընդունել տեղի ունեցած իրադարձությունները։ Ձեր կարծիքով կգա՞ մի օր, երբ թուրք հասարակությունը պատրաստ կլինի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ։

Թեև այս հոդվածով դատվողների բանտարկության ենթարկվելու հավանականությունը մեծ չէ, բայց տեսնում ենք, որ Հրանտ Դինքին սպանության թիրախ դարձրած 301-րդ հոդվածը «Թուրքությունը, Հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը հրապարակայնորեն վիրավորելու» հանցանքի համար, դեռևս գործում է:

 

Այս գործընթացի տխուր կողմն այն է, որ եթե «ցեղասպանություն» բառի օգտագործման համար «թրքությունը վիրավորելու» հանցանք սահմանվի, ապա դա պետք է կիրառվի ոչ թե այդ արտահայտությունն օգտագործողների, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրողների կամ հետազոտողների նկատմամբ, այլ նրանց նկատմամբ, ովքեր ցեղասպանության խարանը կպցնում են թուրքերի ճակատին և նույնիսկ թուրքերի հետ միասին ցեղասպանությանը մասնակցած այլ ժողովուրդների ճակատին: Այսինքն՝ ցեղասպանության կատարողների համար, որոնց անունները այսօր տրվում են դպրոցներին և փողոցներին…

– Դուք, որպես Թուրքիայի քաղաքացի և լրագրող, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։

 

– Պատմության հետ առերեսվելը, պատմության մասին խոսելը դժվար է յուրաքանչյուր երկրի համար, հատկապես եթե դուք հանցագործի աթոռին եք։ Մյուս կողմից ուշագրավ են նաև Հայաստանում ծավալվող քննարկումները։ Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ «ցեղասպանության զոհերի ցուցակի» վեճը, կամ Փաշինյանի կողմից «ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն «Մեծ եղեռն» արտահայտության կիրառումը և այն հայտարարությունը, որ դա հետքայլ չէ…

 

Դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, կամ չի լինի՝ որպես սրա շարունակություն երկու կողմերի համար, բայց մի բան պետք է ասեմ ապագայի մասին։ 2020 թվականից հետո, կարծում եմ, Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան։ Անհնար է սկսել կարգավորման նախկին գործընթացը, այսինքն՝ երբ երկու երկրների միջև հարցեր էին քննարկվում: Եթե ​​ինչ-որ գործընթաց էլ մեկնարկի, ապա Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է որպես երրորդ կողմ։ Դա նույնպես պետք է հաշվի առնել և հնարավոր չէ դա բացառել բանակցություններից։

 

Թուրքիայի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող անջատվածությունը, հաղորդակցության բացակայությունը վերջին ժամանակներս լրացվել է, և ինչպես շատ լավ գիտի Հայաստանը, հաստատվել է ուժեղ դաշինք, բառիս բուն իմաստով «մեկ ազգ, երկու պետություն» ոգին: Այսինքն, կամ տեղի կունենա Անկարա-Բաքու-Երևան նորմալացում, կամ էլ կշարունակենք ապրել սահմանների և հաղորդակցության անջատման սահմանակից լինելու պայմաններում: Մեր ուսերին ծանր բեռներով…

 

https://iravunk.com/sim/?p=282287&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ