Երիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը

Մշակութային


Ժամանակակից շուկայական հարաբերություններում բիզնես երեւույթը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ առանց բացառության, պարզ պատճառով. դրանք ունեն, ուղիղ ասած՝ ընդհանուր նպատակ, որի անունն է փող կամ ֆինանս։ Այստեղից, միանշանակ,  բխում է դրույթ, որ եթե գործ ունես փողի հետ՝ գործ ունես բիզնեսի հետ։ Օրերս Ազգային օպերային թատրոնում հյուրընկալվելով Երիտասարդական օպերային ծրագրին (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան), ծանոթացանք առաջին անգամ Հայաստան այցելած հեղինակավոր երկու գործակալությունների՝ Opera connection-ի հիմնադիր Էրկկի Լաուրի Ալստենի եւ Steetta artistis-ի գործակալ Ռիչարդ Րիտտելմանի հետ։ Նրանք տարիներ շարունակ համագործակցելով հայ օպերային երգիչների հետ, այսինքն՝ ճանաչելով հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչներին, հաճելիորեն զարմացանք, որ նրանց այցի նպատակն այս անգամ նաեւ մեր երիտասարդ արվեստագետներին սովորեցնելն է, թե ինչպես կողմնորոշվել օպերային բիզնեսում, տիրապետել մենեջմենթի այբուբենին, գլուխ հանել այդ կազմակերպությունների հետ պայմանագրեր վավերացնելուց, լսումների կամ մրցույթների մասնակցել, որպեսզի գերի չդառնալ «ճարպիկ առեւտրականների» ցանկացած առաջարկներին, այլ գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը։ Նշենք նաեւ, որ վերոնշյալ գործակալությունները հայտնի են եւ հեղինակավոր Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր։ Նրանց հետ ժամանակին համագործակցել են այնպիսի համաշխարհային օպերային աստղեր, ինչպիսիք են Էլինա Գարանչան, Վլադիսլավ Սուլիմսկին, Տարաս Շտոնդան, դիրիժորներից հիշատակենք Վելոպ Պահնին… թվարկումը երկար ժամանակ կպահանջի։ Չմոռանանք նշել եվրոպաբնակ ճանաչված սոպրանո Լիանա Ալեքսանյանի անունը, մեր թատրոնից՝ տենոր Տիգրան Հակոբյանին, Երիտասարդական օպերային ծրագրից՝ Գագիկ Վարդանյանին, Նունե Գրիգորյանին եւ այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/24/1414403/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

https://iravunk.com/sim/?p=282015&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ