ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ

Հասարակություն

Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել և սահմանազատում իրականացնել միայն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը պահանջում է և որոնք առաջնային են Ադրբեջանի համար՝ չնայած չունի որևէ երաշխիք, որ Ադրբեջանը կարող է զորքերը հետ քաշել օկուպացրած տարածքներից։ Այս մասին է վկայում ՀՀ կառավարության ուղղված «Փաստինֆոյի» հարցման գրավոր պատասխանները։ Նկատենք, որ ներքոնշյալ հարցերին պատասխանելու համար Փաշինյանի աշխատակազմին պահանջվել է 1 ամիս. լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն էին տեսել։

 Հարց- ՀՀ այն մակետը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վերջին ասուլիսում, ինչ քարտեզների հիման վրա է կազմվել:

Պատասխան - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, համաձայն որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանները՝ համաձայն իրավական հենք ունեցող տոպոգրաֆիկ քարտեզների:

Հարց - Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է: Որն է այդ մակետի իրավական հիմքը, ում կողմից է պատրաստվել:

Պատասխան – Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է և դրա իրավական հիմքն Ալմա-Աթայի հռչակագիրն է և իրավական հենք ունեցող տոպոգրաֆիկ քարտեզների վերլուծության արդյունքները:

Հարց – Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնել է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունն այդ ընդգրկմամբ, որը ներկայացված է այդ մակետում:

Պատասխան – Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, և դա արձանագրվել է գրավոր: Հետագայում այդ պայմանավորվածությունը Ադրբեջանի և Հայաստանի կողմից վերահաստատվել է Սոչիում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին և Բրյուսելում 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2024թ. ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկին վերահաստատել է Ադրբեջանի հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին:

Հարց - Ինչու՞ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախ և առաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ.-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները:

Պատասխան – Այս հարցը քննարկելիս հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ դա սահմանի ամենաբարդ հատվածներից մեկն է, նաև այն պատճառով, որ Ադրբեջանը բարձրացնում է և Հայաստանի դեմ միջազգային ատյաններում օգտագործում է ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ Ադրբեջանական ԽՍՀ 4 գյուղերի հարցը, որոնք չեն եղել Հայկական ԽՍՀ տարածքում:

Հարց - Արդյո՞ք հայկական կողմը պատրաստակամ է միակողմանի դուրս գալ Ադրբեջանի կողմից պահանջված տարածքներից, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, որոնք օկուպացրել է 2020 թ.-ից հետո:

Պատասխան – Որոշ կարևոր սկզբունքների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու պարագայում, հայկական կողմը պատրաստ է այդ հատվածում սահմանազատման և սահմանազատման արդյունքների իրագործման, եթե ապահովված լինեն անվտանգային, իրավական և սոցիալական անհրաժեշտ երաշխիքները:

Հարց - Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ, օրինակ, Տավուշի ներկայիս դիրքերից զորքերը հետ քաշելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը նույն կերպ կհանձնի նաև Բերքաբերի օկուպացված տարածքները, զորքերը դուրս կբերի ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո:

Պատասխան – ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանը պետք է սահմանազատվի նույն տրամաբանությամբ և նույն սկզբունքներով՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Հարց - ՀՀ-ն պատրա՞ստ է միակողմանի բարի կամք դրսևորել ու զորքերը հետ քաշել՝ անկախ Բաքվի գործողություններից:

Պատասխան – Վերը նշված պատասխանները ներառում են նաև այս հարցի պատասխանը:

https://iravunk.com/sim/?p=281752&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ